Cover Image
aizvērt šo grāmatuՄալխասյանց Ստեփան Սարգսի (1857-1947)
Skatīt dokumentuԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ս. Ս. ՄԱԼԽԱՍՅԱՆՑԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Skatīt dokumentuԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ս. Ս. ՄԱԼԽԱՍՅԱՆՑԻ ԿՅԱՆՔԻ, ԳԻՏԱԿԱՆ, ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Atvērt šo mapi un apskatīt saturuՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

1857 թ. Ախալցխա (Ախալցիխե) քաղաքում ծնվել է Ստեփան Սարգսի Մալխասյանցը։ Վախճանվել է 1947 թ. հուլիսի 21-ին Երևանում։
1871 թ. Ավարտել է տեղի Կարապետյան ծխական դպրոցը։
1874 թ. Ավարտել է Ախալցխայի ռուսական գավառական դպրոցը։
1874 – 1878 թթ. Ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը և դուրս է եկել վերջին՝ հինգերորդ կուրսից։
1879 թ. Սկսել է աշխատակցել «Մշակ» լրագրին։
1881 թ. Ընդունվել է Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետը որպես ազատ ունկնդիր։
1885 թ. Լույս է տեսել «Ստեփանոս Տարոնեցվո Ասողկան Պատմություն տիեզերական» ուսումնասիրությունը։
1887 թ. Ստացիոնար ուսանող Պետերբուրգի համալսարանում։
1887 թ. Գերմաներենից թարգմանել է Շեքսպիրի «Լիր թագավորը»։
1889 թ. Ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետի «Հայ-սանսկրիտ և հայ-վրացական» բաժինը՝թեկնածուի աստիճանով։
1889-1890 թթ. Ախալցխայի Կարապետյան և Եղիազարյան դպրոցների ավագ ուսուցիչ։
1890-1910 թթ. Ներսիսյան դպրոցի հայոց լեզվի և մատենագրության դասատու (1903-1906 թթ.՝ նաև տեսուչ)։
1891 թ. Լույս է տեսել «Գրաբարի հոլովումը, խոնարհումը և նախդիրները» աշխատությունը։
1892 թ. Լույս է տեսել «Գրաբարի համաձայնությունը» աշխատությունը։
1903 թ. Ձեռնարկել է «Պատմագիրք հայոց» մատենաշարի հրատարակությանը։
1910 թ. Թիֆլիսի Հովնանյան օրիորդաց դպրոցի տեսուչ և դասատու։
1914-1915 թթ. Էջմիածնի Գևորգյան ճեմարանի տեսուչ։
1917-1919 թթ. Թիֆլիսի Գայանյան օրիորդաց դպրոցի տեսուչ և դասատու։
1920-1921 թթ. Ախալցխայի գիմնազիայի տեսուչ։
1922-1935 թթ. Աշխատել է «Հայերեն բացատրական բառարանի» վրա։
1940 թ. Լույս է տեսել «Մովսես Խորենացու առեղծվածի շուրջը» աշխատությունը։
1940 թ. Վաստակել է բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան՝ honoris causa.
1942 թ. Ընտանիքով փոխադրվել է Երևան։
1943 թ. Ընտրվել է ՀՍՍՌ Գիտությունների ակադեմիայի հիմնադիր կազմի անդամ։
1944-1945 թթ. Լույս է տեսել «Հայերեն բացատրական բառարանը»։
1946 թ. Արժանացել է Պետական մրցանակի դափնեկրի կոչման «Հայերեն բացատրական բառարանի» համար։