Cover Image
փակիր այս գիրքըՍեդրակյան Դավիթ Մհերի (1938-2019)
Դիտել փաստաթուղթըԴ. Մ. ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըԴ. Մ. ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հայ ֆիզիկոս-տեսաբան և աստղաֆիզիկոս Դավիթ Մհերի Սեդրակյանը ծնվել է 1938 թ. դեկտեմբերի 9-ին Երևանում: Վախճանվել է 2019 թ. դեկտեմբերի 1-ին Երևանում, 81 տարեկանում:
1956 թ. ոսկե մեդալով ավարտել է Երևանի Մ. Գորկու անվան միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ:
1961 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը գերազանցության դիպլոմով:
1961-1962 թթ. եղել է ԵՊՀ միջուկային ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիայի լաբորանտ:
1962-1964 թթ. եղել է ՍՍՀՄ ԳԱ Պ. Ն. Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտ:
1964 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Լիցքավորված աղբյուրների դիֆրակցիոն ճառագայթումը» թեմայով:
1964-1975 թթ. եղել է ԵՊՀ Տեսական ֆիզիկայի ամբիոնի դոցենտ:
1970 թ. դարձել ՀՍՍՀ Լենինյան կոմերիտմիության դափնեկիր գիտության և տեխնիկայի բնագավառում:
1975-1977 թթ. եղել է ԵՊՀ Տեսական ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր:
1977-1986 թթ. եղել է ԵՊՀ Ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ:
1981 թ. դարձել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ «Ֆիզիկա» մասնագիտության գծով:
1986-1990 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս-քարտուղար:
1990 թ. փետրվարին Դ. Մ. Սեդրակյանը ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ իսկական անդամ:
1990-1994 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ (հետագայում ՀՀ ԳԱԱ) փոխնախագահ:
1993 թ. եղել է ՀԳԱ նախագահի պաշտոնակատար:
1994 թ. ՀՀ ԳԱԱ նոր օրենսդրությամբ փոխնախագահի պաշտոնի լուծարման կապակցությամբ ազատվել է ՀՀ ԳԱԱ փոխնախագահի պարտականություններից:
1994 թ. նշանակվել է ՀՀ ԳԱԱ Ֆիզմաթ. և տեխնիկական գիտությունների բաժանմունքի Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի պրոբլեմային գիտական խորհրդի նախագահ:
1994-2013 թթ. եղել է ԵՊՀ Ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի պրոբլեմների խորհրդատու նախագահ:
1999 թ. պարգևատրվել է Անանիա Շիրակացի մեդալով:
2000-2017 թթ. եղել է «Աստղաֆիզիկա» հանդեսի գլխավոր խմբագիրը:
2013 թ.-ից եղել է ԵՊՀ Վ. Համբարձումյանի անվան Ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի պատվավոր վարիչ, պրոֆեսոր:
2019 թ. պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: