Cover Image
close this bookՆալբանդյան Վաչե Սմբատի (1919-1998)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Վ. Ս. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Վ. Ս. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Վաչե Սմբատի Նալբանդյանը ծնվել է 1919 թ. փետրվարի 25-ին, Նոր Բայազետ (այժմ` Գավառ) քաղաքում: Վախճանվել է 1998 թ. փետրվարի 28-ին, Երևանում։
1936 թ. ավարտել է Նոր Բայազետի միջնակարգ դպրոցը:
1936-1937 թթ. Նոր Բայազետի մանկատան դաստիարակ-դասատու:
1941 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը գերազանցության դիպլոմով:
1941-1946 թթ. մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար», «Կովկասի պաշտպանության համար» և մի շարք այլ շքանշաններով:
1942 թ․ ընտրվել է ԽՄԿԿ անդամ։ 1946-1949 թթ. եղել է Երևանի պետհամալսարանի «Հայոց հին գրականություն» մասնագիտության գծով ասպիրանտ:
1948-1950 թթ․ եղել է ՀԿԿ Երևանի Կիրովյան շրջկոմի քարտուղար։ 1948-1998 թթ. դասախոսել է Երևանի պետական համալսարանում:
1948-1956 թթ. վարել է կուսակցական ղեկավար պաշտոններ (Կիրովյան կուսշրջկոմի քարտուղար, ՀԿԿ Երքաղկոմի և ՀԿԿ կենտկոմի կուսակցական օրգանների բաժնի վարիչ):
1952-1953 թթ.Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն:
1954 թ. շնորհվել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան` «Սովետական պատմավեպի մի քանի հարցեր» և Դ. Դեմիրճյանի «Վարդանանքը» թեմայով դիսերտացիայի համար:
1955-1971 թթ. ընտրվել է Հայկական ՍՍՀ IV-VII գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր:
1956-1965 թթ. Երևանի պետական համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր:
1957 թ. ստացել է դոցենտի գիտական կոչում:
1959-1967 թթ. Հայկական ՍՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի տեղակալ:
1960 թ. հրավիրվել է Լեհաստան` Կրակովի համալսարանում դասախոսություններ կարդալու հայոց հին և միջին դարերի գրականություն թեմայով:
1963 թ. Զեկուցումով հանդես է եկել Դուբրովնիկում (Հարավսլավիա) կայացած «Համալսարանն այսօր» VIII միջազգային կոնգրեսում:
1965-1977 թթ. Հայկական ՍՍՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվ. Գրականության ինստիտուտի տնօրեն:
1966 թ. ընտրվել է Հայաստանի և ԽՍՀՄ գրողների միության անդամ:
1969 թ. շնոհվել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան` «Չորրորդ դարի Հայաստանը հայոց հին պատմագրության մեջ և Ստեփան Զորյանի պատմավեպերը» թեմայով դիսերտացիայի համար ստացել է պրոֆեսորի գիտական կոչում:
1971 թ. ընտրվել է Հայկական ՍՍՀ ԳԱ թղթակից – անդամ:
1975 թ. զեկուցումով հանդես է եկել Վայմարի 1000-ամյակին նվիրված գիտաժողովում (ԳԴՀ):
1976 թ. զեկուցումով հանդես է եկել Բուդապեշտում կայացած համեմատական գրականագիտության միջազգային կոնգրեսում:
1978-1998 թթ. եղել է Հայաստանի ԳԱԱ նախագահությանն առընթեր գրադարանային խորհրդի նախագահ, հիմնարար գիտական գրադարանի տնօրեն:
1982 թ. պարգևատրվել է Հայկական ՍՍՀ ԳԱ «Վաստակագրով»:
1985 թ. Ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի 40-ամյակի առթիվ պարգևատրվել է Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշանով և հոբելյանական շքանշանով:
1990 թ. շնորհվել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
1994 թ. ընտրվել է Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս: