Cover Image
close this bookՆազարով Արմեն Գևորգի (1908-1983)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. Գ. ՆԱԶԱՐՈՎԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ա. Գ. ՆԱԶԱՐՈՎԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Գևորգի Նազարովը ծնվել է 1908 թ. ապրիլի 1-ին Փարզում, Սորբոնի համալսարանի ուսանողի ընտանիքում: Համալսարանն ավարտելուց հետո ընտանիքի հետ տեղափոխվում է Թբիլիսի:
1932 թ. Ա. Գ. Նազարովն ավարտում է Թբիլիսիի արդյունաբերական ինստիտուտը: Հինգ տարի հետո` 1937 թ. շինարարական մեխանիկայի և կառույցների սեյսմակայունության բնագավառում կատարած աշխատանքների համար նրան, առանց ատենախոսության պաշտպանության, շնորհվում է տեխնիկական գիտւթյունների թեկնածուի գիտական աստիճան և պրոֆեսորի կոչում:
1945 թ. Ա. Գ. Նազարովը պաշտպանում է “Սեյսմակայունության տեսության կառուցման փորձ“ թեմայով դոկտորական ատենախոսություն, որտեղ առաջարկում է երկրաշարժի ժամանակ կառույցների վրա ազդող սեյսմիկ ուժերի որոշման նոր մեթոդ: Նույն տարում նա ընտրվում է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ:
1946 թ. Ա. Գ Նազարովը տեղափոխվում է Երևան և մինչև 1961թ. աշխատում է Շինանյութերի և կառույցների գիտահետազոտական ինստիտուտում, սկզբում որպես գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, ապա` տնօրեն: Նա միաժամանակ դասավանդում է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, որտեղ կառույցների սեյսմակայունության և դինամիկայի դասընթաց է կարդում:
1960 թ. Ա. Գ. Նազարովն ընտրվում է ՀԽՍՀ ԳԱ իսկական անդամ, իսկ մեկ տարի անց` ԽՍՀՄ ԳԱ սեյսմաբանության խորհրդի անդամ: 1961 թ. նրա նախաձեռնությամբ Գյումրիում կազմակերպվում է ՀԽՍՀ ԳԱ Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը, որի առաջին տնօրենը դառնում է Ա. Գ. Նազարովը` պաշտոնավարելով մինչև 1981 թ.:
1982–1983 թթ. նա ՀԽՍՀ ԳԱ Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարն էր: Ա.Գ. Նազարովը` որպես խոշոր գիտնական, լայն ճանաչման է արժանացել հանրապետական, միութենական և արտասահմանյան գիտական շրջանակների կողմից: Նրա զեկուցումները ներկայացվել են հանրապետական, համամիութենա կան և միջազգային բազմաթիվ խորհրդակցություններում, կոնֆերանսներում, գիտաժողովներում և համագումարներում`նվիրված կառույցների սեյսմակայունության, մոդելացման տեսության, շինարարական մեխանիկայի, սեյսմաբանության և ինժեներային սեյսմաբանության արդիական պրոբլեմներին: Նրա գիտական աշխատությունները հրատարակվել են ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Ֆրանսիայում, ՉԺՀ-ում, Իտալիայում և այլուր: Նա խորհրդային գիտությունը ներկայացրել է ԱՄՆ-ում, Չեխիայում, Գերմանիայում: 1974 թ. նրան շնորհվել է ՀԽՍՀ Պետական մրցանակ` գիտության և տեխնիկայի բնագավառում արժեքավոր ներդրումների համար:
Համաշխարհային ճանաչման արժանացած ականավոր գիտնականը հրապա րակել է մոտ 170 գիտական աշխատություն, այդ թվում` 10 մենագրություն: Ա.Գ. Նազարովը հմուտ մանկավարժ էր: Նա գտնում էր, որ իսկական գիտնականը պետք է ունենա աշակերտներ: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են 40 դոկտո րական և թեկնածուական ատենախոսություններ:
Ա. Գ. Նազարովը բազմիցս ընտրվել է Երևանի և Գյումրիի քաղաքային խորհուրդ ների, իսկ երկու անգամ նաև ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: Եղել է ՀԽՍՀ ԳԱ “ Զեկույցների“ և “Ինժեներային սեյսմաբանության“ գլխավոր խմբագիրը, ԽՍՀՄ ԳԱ Նախագահությանն առընթեր սեյսմաբանության և սեյսմակայուն շինարարության միջգերատեսչական խորհրդի բյուրոյի անդամ, հիշյալ խորհրդի կովկասյան մասնաճյուղի նախագահ, ՀԽՍՀ Երկրի մասին գիտությունների բաժանմուքի` երկրաշարժերի կանխագուշակման գծով գիտական խորհրդի նախագահ և այլն:
Երկարամյա բեղմնավոր գիտամանկավարժական գործունեության համար Ա Գ. Նազարովը պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշաններով, մի շարք մեդալներով, ինչպես նաև ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրերով: Արմեն Գևորգի Նազարովը վախճանվել է 1983թ. ապրիլի 11-ին Երևանում:
Ա.Գ. Նազարովի գիտական գործունեությունն ընդգրկում է հարցերի և պրոբ լեմների լայն շրջանակ: Նրա առաջին աշխատանքները շինարարական մեխանի կայի և սեյսմակայունության բնագավառին են վերաբերում: Այնուհետև նա ամբող ջովին նվիրվում է կառույցների սեյսմակայունության խնդիրների լուծմանը: Նրա գիտական գործունեության մեջ զգալի տեղ են գրավում մոդելացման հարցերը: Հետագայում նա ակտիվորեն զբաղվում է ինժեներային սեյսմաբանության, երկրա շարժերի կանխագուշակման և կիրառական մաթեմատիկայի մի շարք պրոբլեմնե րով: Սեյսմակայունության սպեկտրալ տեսության հիմնադիրը Ա.Գ. Նազարովն է: Նա առաջարկել է սպեկտրալ կորը ստանալ անմիջապես երկրաշարժի ժամանակ, առանց աքսելերոգրամայի օգտագործման: Դրա համար նա առաջարկել է երկրա շարժը գրանցող հատուկ սարք` բազմաճոճանակային սեյսմաչափ: Երկրաշարժի ժամանակ սեյսմաչափերի ճոճանակների գրանցումների հիման վրա որոշվում են նրանց իներտ զանգվածների արագացումները և կառուցվում է սպեկտրալ կորը, որը Ա.Գ. Նազարովի կողմից ստացավ “բերված սեյսմիկական արագացումների սպեկտր” անվանումը: Այս բնագավառում Նազարովի գիտական հետազոտու թյունների արդյունքները ընդհանրացվեցին նրա` “Սեյսմիկական ուժերի ինժենե րային վերլուծության մեթոդ“ մենագրության մեջ, որն ունեցավ երկու հրատարա կություն /1956 թ., 1959 թ./:
Գիրքը լայն ճանաչման արժանացավ ինչպես մեր երկրի, այնպես էլ արտասահ մանի գիտական հասարակայնության կողմից: Գրքում տրված է սեյսմակայունու թյան սպեկտրալ տեսության մի շարք առանձնահատկությունների վերլուծությունը: Ցույց է տրված, որ երկրաշարժի և սպեկտրի միջև գոյություն չունի փոխադարձ միարժեք համապատասխանություն, քանի որ սկզբունքորեն միևնույն սպեկտրը կարող է համապատասխանել բնահողերի տատանման տարբեր օրենքներ ունեցող երկրաշարժերի: Կառույցների հաշվարկի մեթոդը` ըստ սպեկտրալ կորի, Ա.Գ. Նազարովի կողմից տարածվեց բարդ համակարգերի վրա: Նա առաջարկեց նաև տատանումների բարձր ձևերի ազդեցության հաշվառման պարզեցված գործնական եղանակ, որի համաձայն առաջին, երկրորդ և երրորդ ձևերի տատանման սեյսմիկա կան ուժերը որոշվում էին ,,համապատասխան նրանց արտահայտվածության”:
Առանձնապես ծանրակշիռ են Ա.Գ. Նազարովի ծառայությունները պինդ դեֆոր մացվող մարմինների նմանության տեսության զարգացման ասպարեզում: Մոդելացման և նմանության դասական տեսությունը հիմնված է տվյալ ֆիզիկական երևույթը նկարագրող հավասարումների վրա: Սակայն պինդ դեֆոր մացվող միջավայրերի մեխանիկական նմանության բնագավառում կան մի շարք խնդիրներ, որոնցում անհնար է ֆիզիկական հավասարման ճիշտ դրվածքը: Դրանց թվին են պատկանում նաև կառույցների վրա սեյսմիկ ազդեցությունների
հետ կապված խնդիրները: Մյուս կողմից, մոդելացման ժամանակ լրիվ և ճիշտ նմանության բոլոր պահանջ ների կատարումը շատ դեպքերում առնչվում է մի շարք դժվարությունների և ան հարմարությունների հետ` երբեմն առանձնապես նշանակալից, իսկ հաճախ էլ` նմա նության այս կամ այն պայմանների միաժամանակյա պահպանման ապահովման սկզբունքային անհնարինության հետ: Այդ պատճառով հետազոտողին հաճախ հարկ է լինում իրականացնել ոչ լրիվ և մոտավոր նմանության վրա հիմնված մոդե լացում: Մոտավոր մեխանիկական նմանության հիմնական դրույթները մշակվել են Ա. Գ. Նազարովի կողմից:
Ա.Գ. Նազարովի աշխատանքներում տրվում է նմանության հիմնական թեորեմի առավել լայն ձևակերպումը, որը թույլ է տալիս ընդլայնել մոդելացման համար օգտագործվող նյութերի դիապազոնը, ինչպես նաև մոդելների վրա հետազոտել կառուցվածքների ամրության և դեֆորմացման հարցերը, ժամաակի հետ կապված ազդակների /հնացում,սահք և այլն / հաշվառումով` մինչև քանդվելը ներառյալ: Նրա առաջարկած նմանության տեսությունը հիմնվում է նման երևույթները բնութագրող մեխանիկական մեծությունների անմիջական համադրման վրա: Այս դեպքում նմանության պայմանների տարածումն իրականացվում է փորձնական նյութերից նման մարմինների ֆիզիկական դաշտերի ուղղակի համադրման ճանապարհով` շրջանցելով վերլուծաբար տրված կապի հավասարումները: Սա թույլ է տալիս հայտնաբերել նմանության հայտանիշները շինարարական կառուցվածքների լայն շրջանակի հետազոտման դեպքում, բեռնվածության տարբեր տեսակների և բնույթի, ինչպես նաև տարբեր աստիճանի դեֆորմացիաների պայմաններում:
Ա.Գ. Նազարովի առաջարկած մարմինների մեխանիկական վիճակի ընդլայնված նմանության տեսության հիմնական առանձնահատկությունը, ընդհուպ մինչև հոսունություն, ճեղքառաջացում և նույնիսկ լրիվ քանդվելը` ստատիկ և դինամիկ բեռ նվածության դեպքում, նմանության բազմապատկչի ներմուծումն է չափողականու թյուն չունեցող մեծության` հարաբերական դեֆորմացիայի համար: Այս դեպքում խախտվում է չափողականությունների վերլուծության պահանջը, ըստ որի, նմանության ապահովման դեպքում չափողականություն չունեցող բոլոր մեծություն ները պետք է համընկնեն: Սակայն նա ապացուցեց, որ մեխանիկայի բազմաբնույթ խնդիրների, այդ թվում նաև առաձգականության դասական տեսության համար այդպիսի խախտումը թույլատրելի է:
Հիմնվելով հասարակ նմանության մեթոդների վրա, որտեղ բնօրինակի և մոդելի նյութերը միևնույնն են և ընդլայնված նմանության վրա, որտեղ այդ նյութերը տարբեր են, Ա.Գ. Նազարովը ձևակերպեց շինարարական կառուցվածքների մեխանիկական մոդելացման նոր մեթոդ` ըստ տարրերի մոդելացման մեթոդի, երբ կառուցվածքների առանձին մասերի նմանությունը ապահովվում է, եթե երկու մարմինների միանման տարրերը նման են նմանության միևնույն բազմապատկչի դեպքում և կապակցված են միմյանց հետ միևնույն եղանակով: Փուլային մոդելացման մեթոդը լայն հնարավորություններ է ստեղծում շինարարության բնագավառում այն կիրառելու համար:
Ա.Գ. Նազարովը առաջադրեց նաև մոդելի պատահական հատկությունների հաշ վառման հարցը: Ըստ հեղինակի` հավանականության մոտեցման հիմքում ընկած է ընդլայնված վիճակագրական նմանության թեորեմը: Նրա էությունը կայանում է հե տևյալում. եթե մարմինների վիճակագրական համախումբը բեռնավորենք վիճակա գրորեն նման արտաքին ուժերով, ապա նրանցում առաջացած լարումները, դեֆոր մացիաները, շեղումներն ու այլ մեխանիկական մեծությունները նունպես կլինեն վիճակագրորեն նման:
1966 թ. Ս. Ա.Շահինյանի հետ համատեղ նա հրատարակում է ,,Մոդելների վրա շինարարական կառուցվածքների մեխանիկական հատկությունների հետազոտ ման ձեռնարկը”, որը կարևոր դեր խաղաց հետագա հետազոտությունների ժամա նակ, քանի որ նրանում քննարկվում են շինարարական կառուցվածքների մեխանի կական հատկությունների ուսումնասիրման եղանակները, ինչպես նաև նշվում է պինդ դեֆորմացվող մարմինների մեխանիկական նմանության հիման վրա կատար վող փորձնական աշխատանքների դերը:
Նազարովի առաջարկած ընդլայնված նմանության տեսությունը հնարավո րություն ընձեռեց նաև, այսպես կոչված, առաձգական սեյսմիկական հարթակների ստեղծման համար: Ինժեներային սեյսմոլոգիայի, ինչպես նաև կառույցների սեյսմակայունության շատ խնդիրներ պահանջում են հիմնատակի բնահողի տար բեր փուլերում տատանման հաշվառում, քանի որ իրականում երկրաշարժերի ժամանակ Երկրի մակերևույթի տարբեր կետեր կրում են փուլային շեղումներով տեղափոխություններ: Այդպիսի խնդիրները կարող են վճռվել փորձառական եղա նակով` մոդելների վրա առաձգական սեյսմիկական հարթակի օգնությամբ ստիպո ղական գործողության առաջացմամբ, որը հնարավոր կդարձնի վազող սեյսմի կական ալիքների առաջացումը:
Ա.Գ. Նազարովի առաջին աշխատանքը, սեյսմիկական սանդղակների մասին, հրատարակվել է 1954 թ., որտեղ նա, վերլուծելով ժամանակի նոր ԳՈՍՏ 6249-52 սանդղակը, նշում է դրա առավելությունները նախորդի համեմատությամբ և ցույց է տալիս գոյություն ունեցող, իր կարծիքով, էական թերությունները: Նա նշում է, որ սեյսմիկական սանդղակը կլինի լիարժեք և պիտանի երկրաշարժի իրական ուժի բնութագրման համար, եթե նրա օգտագործումով, միևնույն երկրաշարժի դեպքում, տարբեր հետազոտողներ ստանան միևնույն բալականությունը: Բացի դրանից, նա գտնում է, որ բալի հատկանիշների համախումբը պետք է անկախ լինի բնակա վայրի աշխարհագրական դիրքից /որտեղ տեղի է ունեցել երկրաշարժը/ և ժամա նակի գործոնից: Նա նաև գտնում է, որ սեյսմիկական սանդղակը պետք է տա շինա րարության համար անհրաժեշտ հստակ քանակական ցուցանիշներ: Միաժամանակ նա առաջարկում է երկրաշարժի ուժգնությունը գնահատել բազմաճոճանակավոր սեյսմաչափերի օգնությամբ: Հետագայում, սկսած 1970 թ., Ա. Գ. Նազարովը սիստեմատիկորեն աշխատում էր երկրաշարժի ուժի քանակական գնահատման համար գործիքային հիմքով սեյս միկական սանդղակի մշակման ուղղությամբ: Նա ԽՍՀՄ ԳԱ Նախագահությանն առընթեր սեյսմաբանության և սեյսմակայուն շինարարության միջգերատեսչական խորհրդի նորաստեղծ հատուկ աշխատանքային խմբի նախագահն էր, որը համա կարգում էր նոր սեյսմիկական սանդղակի ստեղծման աշխատանքները:
1974 թ. Ա.Գ. Նազարովը և Ս. Ս. Դարբինյանը հրապարակեցին ,,Ուժեղ երկրա շարժերի ինտենսիվության քանակական որոշման հիմունքները,, աշխատությունը, որն ընդգրկում է երկրաշարժի ուժի քանակական գնահատման հիմնական հարցերը:
1975 թ. ,,Нука,, հրատարակչությունը Ա.Գ. Նազարովի և Ն.Վ. Շեբալինի խմբագրությամբ լույս է ընծայում ,,Սեյսմիկական սանդղակը և սեյսմիկական ին տենսիվության չափման մեթոդները,, ձեռնարկը:
Ա. Գ. Նազարովի առաջարկությամբ դիտարկվող տարածքում որպես սեյս միկական ինտենսիվության չափ ընդունված է գետնի շեղման վեկտորի կախվա ծությունը ժամանակից: Նա գտնում էր, որ չնայած այս կապը ունի ծայրահեղ բարդ բնույթ, որի պատճառով էլ տեսանելի չէ, սակայն պարունակում է երկրաշարժի լրիվ կինեմատիկական բնութագիրը, որը գործնականորեն կարելի է իրագործել կառույցի աշխատանքի վերլուծության դեպքում, եթե հայտնի են կառույցի և նրա հիմնատակի մեխանիկական հատկությունները և եթե այդ առաջարկության իրագործումը կարող է հանգեցնել սեյսմիկական սանդղակից ընդհանրապես հրաժարվելու հնարավորությանը: Իր վերջին աշխատանքներից մեկում Ա.Գ. Նազարովը տվեց մակրոսեյսմիկական դաշտի ընդլայնված հասկացողության սահմանումը` հաշվի առնելով օջախի որոշակի պարամետրեր ունեցող երկրաշարժի նախապատրաստմամբ կամ հենց երկրաշարժով` երկրակեղևում, մթնոլորտում և իոնոսֆերայում հարուցված երևույթ ների բազմությունը: Այս բազմությունը նա բաժանեց երեք ենթաբազմությունների. ա. Երկրաշարժին նախորդող, բ. Երկրաշարժի առաջացման ու ավարտման հետ առաջացող և անհետացող, գ. Երկրաշարժի ժամանակ առաջացող և նրանից հետո ինչ-որ ձևով գոյությունը պահպանող /մնացորդային/ երևույթներ:
Դեռևս 50-ական թվականների սկզբներին Ա. Գ. Նազարովը հրապարակեց ,,Սեյսմիկական շրջանացման մասին ,, աշխատությունը, որտեղ առաջարկում էր սեյսմիկական շրջանացման քարտեզի վրա բալականությունը կապել ժայռային բնա հողերի հետ, որոնք առավել համասեռ են: 1961 թ. նա Բ. Կ. Կարապետյանի և Ս. Ա. Փիրուզյանի հետ համատեղ հրապարակեց երկու հոդված` գործիքային հիմքով սեյս միկական միկրոշրջանացման մասին: Նրանցում նույնպես բերվում են սեյսմիկա կան շրջանացման և միկրոշրջանացման նպատակներով ինժեներասեյսմոլոգիական ցանցի կազմակերպման սկզբունքները: Այս նյութերը հետագայում ընդգրկվեցին 1962 թ. ԽՍՀՄ ԳԱ Երկրի ֆիզիկայի ինստիտուտի հրատարակած սեյսմիկական միկրոշրջանացման ձեռնարկում:
Ա. Գ. Նազարովը դեռևս 30-ական թվականներին հրապարակեց մի շարք հետա քրքիր հոդվածներ երկրաշարժի ժամանակ կառույցի հիմքի և նրա հիմնատակի փո խազդեցության մասին: Այս աշխատանքներում արվել են գործնական հետևություն ներ, մասնավորապես նշվել է, որ ինչքան թույլ են բնահողերը, այնքան հիմքերում մեծ են երկայնական լարումները: Նրանք առավելագույն արդյունքի են հասնում փխրուն բնահողերի դեպքում, որոնցում երկայնական սեյսմիկական ալիքների տարածման արագությունը կազմում է C = 300 մ/վ: Սակայն բնահողերի տատան ման իրական պարամետրերի և հիմքերի չափերի հաշվառումը ցույց է տալիս, որ երկրաշարժի ժամանակ զարգացող լարումները տատանումների փուլերի տար բերության պատճառով համեմատաբար փոքր են, որը ապահովում է նրանց ան վտանգությունը ավերիչ երկրաշարժերի դեպքում: Քննարկելով պարզագույն հաշ վարկային սխեմաները` Նազարովը եկավ այն եզրակացության, որ ալիքային բնույթի լարումների դերը առանձնապես մեծ չէ և կարող է առաջին մոտավորու թյամբ անտեսվել` համեմատած հիմնատակի` որպես կոշտ, չդեֆորմացվող հարթակի, տատանումների, իներցիայի ուժերի հարուցած լարումների հետ: Նրանք հիմնականում վերաբերում են մեկ ազատության աստիճան ունեցող հա մակարգերի տատանումներին` նրանց կոշտության թռիչքաձև փոփոխման հաշ վառումով, ազատության շատ աստիճաններ ունեցող բարդ համակարգերի երկ գծային տատանումներին, սեյսմիկական ազդեցությունների դեպքում կառույցների հաշվարկման ստոխաստիկ մոտեցմանը և միջին հաշվարկային աքսելերոգրամայի ընտրությանը:
Ա.Գ. Նազարովի վերոհիշյալ առաջին մենագրության մեջ ընդհանրացված են նրա հետազոտությունների արդյունքները` տատանումների ժամանակ կառույց ներում էներգիայի ցրման ուղղությամբ: Առաձգական տատանումների դեպքում հիս տերեզիս երևույթի նկարագրման համար նա առաջարկեց կախվածության ձև, որտեղ լարումների կոմպլեքսային վեկտորը ֆազային անկյան մեծությամբ առաջ է անցնում դեֆորմացիաների կոմպլեքսային վեկտորից, ինչպես նաև իրենից հիստերեզիսային կորի վերլուծական մեկնաբանումը ներկայացնող արտահայտությունից: Առավել բարդ լարվածության վիճակների համար այդ արտահայտության ընդհանրացման ճանապարհով Ա. Գ. Նազարովը ցույց տվեց, որ եթե հայտնի են այդպիսի համակար գերի ազատ տատանումների դիֆերենցիալ հավասարումները` առանց էնրգիայի ցրման հաշվառման, ապա ցրման էներգիայի հաշվառմամբ նմանօրինակ հավասա րումներ կազմելու համար բավական է առաձգական հաստատունները փոխարինել արտահայտություններով` նրանց ֆազային անկյամբ բազմապատկելու ճանապար հով: Հետագայում Ա. Գ. Նազարովը հիմնավորապես հաստատեց, որ Ե. Ս. Սորոկի նի և Ֆոյգտի ներքին շփման հիպոթեզների միջև շատ ընդհանուր բան կա, եթե առկա է որոշակի հարաբերակցություն:
Տեխնիկական պայմանների և նորմերի բնագավառում Ա. Գ. Նազարովը կատա րել է մեծ աշխատանք: Ա. Լ. Չուրայանի հետ համատեղ նա արել է առաջարկություն ներ սեյսմակայուն շինարարության տեխնիկական պայմանների և նորմերի ուղղու թյամբ: Նրա խմբագրությամբ և անմիջական մասնակցությամբ /համահեղինակներ` Ա. Լ. Չուրայան, Վ. Ա. Ստեփանյան/ կազմվել են սեյսմաակտիվ շրջաններում կառուց վող շենքերի ու կառույցների նախագծման ու շինարարության հրահանգներ: Նրա ընդհանուր խմբագրությամբ լույս են տեսել “Հայկական ԽՍՀ պայմաններին համա պատասխան շինարարական նյութերի և կառուցվածքների տեխնիկական պայման ների ու հրահանգների ժողովածուն”, “Հայկական ԽՍՀ շինարարական նյութերի տեղեկագիրը”, “Հայկական ԽՍՀ սեյսմաակտիվ շրջաններում ,,միտիս,, շարված քի կիրառման հրահանգը”, ինչպես նաև “Սեյսմաակտիվ շրջաններում շինարարու թյան նորմերի ու կանոնների փոփոխման նյութերը” /ՍՆ-8-57/:
Շենքերի վնասվածքների ինժեներական հետազոտման ուղղությամբ առաջին աշխատանքները Ա. Գ. Նազարովի կողմից /Ա. Լ. Չուրայանի հետ համատեղ/ կատար վել են Երևանի` 1937 թ. հունվարի 7-8-ի երկրաշարժի ժամանակ: Ա. Գ. Նազարովը հսկայական աշխատանք կատարեց 1968 թ. հունիսի 9-ի Զանգեզուրի երկրաշարժի հետազոտման աշխատանքների կազմակերպման ընթացքում:
Արմեն Նազարովի գիտական հոդվածների որոշ մասը նվիրված է իմպուլսիվ Ֆունկցիաների տեսությանը, որը հիմնված է առավելապես մեխանիկական-երկրա չափական պատկերացումների վրա, այդ պատճառով էլ նշված տեսության հիմնա վորումը թվում էր արհեստական: Սակայն, չնայած դրան, իմպուլսիվ ֆունկցիա ների տեսությունը թույլ տվեց պարզեցնել և հաջողությամբ իրագործել շինարարա կան մեխանիկայի որոշակի դասի խնդիրների լուծումը: Մասնավորապես, նա առա ջարկեց իմպուլսիվ ֆունկցիաների կիրառումը զառիկող թաղանթների հաշվարկման դեպքում, որոնց կենտրոնի մակերեսը կրում է կոտրվածքներ`սլաքաձև կամարների, թաղանթների և վրանային ծածկերի հաշվարկման ժամանակ:
Ըստ Ա. Գ. Նազարովի` կոտրվածքի անկյունը կարելի է մեկնաբանել որպես կորու թյան համապատասխան իմպուլս: Այս դեպքում բարդ կոնտակտային խնդրի լուծու մը պարզեցվում է կոտրվածքի անկյան վրա բազմապատկած և կոնտակտի գծի եր կարությամբ բաշխված եզակի իմպուլսիվ ֆունկցիաները գլխավոր կորության արտա հայտությունների մեջ ներմուծելով:
Հետագա 20 տարիների ընթացքում Արմեն Նազարովը սիստեմատիկորեն զբաղվում էր իմպուլսիվ ֆունկցիաների տեսության զարգացման և առավել հստակ հիմնավորման հարցերով: Այդ ամենը հանգեցրեց տրանսֆինիտային վերլուծության հիմունքների ստեղծմանը: Այս աշխատանքների արդյունքները արտացոլվեցին “Տրանսֆինիտային վերլուծության տարրերը” գրքույկում, որտեղ հեղինակը հիմնա վորում և զարգացնում է իմպուլսիվ ֆունկցիաների տեսությունը, որը նա համարում էր իր ամենամեծ գիտական նվաճումը: Գրքույկը լույս տեսավ միայն 1988 թ., նրա մահվանից հինգ տարի հետո: Այդ աշխատանքում Ա.Գ. Նազարովը կատարեց ամ բողջովին ակտուալ անսահմանության մասին պատկերացման վրա հիմնված մաթե մատիկական վերլուծության փորձ: Նա քննարկում է տրանսֆինիտային իրական թվերը, որոնք պարունակում են անսահման մեծ և անսահման փոքր թվեր, շարադ րում է տրանսֆինիտային վերլուծության տարրերի կառուցման հիմնավորված համա կարգը:
Երկրաշարժերի կանխագուշակման պրոբլեմը Ա. Գ. Նազարովը քննում է պինդ դեֆորմացվող մարմինների նմանության տեսության ասպեկտով: Երկրակեղևը նա դիտարկում է որպես համասեռ նյութով լցված կիսատարածություն, ներմուծում է երկրաչափական նմանության բազմապատկիչ, ուսումնասիրում մեխանիկական նմա նության երկու մասնավոր դեպքեր: Առաջին դեպքում բնօրինակի և մոդելի նյութերը ենթարկված են լարումների և դեֆորմացիաների միանման հարաբերակցության, մաս նավորապես բնօրինակի և մոդելի առաձգականության մոդուլները հավասար են, իսկ ծանրության ուժի արագացումը մոդելի համար երկու անգամ փոքր է բնօրինակի հա մեմատությամբ: Այս դեպքում ժամանակի մասշտաբը և օջախի երկրաչափական բնութագրերը /գծային չափերը և խորությունը/ մոդելի համար երկու անգամ մեծ են բնօրինակի համապատասխան մեծություններից: Երկրորդ դեպքում բնօրինակի և մոդելի նյութերը ենթարկված են լարումների և դեֆորմացիաների այնպիսի հարաբե րակցության, որի դեպքում լարումը մոդելի համար ավելի մեծ է, քան` բնօրինակի, իսկ մոդելի և բնօրինակի դեֆորմացիաները նույնն են: Մոդելի առաձգականության մոդուլը այս դեպքում նույնիսկ մեծ է բնօրինակի նույն պարամետրից: Ծանրության ուժի արագացումը մոդելի և բնօրինակի համար միևնույնն է: Ժամանակի մասշտաբը այս դեպքում մոդելի համար ավելի մեծ է, քան բնօրինակի համար: Երկրաչափական բնութագրերը մոդելի օջախի համար, ինչպես և առաջին դեպքում, ավելի մեծ են, քան բնօրինակի համար:
Քննելով մեխանիկական նմանության մասնավոր երկու դեպքերը` Ա. Գ. Նազարովը ցույց տվեց, որ առաջին դեպքում երկրակեղևում կարող են գոյություն ունենալ փոքր ձգվածության, իսկ երկրորդ դեպքում` մեծ ձգվածության սեյսմիկական օջախներ: Ընդ որում, առաջին դեպքում արագացումները փոփոխվում են օջախի գծային չափե րին հակադարձ համեմատական, իսկ երկրորդ դեպքում արագացումները կախված չեն օջախի չափերից:
Հիմնվելով երկար պարբերություն ունեցող տատանումների պարբերության և օջախի չափերի, ինչպես նաև մագնիտուդայի ու օջախի երկարության միջև եղած հարաբե րակցությունների վրա` Ա. Գ. Նազարովը որոշեց երկրաշարժի նախանշաններից մինչև երկրաշարժի սկիզբը ընկած ժամանակահատվածը` կախված մագնիտուդայից կամ բեկվածքի երկարությունից, որի հիման վրա կարելի է կանխագուշակել երկրաշարժը: “Սեյսմականխագուշակման պրոբլեմի մասին” իր վերջին աշխատանքներից մեկում Ա. Գ. Նազարովը քննարկում է երկրաշարժի կեղծ նախանշանները իրականներից տարբերելու հարցը: Նա գտնում է, որ առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել երկրակեղևում դեֆորմացիաների պրոցեսի հետ անմիջականորեն կապված նախանշաններին, քանի որ նրանք հանդիսանում են առաջնային և ուղղակիորեն ,,պա տասխանատվություն,, են կրում երկրաշարժի առաջացման համար: Սա հատկապես վերաբերում է երկրաշարժի վերջին նախանշանին, որը պետք է իրենից ներկայացնի գործնականորեն ստույգ, դետերմինացված իրադարձություն: Այդ պատճառով էլ, ինչ պես գրում է Արմեն Նազարովը, հաստատված է, որ եթե նախանշանը վերջինն է, ապա այն կարող է հիմք ծառայել երկրաշարժի կանխագուշակման համար: