Cover Image
close this bookՍևակ (Գրիգորյան) Գուրգեն Գրիգորի (1904-1981)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Գ․ Գ․ ՍԵՎԱԿԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Գ․ Գ․ ՍԵՎԱԿԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Գուրգեն Գրիգորի Սևակը (Գրիգորյան) ծնվել է 1904 թ. ապրիլի 15-ին, Թիֆլիսում: Վախճանվել է 1981 թ. սեպտեմբերի 16-ին, Երևանում։
1914-1924 թթ․ սովորել է Ներսիսյան դպրոցում:
1924-1928 թթ․ ուսանել է Երևանի պետական համալսարանի մանկավարժական ֆակուլտետի պատմա-գրական բաժնում:
1929-1932 թթ․ որպես լեզվաբան ասպիրանտ ուսանել է Երևանի պետական համալսարանում:
1929-1936 թթ. եղել է Հայաստանի էսպերանտական միության կազմակերպիչն ու նախագահը:
1931-1979 թթ․ դասախոսել է Երևանի պետական համալսարանում (դոցենտ (1937–1949), պրոֆեսոր (1949–1977)), Լենինականի (այժմ՝ Գյումրի) մանկավարժական ինստիտուտներում:
1932 թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան:
- շնորհվել է դոցենտի կոչում:
1932 թ․ ընտրվել է էսպերանտո լեզվի համաշխարհային ակադեմիայի անդամ:
1932–1936 թթ․ Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի լեզվի բաժնի գիտքարտուղար:
1932-1940 թթ. եղել է պետական տերմինաբանական կոմիտեի գիտական քարտուղար:
1937 թ․ ԵՊՀ հայ-վրացական բանասիրության կաբինետի ղեկավար:
1940 թ․ ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի դոկտորի գիտական աստիճան։
1941-1945 թթ․ եղել է «Սովետական Հայաստան» թերթի գլխավոր ոճաբան։
1941-1946 թթ.դասախոսել է Բաքվի և Թբիլիսիի բարձրագույն ուսումնական հաստատություններում։
1941-1968 թթ. եղել է Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչ:
1941–1943 թթ․ ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի գրականության և լեզվի ինստիտուտի բաժնի վարիչ:
1946 թ․ պարգևատրվել է «1941-1945 թթ․ Հայրենական մեծ պատերազմի աշպատանքային արիության համար» մեդալով:
1946 թ․ պարգևատրվել է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության պատվոգրով:
1947-1962, 1968-1981 թթ. ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտի՝ նախ ժամանակակից հայոց լեզվի, ապա՝ լեզվի մշակույթի և տերմինաբանության բաժնի վարիչ:
1948 թ․ ստացել է դոկտորի գիտական աստիճան:
1949 թ․ շնորհվել է պրոֆեսորի կոչում։
1955 թ. նրա նախաձեռնությամբ Երևանի պետական համալսարանում բացվել է էսպերանտական խմբակ:
1956 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ:
1961 թ․ ստացել է Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչում:
1962–1968 թթ․ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող:
1964 թ․ պարգևատրվել է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության պատվոգրով:
1969–1981 թթ․ ՀՀ ԳԱԱ գիտատեխնիկական տերմինաբանության խորհրդի նախագահ:
1969 թ․ գործուղում Մոսկվա:
1970 թ․ ստացել է Վրացական ԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչում:
- պարգևատրվել է «Ի նշանավորումն Վ․ Ի․ Լենինի ծննդյան 100-ամյակի․ 1870-1970» մեդալով:
- պարգևատրվել է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության պատվոգրով:
1971 թ․ ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ իսկական անդամ։
2010 թ․ հետմահու պարգևատրվել է Խ․ Աբովյանի անվան մեդալով։