Cover Image
close this bookԹումանյան Միքայել Գալուստի (1886-1950)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Մ. Գ. ԹՈՒՄԱՆՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Մ. Գ. ԹՈՒՄԱՆՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Միքայել Գալուստի Թումանյանը ծնվել է 1886 թվականին Ղրիմի(Ուկրաինա) Կարասուբազար(այժմ՝Բելոգորսկ, ՌԴ) քաղաքում: Վախճանվել է 1950 թ. Հուլիսի 25-ին:
1905 թ. ավարտել է Երևանի գիմնազիան:
1911 թ.՝ Մոսկվայի համալսարանի բնագիտական ֆակուլտետը:
1914 թ.՝ Մոսկվայի գյուղատնտեսական ինստիտուտը (այժմ՝ Տիմիրյազևի անվ. գյուղատնտեսական ակադեմիա):
1915-1923 թթ. աշխատել է որպես գյուղատնտես սկզբում Զանգեզուրում, այնուհետև՝ Հողժողկոմատի համակարգում։
1924-1930 թթ. ԵՊՀ –ում աշխատել է որ¬պես «Մասնավոր երկրագործության ամ¬բիոն»-ի վարիչ:
1930-1947 թթ. եղել է Երևանի քաղխորհրդի դեպուտատ:
1930-1949թթ. Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում հաջողությամբ ղեկավարել է «Բուսաբուծության ամբիոն»-ը։
1934-1935 թթ. գլխավորել է Սևանի ավազանի դաշտավարությունն ուսումնասիրող էքսպեդիցիայի աշխատանքները։
1935 թ. Մ․ Գ․ Թումանյանին շնորհվել է գիտության վաստակավոր գործչի կոչում և նա պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով:
1935-1937 թթ.եղել է Անդրկովկասյան ֆեդերացիայի կենտգործկոմի անդամ:
1937 թ. ստացել է գյուղատնտեսական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
1939 թ. Մ․ Գ․ Թումանյանին շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում:
1943 թ. Մ․ Գ․ Թումանյանը դարձել է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, նշանակվել է իր իսկ նախաձեռնությամբ կազմակերպված ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի երկրագործության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
1943-1948 թթ. վարել է ՀԽՍՀ ԳԱ Գյուղատնտեսական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնը:
1944-1947 թթ. ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի տեղակալ:
1947-1950 թթ. ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր: