Cover Image
close this bookՎարդանյան Ռուբեն Սարգսի (1949)
View the documentՌ. Ս. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՌ. Ս. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ակադեմիկոս Ռուբեն ՍարգսիՎարդանյանը ծնվել է 1949թ. մարտի 20-ին, Երևանում:
1966 թ.- ոսկե մեդալով ավարտել է Տ. Գ. Շևչենկոյի անվան №42 միջնակարգ դպրոցը:
1966 թ.- ընդունվել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետ, որը ավարտել է գերազանցությամբ 1971թ.:
1969 թ.- երեկոյան հերթափոխով աշխատանքի է ընդունվել ՀՍՍՀ ԳԱ ՆՕՔԻ ռենտգենոկառուցվածքային անալիզի լաբորատորիայում:
1971 թ. ընդունվել է ասպիրանտուրա (ԽՍՀՄ, ԳԱ ՕՔԻ, Մոսկվա)՝ պրոֆ. Վ. Ֆ. Կուչերովի ղեկավարությամբ:
1974թ.- սահմանված ժամկետից վաղ, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն:
1984 թ.- ԽՍՀՄ ԲԳԱ Դեղագիտության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս Ա. Վ. Վալդմանի նախաձեռնությամբ ԽՍՀՄ ԳՏՊԿ թիրախային ֆինանսավորում է հատկացվել ՀՍՍՀ ԳԱ ՆՕՔԻ՝ Ռ. Ս. Վարդանյանի լաբորատորիայի ստեղծման համար:
1985թ.- պաշտպանել է դոկտորական ատենախոսություն:
1988 թ.- ԽՍՀՄ ԲՈՀ-ը շնորհել է նրան պրոֆեսորի գիտական կոչում:
1990 թ.- ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ:
1992-1998 թթ.- վարել ՀՀ ԱՆ Դեղամիջոցների և Բժշկական տեխնոլոգիաների գործակալության (ԴԲՏԳ) տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը:
1995 թ.- իր լաբորատորիայի մի մասը տեղափոխել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետ, որտեղ հիմնադրել և ստեղծել է դեղագործական քիմիայի ամբիոն, որը հետագայում վերափոխվել է ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի:
1996թ.- ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:
2002 թ.- հետազոտական դրամաշնորհ ստանալով, Ռ. Ս. Վարդանյանը տեղափոխվել է ԱՄՆ՝ Արիզոնայի համալսարան, գիտաշխատողի կարգավիճակով:
2004 թ.- ընտրվել է Արիզոնայի համալսարանի պրոֆեսոր:
2006թ.- «Elsevier» հրատարակչությունը լույս է ընծայել Ռ. Ս. Վարդանյանի «Synthesis of Essential Drugs» գիրքը:
2016թ.- «Elsevier» հրատարակչությունը լույս է ընծայել Ռ. Ս. Վարդանյանի թվով երրորդ գիրքը` «Synthesis of Best-Seller Drugs», 2017 թ.՝ չորրորդը`«Piperidine-Based Drug Discovery»՝ «Heterocyclic Drug Discovery» մատենաշարի առաջին հատորը:
2022 թ.- լույս են տեսել «Heterocyclic Drug Discovery» մատենաշարի երկրորդ և երրորդ հատորները՝ «Imidazole-Based Drug Discovery» և «Fused Pyrimidine-Based Drug Discovery» :