Cover Image
close this bookԱբրահամյան Սերգեյ Գյանջումի (1925-2005)
View the documentՍ. Գ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՍ. Գ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Անվանի մանկավարժ, լեզվաբան-գիտնական, ակադեմիկոս Սերգեյ Գյանջումի Աբրահամյանը ծնվել է 1925 թ. փետրվարի 14-ին Հադրութի շրջանի Տումի գյուղում (ԼՂՀ), գյուղացու ընտանիքում։ Վախճանվել է 2005 թ. մարտի 30-ին, Երևանում։
1932 - 1942 թթ. ընդունվել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։
1942 թ. ծառայել է Բաքվի զինվորական (սնայպերական) դպրոցում։
1943 թ. հունիսից մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմի մարտերին (2-րդ բելոռուսական ռազմաճակատում)։
1944 թ. մայիսին զորացրվել է որպես 2-րդ կարգի հաշմանդամ։
1945 – 1950 թթ. ընդունվել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի հայկական բանասիրական ֆակուլտետը։
1950 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան ժամանակակից հայոց լեզվի գծով
− ԽՄԿԿ անդամ է եղել մինչև Սումգայիթի ջարդերը(1988 թ.)։
1953 թ. շնորհվել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
− եղել է ավագ դասախոս (համատեղ. կարգով) Մ. Նալբանդյանի անվ. մանկավարժական ինտ- ում (Լենինական)։
1953 թ.-ից աշխատել է Հայաստանի ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում, նախ՝ որպես ավագ գիտաշխատողի պաշտոնակատար, ապա՝ ավագ գիտաշխատող։
1959-1992 թթ. վարել է նույն ինստիտուտի ժամանակակից հայոց լեզվի բաժինը։
1956 թ. շնորհվել է դոցենտի կոչում։
1962 թ.− ից եղել է Հայաստանի Մինիստրների խորհրդին առընթեր տերմինաբանական կոմիտեի, և 1992 թ.-ից ՀՀ կառավարությանն առընթեր Լեզվի պետական տեսչության հայերենի բարձրագույն խորհրդի անդամ։
1966 թ. շնորհվել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
1967-1970 թթ. համատեղությամբ աշխատել է ՀՍՍՀ Լուսավորության նախարարության ՄԳԳ ինստիտուտում որպես հայոց լեզվի և գրականության մեթոդիկայի բաժնի վարիչ։
1970 թ. շնորհվել է պրոֆեսորի կոչում։
1970-1971 թթ. Կիրովականի մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի ամբիոնի պրոֆեսոր (համատեղ. կարգով)։
1972-1992 թթ. Խաչատուր Աբովյանի անվ. հայկական մանկավարժական ինստիտուտի պրոֆեսոր (համատեղ. կարգով)։
1985 թ. պարգևատրվել է Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշանով։
1986 թ. պարգևատրվել է Խ. Աբովյանի մեդալով։
1991-1993 թթ. ՀՀ Լուսավորության նախարարության ՄԳԳ ինստիտուտում աշխատել է որպես հանրակրթական միջնակարգ դպրոցի հայոց լեզվի նոր ծրագրեր ու դասագրքեր ստեղծող հեղինակային համախմբի գիտական ղեկավար։
1992թ. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի խմբի ղեկավար:
1996 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ հումանիտար գիտությունների բաժանմունքի բանասիրության և արվեստագիտության պրոբլեմային գիտական խորհրդի նախագահ, բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի տեղակալ։
2001 թ. ԼՂՀ Հադրութի շրջանի Տումի գյուղի միջնակարգ դպրոցը կոչվել է դպրոցի նախկին սան՝ ակադեմիկոս Սերգեյ Գյանջումի Աբրահամյանի անունով։