Cover Image
close this bookՍիմոնյան Հրաչիկ Ռուբենի (1928-2016)
View the documentՀ. Ռ. ՍԻՄՈՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՀ. Ռ. ՍԻՄՈՆՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հրաչիկ Ռուբենի Սիմոնյանը ծնվել է 1928 թ.դեկտեմբերի 8-ին ՀՍՍՀ Գորիսի շրջանի Շինուհայր գյուղում ծառայողի ընտանիքում։
Միջնակարգ դպրոցը ավարտել է Գորիսում 1946 թ.։ Հաջորդ տարին ընդունվել է Երևանի պետական համալսարան պատմության ֆակուլտետ։ Ավարտելուց հետո աշխա տանքի է նշանակվել Գորիսում, իբրև շրջանային թերթի պատասխանատու քարտողար։ 1952 թ. ընդունվել է ՍՄԿԿ շարքերը։
1953 թ.-ից մինչև 1959 թ. աշխատել է ՀԿԿ Գորիսի շրջկոմում, նախ որպես հրահանգիչ-պրոպագանդիստ, ապա`որպես ագիտացիայի բաժնի վարիչ, իսկ այնուհետև` որպես շրջկոմի գաղափարական գծով քարտողար։ 1959 թ. ընդունվել է ՍՄԿԿ Կենտկոմին առընթեր հասարակական գիտությունների ակադեմիա և այն ավարտել 1962 թ.՝ ՍՄԿԿ պատմության ամբիոնի գծով։
1962- 1966 թթ. աշխատել է որպես ՀԿԿ Կենտկոմի կուսակցության պատմության ինստիտուտի ՍՄԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի մաս նաճյուղի ավագ գիտական աշխատող։ 1966 թ. նշանակվել է ՀԿԿ Կենտկոմի դասախոսական խմբի ղեկավար։ 1973- 1977 թթ. աշխատել է որպես ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչի առաջին տեղակալ։
1977 թ. ՀԿԿԿենտկոմի կուսակցության պատմության ինստիտուտի ՍՄԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի մասնաճյուղի դիրեկտոր։
Բազմիցս ընտրվել է կուսակցական և սովետական ղեկավար մարմինների կազմում։ Հայաստանի Կոմկուսի Վերաստուգիչ հանձնաժողովի անդամ, իսկ 27-րդ և 28-րդ համագումարներում՝ Հայաստանի կոմկուսի Կենտկոմի անդամ։
Ընտրվել է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի դեպուտատ։ 1959 թ.-ից գիտահետազոտական աշխատանք է տարել։ 1962 թ. պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա, իսկ 1971 թ.՝ դոկտորականը։ 1973 թ. արժանացել է պրոֆեսորի պատվավոր կոչման։ Հեղինակ է ՍՄԿԿ պատմության, հայ ժողովրդի պատմության և փիլիսոփայության վերաբերյալ մի շարք հետազոտությունների։