Cover Image
close this bookԱդոնց Հրանտ Տիգրանի (1914-1987)
View the documentՀ. Տ. ԱԴՈՆՑԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՀ. Տ. ԱԴՈՆՑԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հրանտ Տիգրանի Ադոնցը ծնվել է 1914 թ. սեպտեմբերի 15-ին Բաքվում։ Վախճանվել է 1987 թ. ապրիլի 24-ին։
1923 թ. ընդունվել և 1930 թ.-ին ավարտել է Բաքվի թիվ 25 միջնակարգ դպրոցը։
1930 թ. ընդունվել է ՍՍՀՄ Կապի ժողկոմատի Թիֆլիսի Կապի Անդրկովկասյան էլեկտրատեխնիկումի ռադիոյի բաժինը։
1933 թ. ավարտել է նշված ուսումնական հաստատությունը ռադիոտեխնիկի որակավորմամբ։
1933 -1936 թթ. աշխատել է ՍՍՀՄ Կապի ժողկոմատի՝ Բաքվի ռադիոհաղորդման կենտրոնում որպես ռադիոտեխնիկ, համատեղությամբ՝ Բաքվի Կապի էլեկտրատեխնիկումում՝ էլեկտրատեխնիկայի ուսուցիչ։
1934 թ. ընդունվել է ՍՍՀՄ նավթժողկոմատի՝ Բաքվի Ադրբեջանական Ինդուստրիալ ինստիտուտի էներգետիկական ֆակուլտետ։
1940 թ. ավարտել է նշված ուսումնական հաստատությունը էլեկտրական ցանցերի և համակարգերի ինժեներ-էլեկտրիկի որակավորմամբ։ Դիպլոմ № 384391։
1940 -1941 թթ. ՍՍՀՄ նավթժողկոմատի՝ Բաքվի Ադրբեջանական Ինդուստրիալ ինստիտուտի ասպիրանտ։
1941 թ. ՍՍՀՄ ԳԱ Ադրբեջանական ֆիլիալի (մասնաճյուղ) գիտաշխատող։
1941 – 1942 թթ. Անդրկովկասյան ռազմաճակատի պահեստի ինժեներական գնդի 13-րդ դասակի հրամանատար (Մցխեթի)։
1942 - 1945 թթ. Անդրկովկասյան ռազմաճակատի ինժեներական զորքերի ավագ ինժեներ-էլեկտրիկ։
1945 – 1946 թթ. Անդրկովկասյան ռազմաճակատի ինժեներական կառավարչության մոնտ-շահագործ. բաժնի վարիչ։
1946 – 1952 թթ. Ադրբ. ՍՍՀ ԳԱ Էներգետիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող:
1946 – 1947 թթ. Ադրբեջանական Ինդուստրիալ ինստիտուտի տեսական էլեկտրատեխնիկայի ամբիոնի ասիստենտ։
1952 – 1956 թթ. Ադրբ. ՍՍՀ ԳԱ էլեկտրական համակարգերի լաբորատորիայի ղեկավար։
1956 - 1959 թթ. Հայկ. ՍՍՀ ԳԱ էլեկտրատեխնիկայի լաբորատորիայի դիրեկտոր։
1959 – 1961 թթ. Հայկ. ՍՍՀ ԳԱ էլեկտրատեխնիկայի ինստիտուտի դիրեկտոր, համատեղությամբ՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեսական էլեկտրատեխնիկայի ամբիոնի վարիչ։
1961 – 1963 թթ. Հայկ. ՍՍՀ ԳԱ էներգետիկայի ինստիտուտի դիրեկտոր։
1963 թ. ՍՍՀՄ Էներգետիկայի և էլեկտրաֆիկացիայի մինիստրության էներգետիկայի Հ.Գ.Հ. ի -ի դիրեկտոր։
1963-78թթ. Էներգետիկայի հայկական ԳՀԻ տնօրեն:
1978-82թթ. ԵՊԻ էլեկտրակայանների, համակարգերի և ցանցերի ամբիոնի վարիչ:
1982-84թթ. ՀԽՍՀ ԳԱ նախագահության ֆիզտեխնիկական գիտությունների և մեխանիկայի բաժանմունքի ակադեմիկ-քարտուղար: