Cover Image
close this bookԱվագյան Ռոբերտ Հովսեփի (1931-2020)
View the documentՌ. Հ. ԱՎԱԳՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՌ. Հ. ԱՎԱԳՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

1931 թ. ապրիլի 28-ին ծնվել է ակադեմիկոս Ռոբերտ Հովսեփի Ավագյանը Երևանում ծառայողի ընտանիքում։ Վախճանվել է 2020 թ. հունվարի 24-ին։
1949 թ. ավարտել է միջնակարգ դպրոցը և ընդունվել ԵրՊԻ-ի մեխանիկայի ֆակուլտետը։
1951 թ․ տեղափոխվել է Երևանի պետական համալսարան, ուսանել և 1954 թ. ավարտել՝ ֆիզիկայի ֆակուլտետը։
1954-1957 թթ. աշխատել է ԵՊՀ-ում որպես լաբորանտ։
1957 թ. աշխատանքի է ընդունվել Երֆի, որպես կրտսեր գիտաշխատող։
1959–1961 թթ. վերապատրաստվել է ակադեմիկոս Ալիխանովի լաբորատորիայում՝ ИТЭФ-ում (Մոսկվա)։
1961-1963 թթ. եղել է ԵրՖԻ-ի գլխավոր ինժեներ։
1965 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ։
1967 թ. գործուղվել է 6 ամսով DESY, զբաղվել է էլեկտրոնների 6 Fab էներգիաների տիրույթում կոհերենտ արգելակային ճառագայթման ուսումնասիրությամբ։
1969 թ. ավարտել է ֆոտոնների բևեռացված փնջի ստեղծումը և սկսել է զբաղվել բևեռացված ֆոտոններով մեզոնների ֆոտոծնման պրոցեսներն հետազոտող սարքի ստեղծումով, միաժամանակ զբաղվել է ֆոտոնների բևեռացված փնջերի ստեղծումով՝ ХФТИ և ИФВЭ արագացուցիչների վրա (այդ ինստիտուտների ֆիզիկոսների հետ համատեղ)։
1971 թ. եղել է Երֆի-ի լաբորատորիայի վարիչ։
1971 թ. մասնակցել է գիտական կոնֆերանսների (Իտալիա, Ճապոնիա, Հունգարիա, Գերմանիա, Ֆրանսիա, Ավսրտիա, Դանիա)։
1978-1980 թթ. մասնակցել է աշխարհի մեծագույն էլեկտրոնային արագացուցչի աշխատանքներին (SLAC, ԱՄՆ), (Ի. Ի. Միրոշնիչենկոյի և ամերիկյան ֆիզիկոսների հետ)։
1979-1990 թթ. կատարել է բյուրեղներում էլեկտրոնների և պոզիտրոնների ճառագայթման ուսումնասիրությանը նվիրված աշխատանքներ, ինչպես նաև՝ ուսումնասիրել բևեռացման բնութագրերը էլեկտրամագնիսական երևույթներում։
1981 թ. պաշտպանել է դոկտորական թեզ, նրան շնորհվել է ֆիզմաթ գիտությունների դոկտորի կոչում։
1986 թ. ընտրվել է ՀՀ ԳԱ թղթակից անդամ։
1984 թ. արժանացել է պրոֆեսորի գիտական կոչման «միջուկային ֆիզիկա և էլեկտրոնային մասնիկներ» մասնագիտության գծով։
1990 թ. Հայ ֆիզիկոսների ընկերության նախագահ։
1996 թ. մասնակցել է «Հերմես» կոլլաբորացիայում DESY-ում, ինչպես և № 43 էքսպերիմենտում՝ CERN-ում։
1996 թ. ընտրվել է ՀՀ ԳԱ ակադեմիկոս։
1999 թ. ընտրվել է Եվրոպական ֆիզիկոսների ընկերության խորհրդի անդամ, Լոնդոնի ֆիզիկայի ինստիտուտի արտոնյալ ֆիզիկոս։
2003 թ․ պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով։