Cover Image
փակիր այս գիրքըՄիքայելյան Վարդգես Ալեքսանի (1924-2005)
Դիտել փաստաթուղթըՎ. Ա. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըՎ. Ա. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Վարդգես Ալեքսանի Միքայելյանը ծնվել է ՀՍՍՀ Աշոցքի շրջանի Ղազանչի գյուղում / ՀՀ Շիրակի մարզ/ 1924 թ. դեկտեմբերի 5-ին։ Վախճանվել է 2005 թ. մարտի 31-ին Երևանում։
1942-1947 թթ. ծառայել է Սովետական բանակում, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին / 1943 – 1945 թթ./։
1947 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։
1952 թ. ավարտել է համալսարանը՝ պատմաբան – միջազգայնագետի որակավորումով։
1952-1955 թթ.՝ Երևանի համալսարանի ասպիրանտ։
1955 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1955-1959 թթ.՝ «Սովետական Հայաստան» ամսագրի խմբագրությունում բաժնի վարիչ։
1959-1960 թթ. աշխատել է ՀՍՍՀ ԳԱ «Պատմաբանասիրական հանդեսի» խմբագրությունում։
1960-1972 թթ.՝ ՀՍՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտում ավագ գիտական աշխատակից։
1966 թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
1972-1988 թթ՝. ՀՍՍՀ ԳԱ «Լրաբեր հասարակական գիտությունների» հանդեսի գլխավոր խմբագիր։
1973-1991 թթ.՝ դասախոս Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում։
1978 թ. շնորհվել է պրոֆեսորի կոչում։
1988-1992 թթ. ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայ գաղթավայրերի պատմության բաժնի վարիչ։
1996 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։
2000 թ. նշանակվել է ՀՀ ԳԱԱ «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր խմբագիր։