Cover Image
close this bookՍտամբոլցյան Ռաֆայել Պարույրի (1922-2012)
View the documentՌ. Պ. ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՌ. Պ. ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյանը ծնվել է 1922 թ. հուլիսի 22-ին Երևանում: Վախճանվել է 2012 թ. հուլիսի 8–ին Երևանում։
1940 թ. ավարտել է Երևանի Ստ. Շահումյանի անվան միջնակարգ դպրոցը:
- Ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական ինստիտուտը:
1946 թ. ավարտել է բժշկական ինստիտուտը:
1946-1949 թթ. աշխատանքի է նշանակվել Երևանի հանրապետական հիվանդանոցում` որպես հոսպիտալ թերապիայի ամբիոնի կլինիկական օրդենատոր:
1948 թ. գործուղվել է Մոսկվայի Բոտկինի անվան կլինիկա, որտեղ Մ.Ս. Վովսիի ղեկավարությամբ մասնագիտացել է կլինիկական էլեկտրասրտագրության գծով:
1948 թ. Երևանի հանրապետական հիվանդանոցում հիմնադրել է Հայաստանում առաջին էլեկտրասրտագրական լաբորատորիան` պատրաստելով այդ բնագավառի որակյալ մասնագետներ:
1952 թ. ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1957 թ. լույս է տեսել «Օգնություն էլեկտրասրտագրություն ուսումնասիրողներին» առաջին հայերեն դասագիրքը:
1962 թ. «Պսակային անբավարարության վաղ ախտորոշման և բուժման որոշ հարցեր» թեմայով ատենախոսությունը պաշտպանելով` ստացել է բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
1963թ. ընտրվել է Երևանի բժշկական ինստիտուտի մանկաբուժության, սանիտարական և ստոմատոլոգիական ֆակուլտետների ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնի հիմնադիր վարիչ:
1964 թ. արժանացել է պրոֆեսորի կոչման:
1966-1968 թթ. եղել է Երևանի բժշկական ինստիտուտի ռեկտորը:
1967 թ. շնորհվել է ՀՍՍՀ Գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
1972 թ. ընտրվել է Երևանի բժշկական ինստիտուտի ներքին հիվանդությունների թիվ 2 ամբիոնի վարիչ:
1978 թ. հրատարակվել է «Կլինիկական էլեկտրասրտագրություն» հայերեն դասագիրքը, որի համար արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի /1981 թ./:
1987 թ. Երևանի բժշկական ինստիտուտի ներքին հիվանդությունների թիվ 2 ամբիոնի պրոֆեսոր:
- ՀԽՍՀ ԳԱ «Փորձարարական և կլինիկական բժշկություն» հանդեսի /ՀՍՍՀ ԳԱ/ գլխավոր խմբագիր:
1988 թ. իր ղեկավարած ամբիոնի աշխատակիցների հետ համատեղ մշակել է ինֆարկտային օջախի և հարինֆարկտային տեղամասերի սահմանի որոշման նոր մեթոդ, որը համարվել է գյուտ և պաշտպանվել է հեղինակային վկայականով:
1994 թ. ընտրվել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս:
Ակադեմիկոս Ռ.Պ. Ստամբոլցյանը «Արարատ» միջազգային ակադեմիայի /Փարիզ/ իսկական անդամ է: Նա պարգևատրվել է «Պատվո նշան», Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշաններով, Մխիթար Հերացու, Բոտկինի անվան և այլ մեդալներով /թվով` 7/: