Cover Image
aizvērt šo grāmatuԳևորգյան Համլետ Ամբակումի (1927-2024)
Skatīt dokumentuՀ. Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Skatīt dokumentuՀ. Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Atvērt šo mapi un apskatīt saturuՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ակադեմիկոս Հ.Ա. Գևորգյանը ծնվել է 1927թ. հուլիսի 10-ին Երևանում ծառայողի ընտանիքում։ Վախճանվել է հունիսի 18-ին 2024 թ․
1944թ. Երևանի Մռավյանի անվ. միջն. դպրոցի շրջանավաարտ։
1945-1950թթ. Երևանի պետհամալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակ.-ի ուսանող։
1951-1955թթ.Հայաստանի ԳԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի (սեկտորի) ասպիրանտ։
1951-1959թթ. Հայկական հեռ.Գործակալության խմբագիր և թարգմանիչ։
1955թ. Թեկնածուական թեզի պաշտպանություն «Աբստրակցիայի դերը իմացության մեջ» թեմայով։
1956թ.-ից ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ավագ գիտաշխատող, պրոբլեմային խմբի ղեկավար։
1960-1980թթ. Երևանի պետ.համալսարանի փիլիսոփ. Ֆակ.-ի դասախոս («Ժամանակակից իմացաբանական ուսմունքները», «Նորագույն և ժամանակակից փիլիսոփայության պատմություն» և այլ դասընթացների ավանդում)։
1962-1969թթ. Իմացաբանական-մեթոդաբանական հետազոտ. պրոբլեմային խմբի ղեկավար, բաժնի վարիչ։
1969-1992թթ. Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ին-տի բաժնի վարիչ։
1970թ. Դոկտորական թեզի պաշտպանություն «Հավանական և Հավաստի գիտելիք» թեմայով։
1971թ. Արժանացել է Փիլիսոփայական գիտ. դոկտորի աստիճանի։
1972թ. Շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում «Դիալեկտիկական և պատմական մատերիալիզմ» մասնագիտությամբ։
1973թ. Շնորհվել է «Գովեստագիր։»
1983թ.՝ «Վաստակագիր»։
1992թ.-ից Ժամանակակից փիլիսոփայության հիմնահարցերի գիտա-թեմատիկ խմբի ղեկավար։
1992-1996թթ. Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ին-տի տնօրենի պաշտոնակատար։
1996թ.Ընտրվել է ՀՀ ԳԱԱ իսկական անդամ «փիլիսոփայություն» մասնագիտությամբ։