Cover Image
close this bookԱղայան Էդուարդ Բագրատի (1913-1991)
View the documentԷ. Բ. ԱՂԱՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԷ. Բ. ԱՂԱՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Էդուարդ Բագրատի Աղայանը ծնվել է 1913 թ. մարտի 16-ին Մեղրիում: Վախճանվել է 1991 թ. դեկտեմբերի 29-ին Երևանում:
1928 թ. ավարտել է Մեղրիի յոթնամյա դպրոցը:
1932 թ. ավարտել է Մեղրիի կոլտնտեսային ուսումնարանը:
1932-1933 թթ. աշխատել է Մեղրիի շրջանի Լիճք գյուղի յոթնամյա դպրոցում` որպես ուսուցիչ:
1938 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի լեզվագրական ֆակուլտետը:
1939-1985 թթ. Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետում լեզվաբանության ներածություն դասընթացի դասախոս:
1941 թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1942 թ. շնորհվել է դոցենտի գիտական կոչում:
1945 թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
1946 թ. շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում:
1947 թ. ընդունվել է ՍՄԿԿ շարքերը:
1947-1948 թթ. ՀՍՍՀ լուսավորության մինիստրության բուհերի բաժնի պետ:
1948-1950 թթ. Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան:
1950-1953 թթ. ՀՍՍՀ ԳԱ լեզվի ինստիտուտի դիրեկտորի տեղակալ և բառարանագրության բաժնի վարիչ:
1953 թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ:
1953-1956 թթ. Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր` գիտական գծով:
1956-1985 թթ. Երևանի պետական համալսարանի ընդհանուր և համեմատական լեզվաբանության ամբիոնի վարիչ:
1962-1985 թթ. ՀՍՍՀ ԳԱ Հ. Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտի ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի վարիչ:
1970 թ. շնորհվել է Հայկական ՍՍՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
1979 թ. մասնակցել է հայերենագիտական միջազգային առաջին գիտաժողովին / ֆիլադելֆիա ԱՄՆ /:
1980 թ. ընտրվել է ՀՍՍՀ Գերագույն սովետի դեպուտատ:
1981 թ. մասնակցել է Հնդկագիտական միջազգային հինգերորդ համագումարին / Հնդկաստան /:
1982 թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս:
- Մասնակցել է հայերենագիտական միջազգային երկրորդ գիտաժողովին` Երևանում:
1983 թ. պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով լեզվաբանության զարգացման, գիտական կադրերի պատրաստման գործում ունեցած վաստակի համար և ծննդյան յոթանասունամյակի կապակցությամբ:
1985 թ. ընտրվել է ՀՍՍՀ Գերագույն սովետի դեպուտատ: