Cover Image
փակիր այս գիրքըԱղայան Էդուարդ Բագրատի (1913-1991)
Դիտել փաստաթուղթըԷ. Բ. ԱՂԱՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըԷ. Բ. ԱՂԱՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Էդուարդ Բագրատի Աղայանը ծնվել է 1913 թ. մարտի 16-ին Մեղրիում: Վախճանվել է 1991 թ. դեկտեմբերի 29-ին Երևանում:
1928 թ. ավարտել է Մեղրիի յոթնամյա դպրոցը:
1932 թ. ավարտել է Մեղրիի կոլտնտեսային ուսումնարանը:
1932-1933 թթ. աշխատել է Մեղրիի շրջանի Լիճք գյուղի յոթնամյա դպրոցում` որպես ուսուցիչ:
1938 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի լեզվագրական ֆակուլտետը:
1939-1985 թթ. Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետում լեզվաբանության ներածություն դասընթացի դասախոս:
1941 թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1942 թ. շնորհվել է դոցենտի գիտական կոչում:
1945 թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
1946 թ. շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում:
1947 թ. ընդունվել է ՍՄԿԿ շարքերը:
1947-1948 թթ. ՀՍՍՀ լուսավորության մինիստրության բուհերի բաժնի պետ:
1948-1950 թթ. Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան:
1950-1953 թթ. ՀՍՍՀ ԳԱ լեզվի ինստիտուտի դիրեկտորի տեղակալ և բառարանագրության բաժնի վարիչ:
1953 թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ:
1953-1956 թթ. Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր` գիտական գծով:
1956-1985 թթ. Երևանի պետական համալսարանի ընդհանուր և համեմատական լեզվաբանության ամբիոնի վարիչ:
1962-1985 թթ. ՀՍՍՀ ԳԱ Հ. Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտի ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի վարիչ:
1970 թ. շնորհվել է Հայկական ՍՍՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
1979 թ. մասնակցել է հայերենագիտական միջազգային առաջին գիտաժողովին / ֆիլադելֆիա ԱՄՆ /:
1980 թ. ընտրվել է ՀՍՍՀ Գերագույն սովետի դեպուտատ:
1981 թ. մասնակցել է Հնդկագիտական միջազգային հինգերորդ համագումարին / Հնդկաստան /:
1982 թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս:
- Մասնակցել է հայերենագիտական միջազգային երկրորդ գիտաժողովին` Երևանում:
1983 թ. պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով լեզվաբանության զարգացման, գիտական կադրերի պատրաստման գործում ունեցած վաստակի համար և ծննդյան յոթանասունամյակի կապակցությամբ:
1985 թ. ընտրվել է ՀՍՍՀ Գերագույն սովետի դեպուտատ: