Cover Image
close this bookԿարապետյան Սահակ Կարապետի (1906-1987)
View the documentՍ. Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՍ. Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Սահակ Կարապետի Կարապետյանը ծնվել է 1906 թվականի մայիսի 16-ին Հոկտեմբերյանի շրջանի Արմավիր գյուղում / Արմավիրի մարզ, Արմավիր քաղաք/։ Վախճանվել է 1987 թ. դեկտեմբերի 6-ին Երևանում։
1924 թ. ընդունվել է ՀամԼԿԵՄ շարքերը։
1928 թ. էքստեռն կարգով ավարտել է Էջմիածնի միջնակարգ դպրոցը։
1928-1930 թթ. ծառայել է կարմիր բանակում։
1931 թ. ընդունվել է ՍՄԿԿ շարքերը։
1932 թ. պարգևատրվել է Հայկական ՍՍՀ Կենտգործկոմի պատվոգրով։
1933 թ. ավարտել է Համամիութենական /Երևանի / անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։
- ՀԿԿ Կենտկոմի ագրոտեխնիկական պրոպագանդայի սեկտորի վարիչ։
1933-1936 թթ. Սիսիանի շրջանի Բազարչայի սովետական տնտեսության գլխավոր անասնաբույծ, դիրեկտորի տեղակալ։
1934 թվականից՝ դիրեկտոր։
1938 թ. շնորհվել է կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1938-1940 թթ. ՍՍՀՄ ԳԱ Հայկական ֆիլիալի նախագահի տեղակալ։ Արմֆանի կենսաբանության ինստիտուտի ավագ գիտական աշխատող։
1939 թ. պարգևատրվել է Հայկական ՍՍՀ ժողկոմխորհի պատվոգրով։
1940 թ. պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
1940-1944 թթ. ՀԿԿ Կենտկոմի քարտուղար՝ պրոպագանդայի գծով։
1940-1952 թթ. ՀԿԿ ԿԵնտկոմի բյուրոյի անդամ։
1943 թ. հաստատվել է ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիայի իսկական անդամ / ակադեմիկոս /։
1944 թ. պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
1944- 1947 թթ. ՀՍՍՀ արտաքին գործերի մինիստր և ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ։
1945 թ. պարգևատրվել է Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշանով։
1946-1952 թթ. ընտրվել է ՍՍՀՄ Գերագույն սովետի և ՀՍՍՀ Գերագույն սովետի դեպուտատ։
1947-1952 թթ. ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ։
1952-1954 թթ. Հայկական ՍՍՀ գյուղմինիստրության անասնաբուծական և անասնաբուժական գիտահետազոտական ինստիտուտի դիրեկտոր։
1957-1981 թթ. Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի ֆիզիոլոգիայի ամբիոնի դասախոս։
1964 թ. ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ։
1958 թ. թռչնաբուծության 11-րդ միջազգային կոնգրեսի պատգամավոր / Մեխիկո /։
1958-1987 թթ. ՀՍՍՀ ԳԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գյուղատնտեսական կենդանիների բազմացման ֆիզիոլոգիայի լաբորատորիայի վարիչ։
1961 թ. շնորհվել է կենսաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
1962 թ. շնորհվել է պրոֆեսորի կոչում։
1964 թ. ընտրվել է Հայաստանի ֆիզիոլոգների ընկերության վարչության նախագահ։
1965 թ. մասնակցել է ֆիզիոլոգիական գիտությունների 23-րդ միջազգային կոնգրեսին / Տոկիո /։
1966 թ. շնորհվել է ՀՍՍՀ Գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում։
1967 թ. պարգևատրվել է ՀՍՍՀ Գերագույն սովետի պատվոգրով։
1968 թ. մասնակցել է ֆիզիոլոգիական գիտությունների 24-րդ միջազգային կոնգրեսին / Վաշինգտոն /։
1970 թ. մասնակցել է թռչնաբուծության 14-րդ միջազգային կոնգրեսին / Մադրիդ /։
1971 թ. մասնակցել է ֆիզիոլոգիական գիտությունների 25-րդ միջազգային կոնգրեսին / Մյունխեն /։
1974 թ. Համամիութենական «Գիտելիք» ընկերության կողմից պարգևատրվել է Վավիլովի անվան մեդալով։
1976 թ. պատգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով։