|
Վերնագիր |
Ցուցակ աւուրց լուսնի: (Քարտեզ-օրացույց) |
Հեղինակ |
|
Տպագրության վայր |
Առանց տեղի հիշատակության |
Հրատարակչություն |
Առանց հրատարակչության հիշատակության
|
Ֆիզիկական բնութագրիչներ |
42x35,5 սմ; 1 քարտեզ; սև-սպիտակ |
Ծանոթագրություններ |
Մասշտաբը` նշված չէ;
Տպագրական որևէ տվյալ նշված չէ. հնարավոր է, որ այս քարտեզը օգտագործված լինի որևէ գրքի մեջ: Ս. Ղազարի Մխիթարյան Մատենադարանում այն պահվում է որպես առանձին քարտեզ: Բնագրում լուսնի տարեկան շարժման բացատրության մեջ օրինակ են բերված 1792-1793 թվականները, հնարավոր է, որ հենց այդ թվականներին էլ տպագրված լինի:
32 սմ տրամագծով գունդ է, մեջը նշված մեկ տարվա ընթացքում լուսնի շարժումը ըստ ամիսների և օրերի: Կլոր շրջանակի աջ և ձախ կողմերում պատկերված է կիսալուսին, իսկ վերևում և ներքևում լիալուսին: Լուսնի օրերը և շարժման ուղղությունը ցույց տվող կլոր աղյուսակի չորս անկյուններում պատկերված են բնանկարներ: Այս բոլորը առնված է գծափակ շրջանակի մեջ, որի տակ երեք սյունակով, «ցուցակ աւուրց լուսնի» խորագրով տրված է լուսնի շարժման աղյուսակից օգտվելու բացատրությունը: Բնագիրը 8 կետաչափի բոլորագրով, օգտագործված են նաև գլխագրեր:
Տեղեկությունները վերցված են «Հայ գիրքը 1512-1800 թվականներին: Հայ հնատիպ գրքի մատենագիտություն» /Ն. Ա. Ոսկանյան և ուրիշ.; ՀՍՍՀ կուլտ. մինիստր.; Խմբ.՝ Ռ. Ա. Իշխանյան; Ալ. Մյասնիկյանի անվ. ժող. բարեկամ. շքանշանակիր ՀՍՍՀ պետ. գրադ... (Երևան : Ա. հ.,
1988.., 864 էջ - էջ 778) գրքից:
|
Քարտեզը դիտելու համար անհրաժեշտ է PDF Reader
|
Հեղինակային իրավունք
|
Շտեմարանի հեղինակային իրավունքը պատկանում է Հայաստանի ազգային գրադարանին |