Cover Image
aizvērt šo grāmatuՄելիք-Օհանջանյան Կարապետ Աղաբեկի (1893-1970)
Skatīt dokumentuԱԿԱԴԵՄԻԿՈՍ Կ. Ա. ՄԵԼԻՔ-ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Skatīt dokumentuԱԿԱԴԵՄԻԿՈՍ Կ. Ա. ՄԵԼԻՔ-ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ, ԳԻՏԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Atvērt šo mapi un apskatīt saturuՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Կարապետ Աղաբեկի Մելիք-Օհանջանյանը ծնվել է 1893 թ. փետրվարի 20-ին Կալեր գյուղում (այժմ` ՀՀ Սյունիքի մարզում): Վախճանվել է 1970 թ. փետրվարի 22-ին Երևանում։
1903-1911 թթ. սովորել է Մովկվայի Լազարյան ճեմարանի դասարանական բաժինը։
1912-1914 թթ. սովորել է նույն ճեմարանի արևելագիտական մասնագիտական դասարաններումը։
1914 թ. ճեմարանի պրոֆեսորական խորհրդի կողմից գործուղվել է Գերմանիա` սանսկրիտ ուսումնասիրելու և գեմաներենի մեջ հմտանալու նպատակով։
1915 թ. Մոսկվայի կայսերական հնագիտական ընկերության արևելագիտական բաժանմունքի «Աշխատություններում» տպագրվել է նրա առաջին աշխատության` «Մամիկոնյանների նախարարական տոհմը ըստ Փավստոս Բյուզանդի Հայոց պատմության» ընդարձակ ամփոփումը։
1915-1917 թթ. ազատ ունկնդիր Բեռլինի համալսարանի արևելագիտության և փիլիսոփայության ֆակուլտետներում։
1920 թ. Հայկական Կարմիր բանակի քաղլուսվարչության կուլտ-կրթական բաժնի պետ և «Կարմիր բանակ» թերթի խմբագիր։
1921 թ. Էջմիածնի գիտական ինստիտուտի նախագահ։
1922-1925 թթ. Երևանի պետական համալսարանի դասախոս։
1930-1931 թթ. Հայաստանի Գիտությունների ինստիտուտի գիտական քարտուղար։
1931-1937 թթ. աշխատել է Հայաստանի նյութական կուլտուրայի պատմության, Պատմության և գրականության, Լեզվի և գրականության ինստիտուտներում։ Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր։
1935 թ. շնորհվել է պրոֆեսորի կոչում։
1946-1948 թթ. Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտական աշխատակից։ Երևանի ռուսական մանկավարժական ինստիտուտի պրոֆեսոր։
1962 թ. շնորհվել է Հայկական ՍՍՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում։
1963 թ. պարգևատրվել է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի պատվոգրով։
1965 թ. ընտրվել է Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի անդամ։