Cover Image
փակիր այս գիրքըՖանարջյան Վիկտոր Բարդուղիմեոսի (1929-2003)
Դիտել փաստաթուղթըԱԿԱԴԵՄԻԿՈՍ Վ. Բ. ՖԱՆԱՐՋՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըԱԿԱԴԵՄԻԿՈՍ Վ. Բ. ՖԱՆԱՐՋՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Վիկտոր Բարդուղիմեոսի Ֆանարջյանը ծնվել է 1929թ. մարտի 30-ին Թբիլիսի քաղաքում: Վախճանվել է 2003 թ. մարտի 6-ին Երևանում:
1946 թ. Ավարտել է Ֆ. Է. Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցը Երևանում:
1951 թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը:
1950-1953 թթ. Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր:
1951-1954 թթ. ՀԽՍՀ ԳԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի ասպիրանտ (Երևան), գործուղում ԽՍՀՄ ԲԳԱ փորձարարական բժշկության ինստիտուտ (ք. Լենինգրադ):
1954 թ. շնորհվել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան`“Հետքային պայմանական ռեֆլեքսների համեմատական ֆիզիոլոգիայի հարցի շուրջ” թեմայով պաշտպանած թեկնածուական թեզի համար (ք. Լենինգրադ)։
1954-1955 թթ. ԽՍՀՄ ԲԳԱ փորձարարական բժշկության ինստիտուտի կրտսեր գիտական աշխատող:
1955-1960 թթ. ՀԽՍՀ ԳԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի կրտսեր գիտաշխատող (Երևան):
1959 թ. XXI Միջազգային ֆիզիոլոգիական գիտաժողովի մասնակից (Բուենոս-Այրես, Արգենտինա):
1960-1962 թթ. ՀԽՍՀ ԳԱ Լ.Ա. Օրբելու անվ. Ֆիզիոլոգիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող:
1961 թ. հաստատվել է “Մարդու և կենդանիների” մասնագիտությամբ ավագ գիտաշխատողի կոչումը:
1962-2003 թթ. Հայաստանի ԳԱ Լ.Ա. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի կենտրոնական նյարդային համակարգի լաբորատորիայի վարիչ:
1963 թ. երեք ամիս ժամանակով գործուղվել է Հունգարիայի Պեչ քաղաքաի համալսարանի ֆիզիոլոգիայի ամբիոն:
1964 թ. շնորհվել է Բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան “Ուղեղիկ-կեղև փոխհարաբերությունների մեխանիզմների մասին” թեզի պաշտպանության համար (ք. Լենինգրադ):
1965-1974 թթ. Հայաստանի ԳԱԱ Լ. Ա. Օրբելու անվ. Ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտական գծվ փոխտնօրեն:
1966 թ. XXIII ֆիզիոլոգիական միջազգային գիտաժողովի մասնակից (Տոկիո, Ճապոնիա):
1966 թ. շնորհվել է պրոֆեսորի կոչում “Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա” մասնագիտության գծով:
1968 թ. Ֆիզիոլոգիական XXIV միջազգային գիտաժողովի մասնակից (Վաշինգտոն, ԱՄՆ) :
1969-1992 թթ. “Նեյրոֆիզիոլոգիա” (Կիև) հանդեսի խմբագրական խորհրդի և խմբագրական կոլեգիայի անդամ:
1971 թ. չորս ամիս ժամանակով գործուղվել է Տոկիոյի համալսարանի ֆիզիոլոգիայի ամբիոն (Ճապոնիա):
1974-1978 թթ. և 1989-2003 թթ. Հայաստանի ԳԱԱ Լ. Ա. Օրբելու անվ. Ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն:
1974 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ Ակադեմիայի թղթակից անդամ:
1971-1999 թթ. “Neuroscience'' միջազգային հանդեսի խմբագրական խորհրդի անդամ:
1978-1990 թթ. ՀԽՍՀ ԳԱ փոխնախագահ:
1980 թ. XXVIII միջազգային ֆիզիոլոգիական գիտաժողովի մասնակից (Բուդապեշտ, Հունգարիա):
1980-1990 թթ. ուղեղի հետազոտությունների միջազգային կազմակերպության ԽՍՀՄ ազգային կոմիտեի անդամ:
1982 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս:
1982 թ. Նեյրոգիտությունների I համաշխարհային կոնգրեսի մասնակից (Լոզան, Շվեյցարիա):
1983-1991 թթ. ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ “Ուղեղ” ծրագրի “Ուղեղաբնի և ուղեղի ինտեգրատիվ մեխանիզմները” բաժինը:
1984 թ. Ընտրվել է ԽՍՀՄ (ներկայումս Ռուսաստանի) ԳԱ թղթակից անդամ:
1985-2003 թթ. Հայաստանի ֆիզիոլոգիական ընկերության նախագահ:
1985-2003 թթ. ԽՍՀՄ ԳԱ-ի “Ի. Մ. Սեչենովի անվան ֆիզիոլոգիական հանդես” –ի (այժմ ՌԳԱ Ի. Մ. Սեչենովի անվան ֆիզիոլոգիական հանդեսի) խմբագրական խորհրդի անդամ:
1976-1992 թթ. ԽՍՀՄ (ՌԳԱ) “Զգայական համակարգեր” հանդեսի խմբագրական խորհրդի անդամ:
1987 թ. Նեյրոգիտությունների II համաշխարհային կոնգրեսի մասնակից (Բուդապեշտ, Հունագարիա):
1991-1995 թթ. ԻԲՐՕ-ի Ասիայի և Օվկիանիայի նեյրոգիտությունների հանձնաժողովի անդամ:
1991 թ. ընտրվել է Արարատ միջազգային ակադեմիայի պատվավոր թղթակից անդամ:
1991 թ. Նեյրոգիտությունների III համաշխարհային կոնգրեսի մասնակից (Մոնրեալ, Կանադա):
1994-2003 թթ. ՌԳԱ “Էվոլյուցիոն կենսաքիմիա և ֆիզիոլոգիա հանդես”- ի խմբագրական կոլեգայի անդամ:
1994-2003 թթ. Հայաստանի ԳԱԱ նախագահության անդամ:
1995 թ. Նեյրոգիտությունների IV համաշխարհային կոնգրեսի մասնակից (Կիոտո, Ճապոնիա):
1995-2003 թթ. ՀՀ ԳԱԱ “Բժշկական գիտությունը Հայաստանում” հանդեսի խմբագրական կոլեգայի անդամ:
1996 -2003 թթ. ԻԲՐՕ-ի Հայաստանի միավորման նախագահ:
1998 թ. ընտրվել է Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ:
1999 թ. պարգևատրվել է Ռուսաստանի Ի. Պ. Պավլովի անվան բնական գիտությունների ակադեմիայի արծաթե մեդալով: