Cover Image
close this bookԳրիգորյան Սերգեյ Վաղարշակի (1934-2016)
View the documentՍ. Վ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՍ. Վ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Սերգեյ Վաղարշակի Գրիգորյանը ծնվել է 1934 թ. ապրիլի 12-ին ՀՍՍՀ Բասարգեչարի շրջանի Բասարգեչար գյուղում (այժմ՝ Վարդենիսի շրջան)։ 1935 թ. ընտանիքով տեղափոխվել են Երևան։

1952 թ. ավարտել է Մ. Նալբանդյանի անվ. հայկական միջնակարգ դպրոցը։ Նույն թվականին ընդունվել և 1958 թ. գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի գունավոր մետաղների և ոսկու ինստիտուտի երկրաբանահետախուզական ֆակուլտետը։ Ավարտելուց հետո աշխատանքի է նշանակվել քիմիական տեխնոլոգիաների Համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում։ Իր աշխատանքային գործունեությունը նա սկսել է գիտահետազոտական տեխնոլոգիական ինստիտուտում կրտսեր գիտաշխատողի հաստիքով (1961-1964 թթ)։

1963 թ. թեկնածուական ատենախոսության պաշտպանությունից հետո Ս.Վ. Գրիգորյանը հրավիրվել է աշխատանքի ԽՍՀՄ Երկրաբանության նախարարության Համամիութենական երկրաբանա-երկրաքիմիական տրեստ՝ որպես գլխավոր երկրաբան (1964 -1966 թթ.)։

1971 թ. Ս.Վ. Գրիգորյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը, իսկ 1976 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։

1971-1975 թթ. նա աշխատել է որպես բաժնի վարիչ Մոսկվայի Հազվագյուտ մետաղների երկրահանքաբանության, երկրաքիմիայի, բյուրեղաագիտության ինստիտուտում (Института минералогии, геохимии и кристаллохимии редких элементов), որտեղ կազմակերպել և ավելի քան 20 տարի ղեկավարել է նոր երկրաքիմիական ուղղություն ։ 1975 -1986 թթ. նույն ինստիտուտում վարել է գիտական գծով՝ փոխտնօրենի պաշտոն։

1986 թ. Ս.Վ. Գրիգորյանը տեղափոխվել է աշխատանքի Հայաս տանի հանրապետության ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտ, որտեղ զբաղեցրել է տնօրենի պաշտոնը մինչև 1992 թ.։ 1993թ.-ից մինչև 1999 թ.՝ որպես գլխավոր տնօրենի տեղակալ, Համառուսաստանյան «Զարուբեժգեոլոգիա» գիտահետազոտական ինստիտուտում։

1986 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, 1990թ.-ին՝ իսկական անդամ։

Ս.Վ. Գրիգորյանը Երկրաբանա-երկրաքիմիական ուղղության ճանաչված գիտնական է։ Նա ունի 300-ից ավելի աշխատություն, այդ թվում՝ 16 մենագրություն և ճանաչված է ԽՍՀՄ-ում և նրա սահմաններից դուրս. նրա անմիջական մասնակցությամբ ընդլայնվել է ԽՍՀՄ մի շարք հանքային շրջանների՝ Միջին Ասիայի, Սիբիրի և Կովկասի մի շարք հանքային շրջանների ու հանքավայրերի հումքային բազան։ Նրա գիտական մշակումները լայնորեն կիրառվել են նաև արտասահմանյան երկրներում, որի արդյունքում հայտնաբերվել են թաքնված հանքային մարմիններ և հանքավայրեր Չինաստանում, Բուլղարիայում, Շվերդիայում, Հնդկաստանում, Իրանում և մի շարք այլ երկրներում։

Տաղանդավոր երկրաբան Ս.Վ. Գրիգորյանը մեծ ներդրում ունի օգտակար հանածոների հանքավայրերի որոնման երկրաքիմիական գիտամեթոդական հիմունքների ստեղծման և մշակման բնագավառում, «Երկրի ընդերքի ուսումնասիրում և գերխորը հորատում» խնդրի լուծման հարցերով գիտության և տեխնիկայի պետական կոմիտեի Միջգերատեսչական գիտական խորհրդի անդամ է եղել։ Միջազգային երկրաբանական համաժողովի 28-րդ նստաշրջանում (Վաշինգտոն, 1989) Երկրաքիմիայի և տիեզերաքիմիայի միջազգային միության գործադիր կոմիտեի 10 անդամներից մեկն ընտրվել է Ս.Վ. Գրիգորյանը (ԽՍՀՄ միակ ներկայացուցիչը)։

Նա հեղինակ է երկու գիտական հայտնագործությունների, այդ թվում՝ 18 մենագրությունների։ Ս.Վ. Գրիգորյանը գլխավորում է նոր և միանգամայն արդիական գիտական ուղղություն՝ թաքնված հանքայնացման որոնման երկրաքիմիական մեթոդների գիտական հիմունքների մշակում։ Նրա շատ աշխա տություններ, այդ թվում նաև մենագրություններ, հրատարակվել են ԱՄՆ-ում, Չինաստանում, Չեխոսլովակիայում և Իրանում։ Աշխատությունները թարգմանվել են օտար լեզուներով, և մեջբերումներ են արվում դրանցից։

Թաքնված հանքայնացման որոնման երկրաքիմիական մեթոդների գիտական հիմունքների մշակման հիմքում դրված է Ս.Վ. Գրիգորյանի կողմից հայտնաբերված սուլֆիդատար հիդրոթերմալ հանքավայրերի առաջնային եզրապսակների ընդհանուր և միասնական երկրաքիմիական զոնալականությունը, որը 1979 թ. գրացվել է որպես գիտական հայտնագործություն։

Ս.Վ. Գրիգորյանի կողմից հայտնաբերված տարր-ցուցիչների հիպերգեն շարժունակության ընդհանուր շարքերը (տարբեր լանդշաֆտային պայմաններում) և մշակված առաջնային և երկրորդային եզրապսակների փոխկապակցվածության համալիր ուսումնասիրությունները նպաստեցին լիթոերկրաքիմիական եզրապսակներով մի շարք հանքավայրերի և հանքային երևակումների գնահատման բարձր արդյունավետության մեթոդիկայի ստեղծմանը։

Ս.Վ.Գրիգորյանը մեծ ավանդ ունի թաղված հանքավայրերի որոնման մեթոդիկայի գիտական հիմունքների մշակման ասպարեզում, որը հիմնված է թաղված հանքայնացումից վեր, մերձերկրային մթնոլորտում հայտնաբերված որոշ տարրերի իոնաչափական եզրապսակների ձևավորման երևույթի վրա։ 1990 թ.այս աշխատանքը գրանցվել է որպես գիտական հայտնագործություն։

1963 թ.-ից մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը Ս.Վ. Գրիգորյանը ԽՍՀՄ և ՏՓԽ (CЭB) երկրների գլխավոր գիտական վերահսկիչ-մասնագետն (կուրատոր) էր օգտակար հանածոների հանքավայրերի որոնման երկրաքիմիական մեթոդների գծով։ Այդ թվականներին նրա կողմից իրականացվել են որոնողական երկրաքիմիայի բնագավառի հետազոտությունների կոորդինացման և գիտական կառավարման աշխատանքներ։

Ս.Վ. Գրիրորյանի նախաձեռնությամբ և նրա գիտական ղեկավարությամբ 70-ական թվականներին սկիզբ դրվեց շրջակա միջավայրի հետազոտություններում երկրաքիմիական մեթոդների կիրառմանը։ Այս աշխատանքներով, Մոսկվայի և ԽՍՀՄ-ի մի շարք այլ քաղաքների օրինակով, ապացուցվել է, որ քաղաքների և նրանց հարող տարածքների երկրաքիմիական քարտեզները շրջակա միջավայրի վիճակը վերահսկելու արդյունավետ միջոց են։ Այս աշխատանքներն արժանացել են ԽՍՀՄ Ժողովրդական նվաճումների ցուցահանդեսի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների։

Երկար տարիներ աշխատելով Մոսկվայում, Ս.Վ. Գրիգորյանը մշտապես ուշադրություն է դարձրել հանքավայրերի որոնման և շրջակա միջավայրի գնահատման ասպարեզներում երկրաքիմիական մեթոդների մշակմանն ու զարգացմանը Հայաստանում։

Ս.Վ. Գրիրորյանը եղել է ԽՍՀՄ երկրաքիմիայի ԱՊՀ երկրների համագործակցության Ասոցիացիայի նախագահը՝ կիրառական երկրաքիմիայի ասպարեզում։ Նա երկար տարիներ ներկայացրել է ԽՍՀՄ-ն երկրաքիմիայի և տիեզերաքիմիայի Միջազգային ասոցիացիայի գործկոմում։ Տարիներ շարունակ մի շարք հատուկ դասընթացներ է կարդացել Համամիութենական պոլիտեխնիկական ինստիտուտում, ինչպես նաև երկրաբան-որոնողների որակավորման բարձրացման համամիութենական դասընթացներ՝ ԱՊՀ-ում, ՌՍՖՀ Երկրաբանական նախարարությունում և Հազվագյուտ տարրերի հանքաբանության, երկրաքիմիայի և բյուրեղաքիմիայի ինստիտուտում (Института минералогии, геохимии и кристаллохимии редких элементов)։

Նրա ղեկավարությամբ պաշտպանել են 48 թեկնածուական ատենախոսություններ, այդ թվում՝ Չինաստանի,Չեխոսլովակիայի, Բուլղարիայի, Իրանի մասնագետներ։

Երկար տարիներ Ս.Վ. Գրիրորյանը եղել է ԽՍՀՄ Նախարարների Խորհրդին կից Լենինյան և պետական մրցանակների կոմիտեի անդամ, «Երկրաքիմիա», «Սովետական երկրաբանություն» գիտական հանդեսների խմբագրական կոլեգիաների անդամ, ГЕОХИ, ИГЕМ, ИМГРЕ, Մոսկվայի ՊՀ Երկրաբանական ֆակուլտետի, Համամիութենական հեռակա պոլիտեխնիկական ինստիտուտի (ВЗПИ) գիտխորհուրդների անդամ, այնուհետև՝ ՀՀ ԳԱԱ Տեղեկագիր «Գիտություններ երկրի մասին» հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ։

Ս.Վ. Գրիրորյանը պարգևատրվել է Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշանով (1981թ.), «Աշխատանքային գերազանցության համար» մեդալով (1973թ.), «Բուլղարիայի երկրաբանության 100 տարին» ԲԺՀ Պետխորհրդի հոբելյանական մեդալով և հետևյալ շքանշաններով՝ «Ընդերքի հետախուզման գերազանցիկ» (1965), «ԲԺՀ Մետաղագործության և հանքային պաշարների մինիստրության գերազանցիկ» (1979), Մոսկվայի Մոսկվորեչիյեի ԽՄԿԿ շրջկոմի պատվոգրով (1970)։ Նրան շնորհվել է «ԽՍՀՄ ընդերքի Պատվավոր հետախույզ» կոչում (1984թ.)։