Cover Image
փակիր այս գիրքըԶաքարյան Վանիկ Սուրենի (1936-2023)
Դիտել փաստաթուղթըՎ. Ս. ԶԱՔԱՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըՎ. Ս. ԶԱՔԱՐՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

1936թ.մարտի 21-ին ծնվել է ակադեմիկոս Վանիկ Սուրենի Զաքարյանը Մեղրիի շրջանի Մեղրի քաղաքում ծառայողի ընտանիքում։ Վախճանվել է ապրիլի 14-ին Երևանում:
1936թ.Նույն թվականին ընտանիքով տեղափոխվել է Երևան։
1944թ. Ընդունվել և 1954թ. ոսկե մեդալով ավարտել է Երևանի № 40 միջնակարգ դպրոցը։
1951թ. Ընդունվել է ՀամԼԿԵՄ շարքերը։
1954թ. Ընդունվել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի մաթեմատիկայի բաժինը։
1959թ. Ավարտել է մաթեմատիկայի բաժինը գերազանցության դիպլոմով։
1959-ի սեպտ.-ից -1962թ-ի սեպտ.-ը եղել է Երևանի պետական համալսարանի ֆունկցիաների տեսության ամբիոնի ասպիրանտ (գիտ. ղեկավար՝ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Մ.Մ. Ջրբաշյան)։
1960թ. ԽՍՀՄ սպորտի վարպետ։
1961, 1976թթ. Շախմատի Հայաստանի կրկնակի չեմպիոն։
1962-1965 թթ. եղել է Երևանի պետական համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի ավագ դասախոս, համատեղությամբ կրտսեր գիտաշխատողի պաշտոնով` աշխատել է ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտում։
1963թ. Թեկնածուական թեզի պաշտպանություն Մոսկվայի Վ.Ա.Ստեկլովի անվ. մաթեմատիկայի ինստիտուտում։
1963թ. –ից ՍՄԿԿ-ի անդամ։
1965-1969թթ. Եղել է ավագ գիտաշխատող ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտում,
– Միաժամանակ (համատեղությամբ) աշխատել է Խ.Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտում որպես մաթեմատիկական անալիզի և ֆունկցիաների տեսության ամբիոնի ավագ դասախոս։
1969-1973թթ. Հիմնական աշխատանքի է անցել ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտում բարձրագույն մաթեմատիկայի և ապա` մաթեմատիկական անալիզի ու ֆունկցիաների տեսության ամբիոնի վարիչի պաշտոնով։
1970-1988թթ. Աշխատանքային գործուղում արտասահմանյան երկրներ՝ Ֆրանսիա, ԳԴՀ, ԲԺՀ, Հարավսալավիա։
1971-1975թթ. Ուսումնական աշխատանքների գծով ինստիտուտի ռեկտորի տեղակալ։
1972թ. Արժանացել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրի։
1975-1977թթ. Մաթեմատիկական անալիզի և ֆունկցիաների տեսության ամբիոնի դոցենտ (Երևանի Խ. Աբովյանի անվ.մանկավարժական ինս.-տ)։
1976թ. Դոկտորական թեզի պաշտպանություն «Միավոր շրջանում մերոմորֆ ֆունկցիաների որոշ դասերի եզրային հատկությունները և միակությունը» թեմայով։
1977-1993թթ. Կ. Մարքսի անվ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ։
1980թ. Արժանացել է պրոֆեսորի գիտական կոչման (ԵրՊԻ)։
1987թ. ԽՍՀՄ ժողկրթության մինիստրության կողմից պարգևատրվել է «Աշխատանքային գերազանցության համար» կրծքանշանով։
1990թ. Ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ։
1990-1994 թթ. - Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ։
1993թ.-ից ՀՊՃՀ-ի բարձրագույն մաթեմատիկայի դեպարտամենտի վարիչ։
1994թ. նշանակվել է ՀՀ ԳԱ Ֆիզմաթ. և տեխնիկական գիտությունների բաժանմունքի Մաթեմատիկայի և մեխանիկայի պրոբլեմային գիտական խորհրդի նախագահ։
1994-2004 թթ. - Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ։
1996թ.-ից ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։
1996 թ. Երևանում կայացած Շախատի համաշխարհային 32-րդ օլիմպիադայի և 2001 թ. կայացած աշխարհի 5-րդ թիմային առաջնության հիմնական կազմակերպիչներից է։
20002.- ից ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ։
2004թ. «ՀՀ ԳԱԱ զեկույցներ» ամսագրի գլխավոր խմբագիր։
2004 թ.-ից - Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պատվավոր նախագահ։
1996-2004 - ՖԻԴԵ-ի փոխնախագահ։
2004-2023 թթ.-ից - ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահ։