Cover Image
close this bookԳրիգորյան Սերգեյ Վաղարշակի (1934-2016)
View the documentՍ. Վ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՍ. Վ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Սերգեյ Վաղարշակի Գրիգորյանը ծնվել է 1934 թվականի ապրիլի 12-ին Բասարգեչարում (ներկայումս՝ ք. Վարդենիս) ծառայողի ընտանիքում։ Վախճանվել է դեկտեմբերի 26-ին 2016 թ. Երևանում:
1935 թ. տեղափոխել է Երևան։
1952 թ. ավարտել է Մ.Նալբանդյանի անվ. հայկական միջնակարգ դպրոցը:
1952-1958 թթ. սովորել է Մոսկվայի Մ.Ի. Կալինինի անվան գունավոր մետաղների և ոսկու ինստիտուտի երկրաբանահետազոտական ֆակուլտետում։
1958-1964 թթ. ինժեներ-կրտսեր գիտաշխատող Մոսկվայի փ/ա 912 ձեռնարկությունում ներկայումս՝ (ՎՆԻԻԽՏ)։
1962 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ (Մոսկվա)։
1964 – 1966 թթ. հրավիրվել է աշխատանքի ԽՍՀՄ Երկրաբանության մինիստրության նորաստեղծ Համամիութենական երկրաբանա-երկրաքիմիական տրեստ, գլխավոր երկրաբանի պաշտոնով։
1964-1999 թթ. դասախոսել է ԵՊՀ-ում, ՄՀՊԻ-ում, Մոսկվայի ՊՀ-ում:
1966-1975 թթ. եղել է Մոսկվայի Հազվագյուտ և ցրված տարրերի հանքաբանության, երկրաքիմիայի և բյուրեղաքիմիայի ԳՀԻ բաժնի վարիչ, ապա 1975-1986 թվականներին՝ փոխտնօրեն։
1971 թ. պաշտպանել է դոկտորական թեզ (Մոսկվա)։
1974 թ. մեկնել է Չեխոսլովակիա (պաշտոնական գործուղումով)։
1977 թ. շնորհվել է պրոֆեսորի կոչում։
1979 թ. մեկնել է Ռումինիա և Հնդկաստան:
1983 թ. մեկնել է Հունգարիա (պաշտոնական գործուղումով)։
1981 թ. ՍՄԿԿ անդամ։
1981 թ. պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
1982-1992 թթ. երկրաքիմիայի և տիեզերաքիմիայի միջազգային ընկերակցության գերծադիր կոմիտեի անդամ։
1984 թ. մեկնել է Հնդկաստան։
1984 թ. ստացել է «Ընդերքի պատվավոր հետախույզ» կոչում։
1986 թ. տեղափոխվել է Երևան աշխատելու ՀԽՍՀ ԳԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում՝ որպես սեկտորի վարիչի պաշտոնակատար։
1986-1987 թթ. ՀՍՍՀ ԳԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գլխավոր գիտական աշխատող։
1987 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից-անդամ։
1987–1992 թթ. ՀՀ ԳԱԱ Երկրաբանական Գիտությունների ինստիտուտի տնօրեն։
1990 թ.ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։
1990 թ. ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի հիմնադիր ակադեմիկոս։
1993-1999 թթ. արտասահմանյան երկրների երկրաբանության ԳՀԻ-ի փոխտնօրեն (Մոսկվայ)։
1993-2016 թթ. Կիրառական երկրաքիմիայի միջազգային (ԱՊՀ) ընկերակցության նախագահ։
1999-2016 թթ. ՀՀ ԳԱԱ Երկրի մասին գիտությունների պրոբլեմային խորհրդի նախագահ։
2000-2016 թթ. ՀՀ ԳԱԱ-ի Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի խորհրդական, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ։