Cover Image
close this bookԹումանյան Միքայել Գալուստի (1886-1950)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Մ. Գ. ԹՈՒՄԱՆՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Մ. Գ. ԹՈՒՄԱՆՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Միքայել Գալուստի Թումանյանը ծնվել է 1886 թվականին Ղրիմի(Ուկրաինա)Կարասուբազար(այժմ՝Բելոգորսկ, ՌԴ) քաղաքում, ուսուցչի ընտանիքում։ Ավարտել է Երևանի գիմնազիան 1905 թվականին, Մոսկվայի համալսարանի բնագիտական ֆակուլտետը՝ 1911 թ., Մոսկվայի գյուղատնտեսական ինստիտուտը (այժմ՝ Տիմիրյազևի անվ. գյուղատնտեսական ակադեմիա)՝ 1914 թ.: 1915 —1923 թթ. Մ. Գ. Թումանյանը աշխատել է որպես գյուղատնտես սկզբում Զանգեզուրում, այնուհետև՝ Հողժողկոմատի համակարգում։
Մ. Գ. Թումանյանը 1924 թ. հրավիրվել է Հայաստանի պետական համալսարան, որտեղ, մինչև 1930թ., աշխատել է որ¬պես «Մասնավոր երկրագործության ամ¬բիոն»-ի վարիչ։
Մ. Գ. Թումանյանն առաջինն էր, որ 1925—1930 թվականների ընթաց֊քում Հայաստանում հայտնաբերեց և ուսումնասիրեց վայրի ցորենի ընդարձակ տարածություններ՝ բուսաբանական մեծ բազմազանությամբ։ Նա էր, որ առաջին անգամ գտավ և նկարագրեց վայրի երկհատ ցորենի կովկասյան տեսակը, որն այժմ կոչվում է ըստ Մ. Մ. Յակուբցիների՝ Tr. araraticum, ըստ Վ. Լ. Մենաբդեի՝ Tr. chaldicum, ըստ Ե. Մակուշինայի՝ Тг. Montanum: Նա նկարագրեց նաև վայրի միահատ ցորենի մեկ նոր տեսակ, անվանելով այն Tr. Urartu Thum. և մի քանի տասնյակ նոր տարատեսակներ։ Մ. Գ. Թումանյանը մանրակրկիտ հետազոտությունների ընթացքում, առաջին անգամ Խորհրդային Միությունում, հայտնաբերեց Սպելտա ցորենը, նաև՝ կուլտուրական մի ցորեն ևս, որը գիտու¬թյան մեջ ճանաչվեց որպես նոր տեսակ՝ Tr. vavilovi Jakuhbz.: Այդ ուսումնասիրությունները մեծապես նպաստել են կուլտուրական ցորենի ծագման ու զարգացման հետ կապված բազմաթիվ հարցերի պարզաբանմանն ու ճշտմանը:
Մ. Գ. Թումանյանը ընդհանուր առմամբ հետազոտել Է Հայաստանի կուլտուրական ֆլորան, սակայն հետազոտությունների անկյունաքարը կարելի Է համարել հատկապես ցորենի ուսումնասիրման ուղղությամբ կատարած հետազոտությունները, որոնց ար¬դյունքները շարադրվել են «Հայաստանի կոնդիկ ցորենները», «Կուլտուրական բույսերի բարձրության գոտիները Հայաստանում», «Հայաստանի վայրի ցո-րենները», «Հայաստանում տարածված վայրի ցորենի բուսաբանական կազմը», «Հայաստանի ցորենների գենեֆոնդը» և այլ աշխատություններում, որոնցում նա ընդգծել Է տեղական դաշտային բույսերի նշանակությունը սելեկցիոն սորտերի ստացման համար՝ ցույց տալով դրանց օգտագործման ուղիները։
Նրա ուսումնասիրությունների հիման վրա բարելավվեցին Հայկական լեռնաշխարհում լայնորեն տարածված ցորենի տեղական հինավուրց տեսակները (Սպիտակահատը, Գալգալոսը, Կարմիր կոնդիկը, Կարմիր սլֆահատը) և այլն:
1926—1927 թթ. Խորհրդային Միությունում լայն հետազոտություններ ծավալվեցին արտադրական ուժերի ուսումնասիրման ուղղությամբ։ Հայաստանում ևս լուրջ ուսումնասիրություններ ձեռնարկվեցին, որոնք ընդգրկեցին նաև գյուղատնտեսությունը, այդ թվում՝ դաշտավարությունր։ Դաշտավարության ընդհանուր ղեկավարությունը դրված էր Ն. Ի.Վավիլովի վրա, իսկ կոնկ¬րետ ղեկավարությունը Հայաստանում՝ Մ. Գ. Թումանյանի վրա։ Այդ ընտրությունը ինքնանպատակ չէր. Ն. Ի.Վավիլովը, ի դեմս Մ. Գ. Թումանյանի, գտել էր իրեն համախոհ մի գործունյա, բանիմաց, հմուտ բուսաբուծ և, պատահական չէր, որ 1926—27 թթ. ուսումնասիրությունները նշանակալի արդյունքներ տվեցին։
1930 թվականին Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի բազայի վրա կազմակերպվել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը, որտեղ Մ․ Գ․ Թումանյանը հաջողությամբ ղեկավարել է «Բուսաբուծության ամբիոն»-ը մինչև 1949 թվականը։ Նա վերոհիշյալ ամբիոնում ուսումնական աշխատանքներին զուգընթաց տարել է նաև գիտահետազոտական աշխատանքներ։
Այնուհետև Մ. Գ. Թումանյանը 1934 —1935 թթ. գլխավորել է Սևանի ավազանի դաշտավարությունն ուսումնասիրող էքսպեդիցիայի աշխատանքները։ «Բուսաբուծության ամբիոն»-ում իրականացվել է էքսպեդիցիաների ընթացքում ժողոված նյութերի լաբորատոր հե-տազոտություն, որի արդյունքները մեծապես խթանել են գյուղատնտեսության ասպարեզում գի¬տահետազոտական աշխատանքների ծավալման գործընթացը հանրապետությունում:
1935 թ. Մ․ Գ․ Թումանյանին շնորհվել է գիտության վաստակավոր գործչի կոչում: 1937 թ. նա ստացել է գյուղատնտեսական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1939 թ. Մ․ Գ․ Թումանյանին շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում: 1943 թ. Մ․ Գ․ Թումանյանը դարձել է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, 1943-1948 թթ. վարել է ՀԽՍՀ ԳԱ Գյուղատնտեսական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնը:
1943 թ. վաստակաշատ գիտնական Մ․Գ․ Թումանյանը նշանակվել է իր իսկ նախաձեռնությամբ կազմակերպված ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի երկրագործության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն: Նրա ղեկավարությամբ 1944-1950 թթ. ծավալվել է բեղմնավոր աշխատանք. իրականացվել են բազմաթիվ ուսումնասիրություններ բույ֊սերի ձևագոյացման ու պաշտպանության, սելեկցիայի ու սերմնաբուծության, ագրոքիմիայի և ագրոտեխնիկայի ուղղությամբ։
Մ. Գ. Թումանյանն իր աշխատանքի երկրորդ շրջանում ուսումնասիրել է դաշտային բույսերի ձևառաջացումը, բիոցենոզը և հայտնաբերել դրանց օնտոգենետիկ զարգացման օրինաչափությունները։ Ցորենի բիոցենոզն ուսումնասիրելիս նա հանգել է այն եզրակացության, որ միջավայրի փոփոխվող կոմպ¬լեքս պայմաններում ցորենի մի ձևից առաջ է գալիս մի ուրիշ ձև։ Այդ դրույթը նա փորձերով ապացուցել է ցորենի, եգիպտացորենի, քունջութի, լոբու և այլ բույսերի վրա։
Ցանքի տարբեր ժամկետում փոփոխված միջավայրի կոմպլեքս պայման ներում Մ. Գ. Թումանյանը հայտնաբերերել է բույսերի օնտոգենեզում փոփո¬խությունների մի շարք օրինաչափություններ։
Ս. Գ. Թումանյանի գրչին են պատկանում շուրջ 50 գիտական աշխատու- թյուն, որոնցից առավել արժեքավորները ներառվել են Հայաս֊տանի գիտությունների ակադեմիայի կողմից հրատարակված «Հատընտիր» -ում։ Առավել կարևոր աշխատություններից են «Բամբակի մշակությունը».-Եր.-1924, «Շարքացանը և նրա նշանակությունը». – Եր. – 1925, «Հացաբույսերի որոշիչ (Հասկավորներ)». –Եր. – 1933 և այլն:
Մ. Գ. Թումանյանր նաև ակտիվ հասարակական գործիչ էր։ 1930-1947 թվականներին նա եղել է Երևանի քաղխորհրդի դեպուտատ,1935-1937 թթ.՝ Անդրկովկաս յան ֆեդերացիայի կենտգործկոմի անդամ, 1944-1947 թթ.՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի տեղակալ, 1947-1950 թթ.՝ ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր, բազմաթիվ գիտական խորհուրդների անդամ և այլն։
Ուշադրության է արժանի նաև Մ. Գ. Թումանյանի գիտամանկավարժական գործունեությունը: Նա աճեցրել Է բազմաթիվ գիտական կադրեր, որոնք աշխատել են ուսումնական ու գիտահետազոտական ինստիտուտներում։ Իր բեղմնավոր աշխատանքի համար Մ. Գ. Թումանյանը պարգևատրվել է 1935 թ. Պատվո նշան և 1943 թ.՝ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով: Անվանի գիտնականի անունն է կրել ՀՍՍՀ Գյուղնախարարության Գյումրու (Լենինական) դաշտավարական տեխնիկումը: Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում սահմանվել է ակադեմիկոս Մ. Գ. Թումանյանի անվան մեկ թոշակ։