Cover Image
close this bookՏեր-Միքայելյան Միքայել Լևոնի (1923-2004)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Մ. Լ. ՏԵՐ-ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Մ. Լ. ՏԵՐ-ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Միքայել Տեր-Միքայելյանը ծնվել է 1923 թ. նոյեմբերի 11-ին Թիֆլիսում: Վախճանվել է 2004 թ. հունվարի 30-ին Աշտարակում:
1941-1943 թթ. սովորել է Թբիլիսիի Երկաթուղային տրանսպորտի ինժեներների ինստիտուտում՝ ստանալով շինարարի մասնագիտություն։
1943-1945 թթ. ուսանող Թիֆլիսի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի:
1945-1948 թթ. ուսանող Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի:
1948-1952 թթ. ասպիրանտ ՍՍՌՄ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտի տեսական բաժնի:
1952-1958 թթ. կրտսեր, այնուհետև ավագ գիտաշխատող ՀՍՍՌ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտի:
1953 թ. ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուական ատենախոսության պաշտպանություն Պ․ Ն․ Լեբեդևի անվան Ֆիզիկական ինստիտուտում։
1957-1960 թթ. համատեղ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի տեսական ամբիոնի դոցենտ:
1958-1960 թթ. ՀՍՍՌ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ:
1960-1963 թթ. ՀՍՍՌ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ:
1961-1971 թթ. համատեղ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ամբիոնի վարիչ:
1961-1972 թթ. համատեղ ՀԽՍՀ ԳԱԱ և ԵՊՀ-ի միացյալ ռադիացիոն լաբորատորիայի գիտական ղեկավար:
1962 թ. ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի ատենախոսության պաշտպանություն:
1963 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ:
- շնորհվել է պրոֆեսորի կոչում:
1963-1967 թթ. ՀՍՍՀ ԳԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի քվանտային օպտիկայի բաժնի վարիչ:
- համատեղ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան:
1964, 1977, 1978, 1981 թ. գիտական գործուղում ԱՄՆ:
1967-1994 թթ. ՀՍՍՀ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն:
1969 թ. գիտական գործուղում Հունգարիա, ապա Ֆրանսիա:
1976 թ. գիտական գործուղում Նորվեգիա՝ մասնակցություն կոնֆերանսի:
1980 թ. արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի:
- գիտական գործուղում Լեհաստան՝ մասնակցություն կոնֆերանսի:
1980-1983 թթ. Հայաստանի Կոմկուսի Աշտարակի շրջկոմի անդամ:
1982 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս:
1982, 1985 թ. գիտական գործուղում Ռումինիա՝ մասնակցություն կոնֆերանսի:
1983 թ. ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով: 1990-1994 թթ. համատեղ ՀՀ ԳԱԱ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ:
1994-2004 թթ. ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի հետազոտությունների ինստիտուտի պատվավոր տնօրեն և Տեսական ֆիզիկայի բաժնի վարիչ: