Cover Image
close this bookԱբրահամյան Բենիամին Լևոնի (1913-2007)
View the documentԲ. Լ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԲ. Լ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Բ.Լ. Աբրահամյանը ծնվել է 1913թ. փետրվարի 16-ին պատմական Հայաստանի Ղարսի շրջանի Արդահան քաղաքում (այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում) ուսուցիչների ընտանիքում։
1935թ. ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի «Մեխանիկա-մաթեմատիկական» ֆակուլտետ ,1940 թվականին «Մեխանիկա» մասնագիտությամբ։
1940/41ուսումնական տարում աշխատել է Երևանի № 3 երեկոյան դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցիչ։
1941-1946 թվականներին ծառայել է 501 աերոդրոմային սպասարկման գումարտակում ավիատեխնիկական մատակարարման բաժանմունքում որպես բաժանմունքի պետ։
1946 թվականից աշխատել է ՀՍՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի (ապա՝ Մաթեմատիկայի և Մեխանիկայի ինստիտուտ ներ) սեկտորում։
1950թ. Բ.Լ. Աբրահամյանին շնորհվել է ֆիզ.-մաթ.գիտ.թեկնածուի գիտական աստիճան։
1952-1953 թվականներին եղել է ՀՍՍՀ ԳԱ Տեխնիկական գիտությունների բաժանմունքի գիտական քարտուղար, նախագահության կուսակցական բյուրոյի քարտուղար։
1961 թվականին Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտում պաշտպանել է դիսերտացիա և ստացել ֆիզ.-մաթ.գիտ. դոկ տորի գիտական աստիճան։
1964 թվականի սովետական գիտնականների պատվիրակության կազմում եղել է Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում, որպես կիրառական մեխանիկայի 11-րդ Միջազգային կոնգրեսի մասնակից և հանդես է եկել զեկուցումով։
Ֆիզիկա-մաթեմատիկական գիտություններիի դոկտոր, պրոֆեսոր Բ.Լ. Աբրահամյանը երկար տարիներ Մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտի Մաթեմատիկական առաձգականության տեսության բաժնի վարիչն էր։
ՍՍՀՄ ԳԱ և ՀՍՍՀ ԳԱ ամսագրերում հրապարակված առաձգականության և սողքի տեսությունների 56 ինքնատիպ աշխատությունների հեղինակ է, որոնց մի մասը թարգմանվել և հրապարակվել է արտասահմանում։ Նա հանդիսանում է «Кручение упругих тел» Ն.Խ. Հարությունյանի հետ համատեղ) մենագրության և «Прочность, устойчивость, колебания» (Մոսկվա, 1968, Տեղեկատու «Кручение стержней» ) գլխի հեղինակը։ Նրա կողմից ստացված արդյունքները հանդիսանում են առաձգականության տեսության խոշոր ավանդ և ներկայացնում մեծ հետաքրքրություն ինչպես տեսական, այնպես էլ ինժեներական կիրառություններում։
Բ.Լ. Աբրահամյանը ՀՍՍՀ ԳԱ Տեղեկագիր, սերիա «Մեխանիկա» ամսագրի խմբագրի տեղակալ էր։
Նա գիտա-կազմակերպչական աշխատանքները լավ էր զուգակցում գիտական կադրերի պատրաստման մեծ աշխատանքին։ 1955թ.-ից համատեղության կարգով աշխատել է նաև Երևանի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետում։
Սովետական բանակում ծառայելու և Գիտությունների ակադեմիայում աշխատելու տարիներին ստացել է մեդալներ՝ «Գերմանիային հաղթելու համար»(1945թ.), Հոբելյանական մեդալ «1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 20 տարին» (1966թ.), Մեդալ «Աշխատանքային արիության համար»(1967թ.), «Անձնվեր աշխատանքի համար»՝ ի նշանավորումն Վ.Ի. Լենինի ծննդյան 100-ամյակի(1970թ.)։