Cover Image
close this bookՀարությունյան Վլադիմիր Միքայելի (1940-2022)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Վ. Մ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Վ. Մ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Վ. Մ. Հարությունյանը ծնվել է 1940 թ. օգոստոսի 30-ին Երևանում, ծառայողի ընտանիքում: Մահացել է 2022 թ. հոկտեմբերի 11-ին:
1964 թ. գերազանց ավարտել է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետը:
1965 -1988 թթ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում:
1969 թ. ավարտել է ՀԽՍՀ ԳԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի ասպիրանտուրան:
1969-1972 թթ. ՀԽՍՀ ԳԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի գիտքարտուղար:
1970 թ. ԵՊՀ – ում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Կիսահաղորդիչների և դիէլեկտրիկների ֆիզիկա» մասնագիտությամբ:
1972-1974 թթ. ՌՖԷԻ–ի կիսահաղորդչային սարքերի ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ:
1974-1988 թթ. ՌՖԷԻ–ի կիսահաղորդչային սարքերի ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ:
1974 թ. ստացել է ավագ գիտաշխատողի կոչում «Կիսահաղորդիչների և դիէլեկտրիկների ֆիզիկա» մասնագիտությամբ:
1977 թ. Վիլնյուսի պետհամալսարանում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Կիսահաղորդիչների և դիէլեկտրիկների ֆիզիկա» մասնագիտությամբ:
1977 թ. հրավիրվել է աշխատանքի ԵՊՀ որպես ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիսահաղորդիչների և դիէլեկտրիկների ֆիզիկայի ամբիոնի վարիչ և կիսահաղորդչային նյութերի և սարքերի պրոբլեմային լաբորատորիայի գիտական ղեկավար:
1977-1978 թթ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ ՌՖԷԻ կուսկազմակերպության առաջին քարտուղար:
1977-1978 թթ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ ՌՖԷԻ-ի կուսկազմակերպության առաջին քարտուղար:
1979 թ. շնորհվել է Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
1981 թ. ստացել է պրոֆեսորի կոչում «Կիսահաղորդիչների և դիէլեկտրիկների ֆիզիկա» մասնագիտությամբ:
1984 թ. եղել է ԵՊՀ և «Պոզիստոր» ԱՄ – ի ճյուղային լաբորատորիայի գիտական ղեկավարը:
1985-1988 թթ. ԵՊՀ –ի կուսկոմիտեի անդամ և գիտական աշխատանքների հանձնաժողովի նախագահ, ԵՊՀ-ի արհկոմի անդամ:
1990 թ. ընտրվել է ՀԳԱԱ թղթակից անդամ:
1992-2022 թթ. «ՀՀ ԳԱԱ Տեղեկագիր. ֆիզիկա» ամսագրի գլխավոր խմբագիր:
1994 թ. ընտրվել է Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ:
1995 թ. ընտրվել է Նյու Յորքի ակադեմիայի իսկական անդամ և «Արարատ» միջազգային ակադեմիայի (Ֆրանսիա) թղթակից–անդամ:
1995 թ. հրատարակվել է նրա «Միկրոէլեկտրոնիկայի ֆիզիկական հիմունքներ» դասագիրքը:
1996 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:
1996 թ. արժանացել է «Անանիա Շիրակացի» պետական պարգևի:
2007- թ. Կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնալոգիաների կենտրոնի գիտական ղեկավար:
2007 թ. արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի:
2009 թ. արժանացել է ՀՀ Վարչապետի պարգևի:
2019 թ. պարգևատրվել է Ջրածնային էներգիայի միջազգային ասոցիացիայի ոսկե մեդալով: