Cover Image
close this bookԳալոյան Գալուստ Անուշավանի (1927-2003)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Գ. Ա. ԳԱԼՈՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Գ. Ա. ԳԱԼՈՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ, ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Գալուստ Անուշավանի Գալոյանը ծնվել է 1927 թ. մարտի 1-ին Արթիկի շրջանի Փոքր Պարնի գյուղում (այժմ` Արագածոտնի մարզի Անուշավան գյուղ): Վախճանվել է 2003 թ. օգստոսի 21-ին Երևանում։
1945 թ. ավարտել է Արթիկի շրջանի Փանիկ գյուղի միջնակարգ դպրոցը և ընդունվել ԵՊՀ:
1948-1950 թթ. Երևանի պետհամալսարանի ԼԿԵՄ կոմիտեի առաջին քարտողար:
1950 թ. ավարտել է Երևանի պետհամալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:
1950-1952 թթ. ՀԼԿԵՄ ԿԿ քարտուղար` ագիտացիայի և պրոպագանդայի գծով:
1952-1955 թթ. ՍՄԿԿ կենտկոմին առընթեր հասարակական գիտությունների ակադեմիայի ասպիրանտ:
1955 թ. շնորհվել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1955-1958 թթ. ՍՄԿԿ ԿԿ առընթեր ՄԼԻ հայկական մասնաճյուղի ավագ գիտաշխատող:
1958-1963 թթ. ՍՄԿԿ ԿԿ առընթեր ՄԼԻ հայկական մասնաճյուղի դիրեկտորի գիտ. գծով տեղակալ և կուսակցության պատմության սեկտորի վարիչ:
1963 թ. շնորհվել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
1963-1979 թթ. ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի տնօրեն:
1964 թ. շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում:
1964-1967 թթ. ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի՝ գիտության և տեխնիկայի գծով Լենինյան մրցանակ շնորհող կոմիտեի անդամ:
1971 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ:
1970 թ. ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին կից`գիտության և տեխնիկայի գծով Պետական մրցանակներ շնորհող հանձնաժողովի նախագահի տեղակալ:
1979-1982 թթ. ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս-քարտողար, նախագահության անդամ:
-«ՍՍՀՄ-Չեխոսլովակիա» պատմաբանների հանձնաժողովի անդամ:
1982 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս:
1982-1986 թթ. ՀԽՍՀ ԳԱ բաժանմունքի ակադեմիկոս-քարտողար:
1982-1989 թթ. Հայաստանի խաղաղության պաշտպանության հանրապետական կոմիտեի նախագահ, խաղաղության պաշտպանության խորհրդային կոմիտեի նախագահության անդամ:
1985 թ. ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր:
1986 թ. պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:
1986-1988 թթ. ՀԽՍՀ ԳԱ փոխպրեզիդենտ:
1988 թ. շնորհվել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
1988-1990 թթ. ՀԿԿ կենտկոմի քարտողար:
1991-1994 թթ. ՀՀ ԳԱ փոխպրեզիդենտ:
1994 թ. նշանակվել է ՀՀ ԳԱԱ նախագահի խորհրդական:
1994-2003 թթ. ՀՀ ԳԱԱ նախագահության ընտրովի անդամ:
1998-2003 թթ. ՀՀ ԳԱԱ նախագահությանն առընթեր խմբագրական-հրատարակչական խորհրդի (ԽՀԽ) նախագահ: