Cover Image
close this bookԽաչիյան Էդուարդ Եփրեմի (1933-)
View the documentԷ. Ե. ԽԱՉԻՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԷ. Ե. ԽԱՉԻՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

1933 թ. օգոստոսի 17-ին ծնվել է Էդուարդ Եփրեմի Խաչիյանը Հադրութի շրջանի Առաքել գյուղում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) ծառայողի ընտանիքում։
1951-1956 թթ. Երևանի պետական համալսարանի ֆիզմաթ. ֆակուլտետի մեխանիկայի բաժնի ուսանող։
1956-1957 թթ. ՀՍՍՀ ԳԱ Շինանյութերի և կառուցվածքների ինստիտուտի ավագ լաբորանտ։
1956 թ.-ից դասավանդել է Երևանի պետական համալսարանում և Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտում (համատեղությամբ)։
1957-1961 թթ. կրտսեր գիտաշխատող նույն ինստիտուտում։
1961-1965 թթ. ավագ գիտաշխատող։
1961 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ։
1965-1991 թթ. ՀՍՍՀ Պետշինի Շինարարության և ճարտարապետության Գ/Հ ինստիտուտի լաբորատորիայի վարիչ։
1969 թ. գործուղում Ճապոնիա։
1970 թ.– Բուլղարիա,
1972- 1990 թթ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի և 1989 թ. Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր (համատեղությամբ):
1972 թ. պաշտպանել է դոկտորական թեզ։
1976 թ. պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
- պարգևատրվել «Աշխատանքային արիության համար» մեդալով։
1979 թ. արժանացել է պրոֆեսորի կոչման։
1978 թ. գործուղում Հարավսլավիա։
1982 թ. – Հունաստան։
1985 թ. – Չեխոսլովակիա։
1986 թ. – Պորտուգալիա։
1987 թ., 1989 թ. – ԱՄՆ։
1989-2015 թթ. Հայաստանի Ամերիկյան համալսարանի գիտական աշխատող և դիպլոմային աշխատանքների ղեկավար:
1991-1994 թթ. ՀՀ Քաղաքաշինության նախարարության սեյսմակայուն շինարարության Գ/Հ ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն։
1992 թ. ՀՀ Սեյսմիկ պաշտպանության Ազգային ծառայության պետի տեղակալ և փորձագետ (համատեղությամբ)։
1994-1996 թթ. ՀՀ Քաղաքաշինության նախարարության սեյսմակայուն շինարարության Գ/Հ ինստիտուտի լաբորատորիայի վարիչ։
1996թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ անդամ։
1996թ. Ճարտերապետության և շինարարության ինստիտուտի «Շինարարական մեխանիկա» ամբիոնի վարիչ:
1997թ.-ից ՀՀ ԳԱԱ ԵԳԻ-ի գլխ. գիտաշխատող։
2001 թ. գործուղում Իրան։
2003 թ. արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակի «Կիրառական երկրաշարժագիտություն» աշխատության համար:
2009 թ. Լոնդոնի կենսագրական ինստիտուտի կողմից ընտրվել է «Առաջին 100» գիտնականների շարքը «Գեոսեյսմոլոգիա, հակասեյսմիկ շինարարություն և շինարարական մեխանիկա» բնագավառում:
2009 թ. արժանացել է Մոսկվայի Շինարարական կոնստրուկցիաների կենտրոնական ԳՀԻ «Ոսկե մեդալ»ի:
2011 թ. արժանացել է Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի կոչման։
2012 թ. շնորհվել է ՀՀ Վարչապետի հուշամեդալ։
2016 թ. պարգևատրվել է ՀՀ «Անանիա Շիրակացի» մեդալով:
2021 թ. արժանացել է ԱՊՀ երկրների «Համագործակցության Աստղեր» միջպետական մրցանակի դափնեկրի կոչմանը։
2023 թ. շնորհվել է երկրաշարժագիտության, երկրաշարժադիմացկուն շինարարության և բնական աղետներից պաշտպանության Եվրասիական ասոցիացիա պատվավոր անդամի կոչում և պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով գիտության ու տեխնիկայի բնագավառում կատարած ներդրումների համար:
2023 թ. պարգևատրվել է Երևանի քաղաքապետարանի «Արգիշտի Ա» ոսկե մեդալով: