Cover Image
close this bookԱբրահամյան Բենիամին Լևոնի (1913-2007)
View the documentԲ. Լ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԲ. Լ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Բենիամին Լևոնի Աբրահամյանը ծնվել է 1913թ.-ի փետրվարի16-ին Ղարսի շրջանի Արդահան քաղաքում (այժմ՝ Թուրքիայի տարածքում) ծառայողի ընտանիքում։ Վախճանվել է 2007 թ. մարտի 4-ին։
1930թ.- Ընդունվել է ՀամԼԿեմ շարքերը։
1931թ. -Աշխատել է Արտաշատի Իմանշալուի (այժմ՝ Մխչյան) գյուղի դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցիչ ։
1933-1935թթ. -Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի ուսանող։
1935-1940թթ. -Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկա մաթեմատիկական ֆակուլտետի ուսանող։
1940-1941թթ. -Միկոյանի անվ. № 3 (երեկոյան) դպրոցում մաթեմատիկայի ուսուցիչ։
1942թ.- Ընդունվել է ՍՄԿԿ շարքերը։
1941-1946թթ.- Օդանավակայանի սպասարկման 501-րդ գումարտակի ավիատեխնիկական մատակարարման բաժանմունքի պետի տեղակալ (1943թ.՝ պետ)։
1946թ. -Զորացրվել է Սովետական բանակից։
1945թ. -Պարգևատրվել է «Գերմանիայի դեմ հաղթանակի համար» մեդալով։
1946-1955թթ. -Կրտսեր գիտական աշխատող ՀՍՍՀ ԳԱ Մաթեմատիկայի և մեխանիկայի սեկտորում։
1950թ. -Ավագ գիտական աշխատող, ստացել է տեխնիկական գիտ. թեկնածուի գիտական աստիճան։
1952-1953թթ.- Հայաստանի Կոմկուսի Երևան քաղաքի Կիրովյան շրջանի կոմիտեի լիակազմ ժողովի անդամ։
1952-1953թթ. -ՀՍՍՀ ԳԱ Տեխնիկական գիտությունների բաժանումքի գիտական քարտուղար։
1955-1963թթ. -ՀՍՍՀ ԳԱ Մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտում ավագ գիտական աշխատող։
1955-1981թթ. -Երևանի պետական համալսարանի Մեխանիկամա թեմատիկական ֆակուլտետի ավագ դասախոս։
1963թ. -Արժանացել է ֆիզ.-մաթ. գիտ. դոկտորի պատվավոր կոչման։
1963թ.- ՀՍՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուում (1970թ.-ից՝ մեխանիկայի ինստիտուտ) մաթեմատիկակական առաձգականության տեսության բաժնի վարիչ, այնուհետև՝ գլխավոր գիտական աշխատող և թեմայի ղեկավար։
1964թ.- Տեսական և կիրառական մեխանիկայի 9-րդ միջազգային կոնգրեսի մասնակաից (Մյունխեն, ԳՖՀ)։
1965թ. -Սովետական տուրիստների դելեգացիայի անդամ(ՉՍՍՀ)։
1965թ.- Պրոֆեսոր (համատեղության կարգով,Երպհ-ում)։
1966թ. -Պարգևատրվել է «1941-1945թթ.Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակի առթիվ» հոբելյանական մեդալով։
1970թ. -«Աշխատանքային արիության համար» հոբելյանական մեդալով՝ Վ.Ի.Լենինի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ։
1971թ. -Ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ «մեխանիկա» մաս նագիտության գծով ։
1973թ. -Պարգևատրվել է ՀՍՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով։
1974թ.- Դեֆորմացվող մարմինների միջև կոնտակտի IUTAM-ի Միջազգային սիմպոզիումի մասնակից (Էնսխեդե, Տվենտե, Նիդերլանդներ)։
1979թ. -ՀՍՍՀ ԳԱ Մեխանիկայի ինստիտուտի «Առաձգականության մաթեմատիկական տեսության» բաժնի վարիչ։
1996թ.- Ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս։