Cover Image
aizvērt šo grāmatuՍիմոնյան Հրաչիկ Ռուբենի (1928-2016)
Skatīt dokumentuՀ. Ռ. ՍԻՄՈՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Skatīt dokumentuՀ. Ռ. ՍԻՄՈՆՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Atvērt šo mapi un apskatīt saturuՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հրաչիկ Ռուբենի Սիմոնյանը ծնվել է 1928 թ.դեկտեմբերի 8-ին ՀՍՍՀ Գորիսի շրջանի Շինուհայր գյուղում ծառայողի ընտանիքում։
Միջնակարգ դպրոցը ավարտել է Գորիսում 1946 թ.։ Հաջորդ տարին ընդունվել է Երևանի պետական համալսարան պատմության ֆակուլտետ։ Ավարտելուց հետո աշխա տանքի է նշանակվել Գորիսում, իբրև շրջանային թերթի պատասխանատու քարտողար։ 1952 թ. ընդունվել է ՍՄԿԿ շարքերը։
1953 թ.-ից մինչև 1959 թ. աշխատել է ՀԿԿ Գորիսի շրջկոմում, նախ որպես հրահանգիչ-պրոպագանդիստ, ապա`որպես ագիտացիայի բաժնի վարիչ, իսկ այնուհետև` որպես շրջկոմի գաղափարական գծով քարտողար։ 1959 թ. ընդունվել է ՍՄԿԿ Կենտկոմին առընթեր հասարակական գիտությունների ակադեմիա և այն ավարտել 1962 թ.՝ ՍՄԿԿ պատմության ամբիոնի գծով։
1962- 1966 թթ. աշխատել է որպես ՀԿԿ Կենտկոմի կուսակցության պատմության ինստիտուտի ՍՄԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի մաս նաճյուղի ավագ գիտական աշխատող։ 1966 թ. նշանակվել է ՀԿԿ Կենտկոմի դասախոսական խմբի ղեկավար։ 1973- 1977 թթ. աշխատել է որպես ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչի առաջին տեղակալ։
1977 թ. ՀԿԿԿենտկոմի կուսակցության պատմության ինստիտուտի ՍՄԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի մասնաճյուղի դիրեկտոր։
Բազմիցս ընտրվել է կուսակցական և սովետական ղեկավար մարմինների կազմում։ Հայաստանի Կոմկուսի Վերաստուգիչ հանձնաժողովի անդամ, իսկ 27-րդ և 28-րդ համագումարներում՝ Հայաստանի կոմկուսի Կենտկոմի անդամ։
Ընտրվել է Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի դեպուտատ։ 1959 թ.-ից գիտահետազոտական աշխատանք է տարել։ 1962 թ. պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա, իսկ 1971 թ.՝ դոկտորականը։ 1973 թ. արժանացել է պրոֆեսորի պատվավոր կոչման։ Հեղինակ է ՍՄԿԿ պատմության, հայ ժողովրդի պատմության և փիլիսոփայության վերաբերյալ մի շարք հետազոտությունների։