Cover Image
close this bookԱվագյան Ռոբերտ Հովսեփի (1931-2020)
View the documentՌ. Հ. ԱՎԱԳՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՌ. Հ. ԱՎԱԳՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ռոբերտ Հովսեփի Ավագյանը ծնվել է 1931 թ. Երևանում ծառայողի ընտանիքում։ 1939 թ. ընդունվել և 1949 թ. ավարտել է Մռավյանի անվան դպրոցը։ Նույն թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետ։ 1951 թ. տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որն ավարտել է 1954 թ. «ֆիզիկա» մասնագիտությամբ։ Համալսարանը ավարտելուց հետո 1957 թվականին մնացել է այնտեղ աշխատելու որպես լաբորանտ փորձարարական ֆիզիկայի ամբիոնում։

1957 թ. ընդունվել է ՀՍՍՌ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտ որպես կրտսեր գիտաշխատող։

1958 թ. Ռ. Հ. Ավագյանը երկարաժամկետ գործուղման է մեկնել Մոսկվա՝ ՍՍՌՄ ԳԱ փորձարարական և տեսական ֆիզիկայի ինստիտուտի Ա. Ի. Ալիխանովի լաբորատորիա, որտեղ զբաղվել է b-տրոհման էլեկտրոնների բևեռացման հետազոտությամբ։ Գործուղումից վեադառնալուց հետո 1960 թվականից շարունակել է այդ հետազոտությունները Երևանում և այդ թեմայով պաշտպանել թեկնածուական դիսերտացիա 1965 թվականին։ Նույն թվականից Ա. Ի. Ալիխանյանի նախաձեռնությամբ՝ զբաղվել է Երևանում կառուցվող էլեկտրոնային արագացուցչի ստեղծման աշխատանքներով, ֆոտոնների քվազիմոնո քրոմատիկ փունջ ստեղծելու հարցերով։

Երֆի-ում նա էլեկտրոնային սինխրոտրոնի գործունեության հետ կապված սկսել է զբաղվել ֆոտոնների բևեռացված փնջի ստեղծումով։ 1969 թ. հաջողությամբ ավարտել է ֆոտոնների բևեռացված փնջի ստեղծումը և սկսել է զբաղվել բևեռացված ֆոտոններով մեզոնների ֆոտոծնման պրոցեսներն հետազոտող գիտասարքի ստեղծումով։ Միաժամանակ զբաղվել է ֆոտոնների բևեռացված փնջերի ХФТИ և ИФВЭ արագացուցիչների ստեղծմամբ՝ այդ ինստիտուտների ֆիզիկոսների հետ համատեղ։

1966 թ. Ռ. Հ. Ավագյանը նշանակվել է ավագ գիտաշխատող։

1967 թ. Ռ. Հ. Ավագյանը 6 ամսով գործուղվել է DESY (ԳՖՀ, Համբուրգ)՝ Գերմանիայում էլեկտրոնային արագացուցչի վերաբերյալ հետազոտություններ կատարելու նպատակով՝ էլեկտրոնների 6 Fэb էներգիաների տիրույթում կոհերենտ արգելակային ճառագայթման ուսումնասիրությամբ։

1978-1979 թթ. գտնվել է ԱՄՆ-ում, SLAC-ում (գծային արագացուցիչների Ստենֆորդյան կենտրոն), որտեղ Ռ. Հ. Ավագյանը Ի. Ի. Միրոշնիչենկոյի և ամերիկյան գիտնականների հետ համատեղ իրականացրել է փորձարարական հետազոտություններ. բարձր էներգիաներ պոզիտրոնների կանալացման ճառագայթումը բյուրեղներում հայտնաբերելու ուղղությամբ, որը կարևոր նշանակություն ունեցավ գիտության զարգացման համար։

1979-1990 թթ. ընթացքում Ռ. Հ. Ավագյանին հաջողվել է կատարել բյուրեղներում էլեկտրոնների և պոզիտրոնների ճառագայթման ուսումնասիրությանը նվիրված աշխատանքներ, ինչպես նաև մասնիկների ֆոտոծնման պրոցեսը նուկլոնների և միջակների վրա, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրել բևեռացման բնութագրերը էլեկտրամագնիսական երևույթներում։

1981 թ. պաշտպանել է թեզ և արժանացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի կոչման։ 1986 թ. ընտրվել է Հայաստանի ԳԱ թղթակից անդամ։ 1990 թ. ընտրվել է Հայ ֆիզիկոսների ընկերության նախագահ։ Ֆիզիկայի այդ բնագավառում պատրաստել է գիտության թեկնածուներ, որի համար արժանացել է պրոֆեսորի պատվավոր կոչման «միջուկային ֆիզիկա և տարրական մասնիկներ» մասնագիտության գծով։

1987 թ. Տոմսկի (Ռուսաստան) ֆիզիկոսների հետ համատեղ իրականացրել է էլեկտրոնների քվազի-Չերենկովյան ճառագայթման ուսումնասիրությունը 4,5 ԳԷՎ էներգիայի դեպքում։

1987-89 թթ. Ռ. Հ. Ավագյանը իր խմբով ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի աշխատակիցների հետ համատեղ ուսումնասիրել են քվազի-Չերենկովյան ճառագայթման վրա ակուստիկ ալիքների և ջերմային գրադիենտի ազդեցությունը։ Ցույց է տրվել, որ բյուրեղներում ջերմային գրադիենտի առկայության դեպքում դիտվում է քվազի-Չերենկովյան ճառագայթման ինտենսիվության մեծացում մի քանի անգամ։

1992 թվականից Ռ. Հ. Ավագյանի նախաձեռնությամբ ԵՖԻ-ի տարբեր խմբի աշխատակիցներ մտել են գերմանական /Համբուրգ DESY/ արագացուցչային կուտակիչ «HERA» համալիրի «HERMES» համագործակցության մեջ, որի նպատակն էր կառուցվածքային ֆունկցիաների սպինային կախվածության ուսումնասիրությունը, պրոտոնների և նեյտրոնների վրա էլեկտրոնների խորը ոչ առաձգական ցրման դեպքում։ Երևանյան հանձնախումբի նպատակն էր՝ ճառագայթման նկատմամբ կայուն IF -101 ապակուց էլեկտրամագնիսական սպեկտրո մետրի ստեղծումը։

Ռ. Հ. Ավագյանը իր աշխատանքների վերաբերյալ զեկուցումներով բազմիցս հանդես է եկել միջազգային կոնֆերանսներում և գիտաժողովներում՝ ԳՖՀ-ում, Հունգարիայում , Իտալիայում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում։

Ռ. Հ. Ավագյանը ֆիզիկոսների հայկական ընկերության նախագահն էր։

Ունի տպագիր 125 գիտական աշխատանք։

Երևանի Ֆիզիկայի ինստիտուտում իր բազմամյա աշխատանքի ընթացքում Ռ. Հ. Ավագյանը պատրաստել է որակյալ ֆիզիկոսների, որոնք ինքնուրույն հաջող աշխատանք են վարում ինստիտուտում։

Նրա գիտական ղեկավարությամբ պաշտպանվել է 14 թեկնածուական թեզ։

1996 թվականին անվանի գիտնական Ռոբերտ Հովսեփի Ավագյանը ընտրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։

1999 թվականից ընտրվել է Եվրոպական ֆիզիկոսների ըկերության խորհուրդի անդամ, Լոնդոնի ֆիզիկայի ինստիտուտի արտոնյալ ֆիզիկոս։

2003 թվականին պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով։

1974 թվականից Ռ. Հ. Ավագյանը կոմկուսի անդամ է եղել և ակտիվ մասնակցություն է ունեցել Ֆիզիկայի ինստիտուտի հասարակական կյանքին. եղել է գիտական ենթաբաժանմունքի տեղկոմի անդամ և արագացուցչին առընթեր գործող՝ գիտատեխնիկական հանձնաժողովի նախագահ։