Cover Image
close this bookՋրբաշյան Էդվարդ Մկրտչի (1923-1999)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Է. Մ. ՋՐԲԱՇՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Է. Մ. ՋՐԲԱՇՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Էդվարդ Մկրտչի Ջրբաշյանը ծնվել է 1923թ. սեպտեմբերի 24-ին Երևանում ծառայողի ընտանիքում։ Մահացել է օգոստոսի 11-ին 1999 թ. Երևանում։
1931-1941 թթ. սովորել է Ա. Ս. Բուրնովի անվան դպրոցում)։
1941-1942 թթ. 26-րդ ավիադպրոցի կուրսանտ (ք. Թբիլիսի)։
1942 թ. Բաքվի հետևակային ուսումնարանի կուրսանտ, - Հրամկազմի կատարելագործման կուրսերի ունկնդիր (Թբիլիսի)։
1943-1944 թթ. թվականներին լեյտենանտի կոչումով ծառայել է Կարմիր բանակում, որպես ջոկատի և մարտկոցի հրամանատար(գործող բանակում) 10-րդ հրետանային դիվիզիայի 157-րդ ականանետային գնդում։
1944 թ. պարգևատրվել է «Կարմիր աստղ» շքանշանով։
1945-1950 թթ. Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակոիլտետի հայկական բաժնի ուսանող։
1946 թ. ընտրվել է ՍՄԿԿ անդամ։
1950-1953 թթ. ԵՊՀ-ի բանասիրական ֆակույտետի ասպիրանտ «Գրականության տեսություն» մասնագիտությամբ։
1953-1954 թթ. «Գրական թերթ»-ի գլխավոր խմբագրի տեղակալ։
1953-1962 թթ. «Գրական թերթ»-ի խմբագրական կոլեգիայի անդամ։
1953-1972 թթ. ԵՊՀ-ի հայ գրականության ամբիոնի ավագ դասախոս, այնուհետև դոցենտ, պրոֆեսոր։
1954 թ. շնորհվել է բանասիրական գիտությունների թեկածուի գիտկան աստիճան։
1955-1957 թթ. Հայաստանի ԿԿ Կիրովյան շրջկոմի պլենումի անդամ։
1956 թ. ընտրվել է ԽՍՀՄ գրողների միության անդամ։
1961 թ. արժանացել է «Աշխատանքային գերազանցության համար» մեդալի։
1961-1962 թթ. «Սովետական գրականություն» ամսագրի գլխավոր խմբագիր։
1961-1992 թթ. «Սովետական գրականություն» (հետագայում՝ «Նորք») ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ։
1962 թ. Հայկական ՍՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։
1965 թ. շնորհվել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտկան աստիճան։
1966-1970 թթ. ՀՍՍՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի նորաստեղծ գրականության տեսության բաժնի վարիչ։
1967 թ. շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում։
- Հիմնադրել է «Բանբեր Երևանի համալսարանի»(հաս. գիտ-ներ) հանդեսը և միչև 1977 թ.՝ եղել է գլխավոր խմբագիր ։
1970 թ. պարգևատրվել է «Քաջարի աշխատանքի համար» մեդալով՝ ի նշանավորումն Վ.Ի.Լենինի ծննդյան 100-ամյակի,
– Արժանացել է Հայկական ՍՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման։
1971 թ. ընտրվել է Հայաստանի գրողների միության նախագահության անդամ։
1972-1986 թթ. Երևանի համալսարանի գրականության տեսության և գեղագիտության, ապա՝ արտասահմանյան գրականության և գրականության տեսության ամբիոնների վարիչ։
1974 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ։
1974, 1981 թթ. Հայկական ԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր։
1974-1988 թթ. Գիտական գործուղում ԳԴՌ, Հունգարիա, Ավստրիա, Ֆրանսիա, Շվեյցարիա։
1977-1999 թթ. Հայկական ՍՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն։
1977-1999 թթ. ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և բանասիրության բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի տեղակալ(համատեղ)։
1978 թ. ՀԿԿ Երևանի Սպանդարյանի շրջկոմի բյուրոյի անդամ։
1981 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ իսկական անդամ «Գրականություն և գրականագիտություն» մասնագիտության գծով։
1983 թ. պարգևատրվել է «Կարմիր դրոշի շքանշանով»։
1985 թ. պարգևատրվել է Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշանով։
1987–1999 թթ. Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում Հովհ. Թումանյանի կյանքի ու ստեղծագործության ուսումնասիրության և հրատարակությունների գիտահետազոտական խմբի ղեկավար (համատեղ)։
1994–1999 թթ. ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ (համատեղ)։