Cover Image
փակիր այս գիրքըԱրեշյան Գեորգի Լևոնի (1926-2003)
Դիտել փաստաթուղթըԳ. Լ. ԱՐԵՇՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըԳ. Լ. ԱՐԵՇՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Գեորգի Լևոնի Արեշյանը ծնվել է 1926 թ. հուլիսի 22-ին Օրջոնիկիձե (Վլադիկավկազ) քաղաքում, ծառայողի ընտանիքում: Վախճանվել է 2003 թ. հոկտեմբերի 26–ին:
1934 թ. ընդունվել է Կիրովականի միջնակարգ դպրոց:
1941 թ. ընդունվել է կոմերիտմիության շարքերը:
1944 թ. ավարտել է տասներորդ դասարանը (Երևանի ռազմաօդային ուժերի մասնագիտացված դպրոց):
1944 թ. ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետ:
1948 թ.-ից՝ ՍՄԿԿ անդամ:
1949 թ. ավարտել է ինստիտուտը ինժեներ-էլեկտրիկի որակավորմամբ:
1949-1953 թթ. Մոսկվայի էներգետիկական ինստիտուտի ասպիրանտուրայի ասպիրանտ՝ «Էլեկտրական մեքենաներ» մասնագիտությամբ:
1953 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն:
1953 թ. աշխատանքի է անցել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում որպես ամբիոնի ասիստենտ, իսկ 1956 թ.-ից՝ դոցենտ:
1959 թ. մրցութային կարգով ընտրվել է «Ավտոմատիկայի և հաշվիչ տեխնիկայի ամբիոն»-ի վարիչ (1967 թ.-ից՝ «Ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի ամբիոն»):
1961 թ. փետրվարին նշանակվել է ինստիտուտի պրոռեկտոր՝ գիտական աշխատանքների գծով:
1965 թ. ծառայողական գործուղում Չեխոսլովակիայի Հանրապետություն:
1967 թ. պարգևատրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրով:
1969 թ. ծառայողական գործուղում Չեխոսլովակիայի Հանրապետություն:
1970 թ. պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» մեդալով և, ի նշանավորումն Վ. Ի. Լենինի ծննդյան 100-ամյա տարելիցի, «Անձնվեր աշխատանքի համար» մեդալով: Այլ պարգևներ՝ «Գիտության ասպարեզում ներդրած զգալի ավանդի համար» և «Գիտության և տեխնիկայի մեջ ակնառու ներդրման համար» ոսկե մեդալներ:
1976 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն:
1977 թ. «Էլեկտրական մեքենաներ» մասնագիտությամբ շնորհվել է տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
1978 թ. ստացել է «Ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի ամբիոն»-ի պրոֆեսորի կոչում:
1982 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ:
1982 թ. ծառայողական գործուղում Կուբայի Հանրապետություն:
1983-1986 թթ. վարել է «Էլեկտրական մեքենաների ամբիոն»-ի վարիչի պաշտոնը:
1986-1991 թթ. ՀԽՍՀ ԳԱ Ֆիզիկատեխնիկական գիտությունների և մեխանիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀԽՍՀ ԳԱ նախագահության անդամ:
1986 թ. պարգևատրվել է «Աշխատանքի վետերան» մեդալով:
1990-2003 թթ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր:
1992 թ.-ից Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս:
1993 թ.-ից ՀՃԱ-ի և ՄՃԱ-ի ակադեմիկոս, ՀՃԱ-ի նախագահության անդամ:
1996 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:
2002 թ. ընտրվել է Մոսկվայի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս: