Cover Image
aizvērt šo grāmatuՆազարով Արմեն Գևորգի (1908-1983)
Skatīt dokumentuԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. Գ. ՆԱԶԱՐՈՎԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Skatīt dokumentuԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. Գ. ՆԱԶԱՐՈՎԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Atvērt šo mapi un apskatīt saturuՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Արմեն /Արմենակ/ Գևորգի Նազարովը ծնվել է 1908 թ. ապրիլի 1-ին Փարիզում:
Մահացել է 1983թ. հունիսի 11-ին Երևանում։
1925 թ. ավարտել է Թիֆլիսի 46-րդ աշխատանքային դպրոցը:
1929-1940 թթ. աշխատել է Թբիլիսիի կառուցվածքների և հիդրոէներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում:
1931 թ. ավարտել է Թբիլիսիի ինժեներաշինարարական ինստիտուտը:
1937 թ. շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան` առանց ատենախոսության պաշտպանության:
- ստացել է պրոֆեսորի կոչում:
1940-1946 թթ. Վրացական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի սեյսմակայուն շինարարության բյուրոյի գիտքարտուղար:
1945 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` “Սեյսմակայունության տեսության կառուցման փորձը“ թեմայով:
- Ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ:
1946 թ. պարգևատրվել է “Հայրենական մեծ պատերազմում աշխատանքային արիության համար“ մեդալով:
1946-1961 թթ. աշխատել է Շինանյութերի և կառուցվածքների գիտահետազոտական ինստիտուտում` որպես գիտական գծով փոխտնօրեն, այնուհետև` տնօրեն:
- Դասախոսել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում:
1949 թ. ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշմամբ ընդգրկվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի նախագահությանն առընթեր Երկրաշարժագիտության խորհրդում:
1949-1953 թթ. ՀԽՍՀ ԳԱ Շինանյութերի և կառուցվածքների ինստիտուտի տնօրեն:
1950-1953, 1955-1957 թթ. ընտրվել է Երքաղխորհրդի պատգամավոր:
1951 թ. պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:
1958 թ. շնորհվել է ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործչի
պատվավոր կոչում:
1959 թ. Մադրիդի միջազգային կոլոքվիումում կարդացվել է նրա` մոդելացման տեսական հիմունքների մասին զեկուցումը:
1960 թ. ինժեներային երկրաշարժագիտության վերաբերյալ նրա զեկուցումը ներկայացվել է Տոկիոյի միջազգային 2-րդ վեհաժողովին:
1961-1981 թթ. ՀԽՍՀ ԳԱ Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի /Գյումրի/ տնօրեն:
1963 – 1971 թթ. ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:
1965 թ. ՀԽՍՀ ԳԱ “Զեկույցների“ գլխավոր խմբագիր:
- Մասնակցել է Ֆրայբերգի / Գերմանիա / Լեռնային ակադեմիայի հիմնադրման 200 – ամյակին նվիրված հոբելյանական նստաշրջանին:
- Զեկուցում է ներկայացրել Վելինգտոնի / Նոր Զելանդիա / սեյսմակայուն կառուցվածքներին նվիրված Միջազգային 3-րդ կոնֆերանսին:
1968 թ. պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երկրորդ շքանշանով:
1970 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի գծով փորձագետ` Հարավսլավիայում:
1971 թ. պարգևատրվել է Լենինի շքանշանով:
1974 թ. արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի` գիտության և տեխնիկայի բնագավառում գիտական ներդրումների համար:
1982 թ. ՀԽՍՀ ԳԱ Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար: