Cover Image
aizvērt šo grāmatuՀամբարձումյան Ռուբեն Վիկտորի (1941-)
Skatīt dokumentuՌ. Վ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Skatīt dokumentuՌ. Վ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Atvērt šo mapi un apskatīt saturuՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ռուբեն Վիկտորի Համբարձումյանը ծնվել է 1941թ. հոկտեմբերի 28–ին, Ելաբուգա քաղաքում (ՌԴ, Թաթարական ԻՀ):
1957թ. ավարտել է Երևանի թիվ 8 միջնակարգ դպրոցը:
1957-1962 թթ. սովորել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետում:
1963 թ.-ից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտում (1971 թ.-ից՝ ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտ) որպես կրտսեր գիտաշխատող:
1964 թ.– ից կանոնավոր կերպով կարդացել է հատուկ և ընդհանուր դասընթացներ ԵՊՀ–ի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետում:
1965 թ.- ստացել է ՀԼԿԵՄ ԿԿ մրցանակ:
1967 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն:
1968 թ.- ից դասախոսել է Երևանի պետական համալսարանում:
1969 թ.– ից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող:
1970 թ. հավանականությունների տեսության գծով աշխատանքների մի ցիկլի համար նրան շնորհվել է ՀԽՍՀ Լենինյան կոմերիտմիության մրցանակ:
1974 թ. մասնակցել է Մաթեմատիկոսների միջազգային կոնգրեսի աշխատանքներին Վանկուվերում (Կանադա) և հանդես է եկել հրավիրված զեկուցումով` "The solution to the Buffon- Sylvester problem and Stereology":
1976 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն:
1976 թ. նրա նախաձեռնությամբ ՀԽՍՀ – ում անցկացվել է միջազգային սիմպոզիում՝ ստոխաստիկ երկրաչափության գծով:
1978-1986 թթ. եղել է Երևանի պետական համալսարան ամբիոնի վարիչ:
1978 թ. մարտից ստանձնել է ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտի «Հավանականությունների տեսության մեթոդների բաժնի» վարիչի պաշտոնը:
1979 թ. հրավիրված զեկուցումով հանդես է եկել ԽՍՀՄ ԳԱ ընդհանուր ժողովում:
1981-1986 թթ. հասարակական հիմունքներով վարել է ԵՊՀ «Հավանականությունների տեսության ամբիոն»-ը:
1982 թ. Ռ. Համբարձումյանը ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ:
1982 թ. ինտեգրալ և ստոխաստիկ երկրաչափության ուղղությամբ կատարած հետազոտությունների ցիկլի համար նրան շնորհվել է Քեմբրիջի համալսարանի Ռ. Դեվիդսոնի անվան մրցանակ:
1982 թ. լույս է տեսել նրա «Կոմբինատոր ինտեգրալ երկրաչափություն» մենագրությունը:
1985 թ. նրա նախաձեռնությամբ ՀԽՍՀ–ում անցկացվել է միջազգային սիմպոզիում՝ ստոխաստիկ երկրաչափության գծով:
1986 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս:
1986 թ. հրավիրված զեկուցումով հանդես է եկել Բեռնուլիի ընկերության Առաջին համաշխարհային կոնգրեսում:
1989 թ. լույս է տեսել “Введение в стохастическую геометрию” (М., Наука, 1989. - 400 с. Соавторы: Й. Мекке, Д. Штойян) աշխատությունը:
1996-2009 թթ. եղել է «ՀՀ ԳԱԱ Տեղեկագիր. Մաթեմատիկա» ամսագրի գլխավոր խմբագիրը:
1999 թ.-ից ստանձնել է ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտի «Ինտեգրող և ստոխաստիկ երկրաչափության բաժնի» վարիչի պաշտոնը:
2013 թ. վաստակաշատ գիտնականին շնորհվել է Անանիա Շիրակացու մեդալ:
2015 թ. Գերմանիայում լույս է տեսել «Վիլսոնյան Հայաստան» աշխատությունը: