Cover Image
փակիր այս գիրքըՄկրտչյան Ալպիկ Ռաֆայելի (1937-2019)
Դիտել փաստաթուղթըԱ. Ռ. ՄԿՐՏՉՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըԱ. Ռ. ՄԿՐՏՉՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ալպիկ Ռաֆայելի Մկրտչյանը ծնվել է ՀՀ Սևանի շրջանի Ծաղկունք գյուղում 1937 թվականի փետրվարի 16-ին ծառայողի ընտանիքում։
1954 թ. ավարտել է դպրոցը գերազանց գնահատականներով և ընդունվել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտտետ, որն ավարտելուց հետո ընդունվել է աշխատանքի ՀՀ ԳԱ ֆիզի կայի ինստիտուտ որպես ավագ լաբորանտ։
1961թ.-ից մինչև 1964 թվականը պատրաստվել է Խորհրդային Միության ԳԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում։ «Պինդ մարմնի ֆիզիկա» մասնագիտության գծով թեկնածուական թեզ պաշտպանելուց հետո՝ վերադարձել է Երևան և ընդունվել աշխատանքի Հայաստանի ԳԱ Հաշվողական Կենտրոնին կից Ֆիզիկա -տեխնիկական գիտահետազոտական կենտրոնի ղեկավար(ք. Գորիս)։ Նրա այդ շրջանի տպագրված աշխատանքները հիմնականում վերաբերում են պինդ մարմինների ուսումնասիրման համար ստեղծված միջուկային մագնիսական ռեզոնանսի երևույթը գրանցող տեխնիկային, և ՍՄՌ –ի կիրառմանը բյուրեղների և միջուկային ֆիզիկայի բնագավառներում որոշակի խնդիրների լուծման համար։
1975 թ. ՀՀ Մինիստրների խորհրդի և Ակադեմիայի որոշմամբ տեղափոխվել է աշխատանքի Եպհ-ի ռադիացիոն ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիա, որպես հոծ միջավայրերի սպեկտրոսկոպիայի սեկտորի վարիչ։ Այդ լաբորատորիայի հիման վրա 1979 թ. համալսարանում կազմակերպվեց հոծ միջավայրերի ֆիզիկայի ինստիտուտը Ա.Ռ.Մկրտչյանի անմիջական մասնակցությամբ, և նա նշա նակվեց տնօրենի տեղակալ գիտական գծով (միաժամանակ շարունակելով ղեկավարել հոծ միջավայրերի սպեկտրոսկոպիայի բաժինը):
Ակադեմիկոս, դոկտոր-պրոֆեսոր Ալպիկ Ռաֆայելի Մկրտչյանի անմիջական ղեկավարությամբ և ջանքերով 1980 թ. Սովետական Միության գիտության ու տեխնիկայի կոմիտեի և Հայաստանի Մինիստրների խորհրդի որոշմամբ, հոծ միջավայրերի սպեկտրոսկոպիայի բաժնի հիման վրա, հիմնադրվեց Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը, և Ալպիկ Ռաֆայելի Մկրտչյանը նշանակվեց ինստիտու տի տնօրեն։ Նա կազմակերպել է ՀՀ ԳԱԱ ՖԿՊԻ-ի մասնաճյուղեր ք. Մեղրիում 1986 թ.-ին և ք.Կապանում 1987 թ.-ին։
Այնուհետև նրա նախաձեռնությամբ և անմիջական ղեկավարությամբ կազմակերպվել են՝ ՀՀ ԳԱԱ ՖԿՊԻ-ի և Տոմսկի (ՌԴ) ճարտարա գիտական համալսարանի հետ համատեղ «Ռենտգենյան օպտիկա» հայ-ռուսական գիտահետազոտական լաբորատորիան, Իտալիայի միջուկային հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ հայ-իտալական «XLAB» լաբորատորիան, ՌԴ-ի համատեղ հետազոտությունների «Կուրչատովյան կենտրոնի» հետ հայ-ռուսական գիտահե տազոտական «Ռենտգենյան և նեյտրոնների օպտիկա» լաբորատորիան, Բելգորոդի (ՌԴ) Պետական համալսարանի հետ համատեղ «Ֆոտոնների և տարրական մասնիկների օպտիկա» ռուս-հայկական գիտահետազոտական լաբորատորիան։
Ալպիկ Ռաֆայելի Մկրտչյան նշանակվել է ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, Մոսկվայում Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հայաստանյան ներկայացուցիչ, «Ֆիզիկա և աստղաֆիզիկա» մասնագիտությամբ թեմատիկ ֆինանսավորման հանրապետական փորձագիտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԲՈՀ-ի ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտորի աստիճան շնորհող մասնագիտական խոր հրդի նախագահ։
Մեծ գիտնականը, հրավիրված բազմաթիվ անգամներ, զեկուցումներով հանդես է եկել տարբեր երկրներում կազմակերպված գիտաժողովներին, սեմինարներին, ներգրավված է եղել տարբեր միջազգային պարբերական գիտաժողովների ծրագրային կոմիտեների կազմում, վարել բազմաթիվ գիտաժողովներ և սեկցիաներ։
Նրա կողմից ստացված հիմնարար հետազոտությունների արդյունքների հիման վրա բյուրեղացել և ինտենսիվ զարգացել է ֆիզիկայի նոր բնագավառ՝աստրոֆիզիկան՝ մոդուլացիոն մեսսբաուերյան սպեկտրոսկոպիան, մոդուլլացիոն ռենտգենյան սպեկտրոսկոպիան, գամմա-օպտիկան, ակուստոպլազման և այլն։
Առաջին անգամ ԽՍՀՄ-ում Ալպիկ Ռաֆայելի Մկրտչյանի կողմից մշակվել և ստեղծվել է, ինչպես ըստ մագնիսական դաշտի, այնպես էլ ըստ հաճախականության վերակարգավորող միջուկային մագնիսական ռեզոնանսի սպեկտրոմետր, որը թույլ է տալիս մինչև 1000 էրստեդի չափով սահուն փոփոխել մագնիսական դաշտի մեծությունը։ Մշակման մեջ յուրահատուկ տեղ են գրավում միջուկային մագնիսական ռեզոնանսի շնորհիվ առաջացած ազդանշանի ավտոդինային ընդունիչի և էլեկտրամագնիսի սնուցիչում հիմնային լարվածության սիստեմի ստեղծման ինքնատիպ լուծումները։ Շնորհիվ ստեղծված գերզգայուն միջուկային մագնիսական սպեկտրոմետրի, նրա կողմից դիտվեց Li7 միջուկի էներգետիկ մակարդակների գեր նուրբ քվադրուպոլային ճեղքվածությունը և որոշվեցին քվադրուպոլ մոմենտի մեծությունը, նշանը և փոխազդեցության ասիմետրիկության պարամետրերը։
Անմիջապես դրանից հետո նրա կողմից ցույց տրվեց, որ այդ փաստը կարելի է օգտագործել բյուրեղներում թեթև ատոմների, ըստ «կարգավորված-չկարգավորված»-ության դասավորելու երևույթի հնարավորությունը, որն անհնար էր լուծել եղած որևէ ֆիզիկական մեթոդով։
Հետագայում, երբ Ա.Ռ. Մկրտչյանը արդեն Կենտրոնական ֆիզիկա-տեխնիկական գիտահետազոտական լաբորատորիայում աշխատում էր որպես գիտաշխատող, ՀԽՍՀ ԳԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցների հետ Հայաստանում առաջին անգամ կիրառել է բարձր լուծարքման միջուկային մագնիսական ռեզոնանսի տեխնիկան, որպեսզի պարզաբանի մի շարք կառուցված քային հարցեր բավական բարդ օրգանական միացություններում։
Սկսած 1968 թվականից Ա.Ռ. Մկրտչյանի գիտական գործունեության հետաքրքրության շրջանակը տեղափոխվեց գամմա-ռեզոնանսային (Մյոսբաուէրյան) սպեկտրոսկոպիայի կիրառման և ակուս տիկ ալիքներով ռեզոնանսային ճառագայթների մոդուլացման բնագա վառներ։ Ա.Ռ.Մկրտչյանի կողմից առաջին անգամ ձևակերպվել, դիտարկվել ու իրականացվել է կոհերենտ գերձայնային ալիքներով ռեզոնանսային գամմա-ճառագայթների մոդուլացման երևույթը։ Օգտագործե լով այդ երևույթը՝ նա լուծել է միջուկային ու պինդ մարմնի ֆիզիկայի բնագավառում մի շարք հրատապ հարցեր և մշակել ընդհանուր մեթոդ՝ գերձայնը բնորոշող պարամետրերը չափելու համար։
Ստացված ֆիզիկական արդյունքները հասցված են ինժեներական հաշվարկի և գամմա -ակուստիկ սպեկտրոմերտի մշակմանն ու ստեղծմանը։
Առաջին անգամ Ա.Ռ. Մկրտչյանի ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ տեսականորեն հաշվարկվել ու փորձնական ճանապարհով իրականացվել է ցածր հաճախականությամբ ակուստիկ ալիքներով ռեզոնանսային գամմա-քվանտների մոդուլացման երևույթը։ Այնուհետև նրա կողմից այդ բնագավառում լուծվել են մի շարք ուղիղ և հակադարձ խնդիրներ։
Այդ հետազոտությունների արդյունքների հիման վրա մշակվել ու ստեղծվում են հատուկ նշանակությամբ օգտագործվող սարքավո րումներ։
Ա.Ռ. Մկրտչյանը Ի.Վ. Կուրչատովի անվան ատոմային ֆիզիկայի ինստիտուտի աշխատակիցների հետ միասին առաջին անգամ դիտել է կրկնակի գամմա-ռադիոհաճախականության ռեզոնանսի (միջուկի առաջին գրգռված վիճակում միջուկային մագնիսական ռեզոնանսի) երևույթը։ Այդ աշխատանքների արդյունքները 1978թ. արժանացել են ակադեմիկոս Ի.Վ. Կուչատովի անվան մրցանակին։
Միջավայրերում, որտեղ տեղի է ունենում էլեկտրամագնիսական ճառագայթների փոխազդեցությունը, կոհերենտ ակուստիկ ալիք ների գրգռման համընդհանուր մեթոդը օգտագործվել է հայտնաբերե լու տարածման ուղղությունից դեպի դիֆրակցման ուղղությունը ռենտ գենյան ճառագայթների լրիվ տեղափոխման երևույթը։ Վերջինս հնարավորություն է ընձեռել ռենտգենյան ճառագայթների միջոցով հաղոր դել ինֆորմացիա և ստեղծել կապի նոր ձև։
Առաջին անգամ նրա ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ տեսականորեն հաշվարկվել ու փորձնական ճանապարհով իրականացվել է ցածր հաճախականությամբ ակուստիկ ալիքներով ռենտգենյան ճառագայթների կիզակետման և ապակիզակետման, հիպերձայնային ալիքների միջոցով՝ էլեկտրոնների և պոզիտրոնների կանալացման ժամանակ ծնված՝ կոշտ գամմա-քվանտների ինտենսի վության մեծացման, նեյտրոնային փնջի լրիվ վերամղման, հիպերձայ նային ալիքներով քվազիչերենկովյան ճառագայթման ինտենսիվութ յան ուժեղացման, նշված երևույթները տարածքա-ժամանակային կար գավորման և այլ երևույթներ։
Առաջին անգամ Ա.Ռ. Մկրտչյանի ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ կատարված հիմնարար հետազոտությունների արդյունքում հայտնագործվել և դիտվել են նաև հետևյալ ֆիզիկական երևույթները.
•ծավալային և մակերևութային ակուստիկ ալիքների միջոցով ռենտգենյան ճառագայթների կիզակետման և ապակիզակետման երևույթը,
•հիպերձայնային ալիքների միջոցով էլեկտրոնների և պոզիտրոնների կանալացման ժամանակ ծնված կոշտ գամմա-քվանտների ինտենսիվու թյան մեծացման երևույթը,
•նեյտրոնային փնջի լրիվ վերամղման երևույթը,
•ակուստիկ դաշտերի առկայության պայմաններում պիեզոբյուրեղներ ում կանալացված էլեկտրոնների ինտեգրալ ճառագայթման ինտենսիվության ուժեղացման երևույթը,
•ակուստիկ դաշտերի առկայության պայմաններում քվազիչերենկովյան ճառագայթման ինտենսիվության ուժեղացման երևույթը,
•կոհերենտ արգելակային ճառագայթման ցրման կտրվածքի փոփոխությունները հիպերհաճախային ակուստիկ դաշտերի առկայության պայմաններում,
•անգստրեմի կարգի ալիքի երկարություն ունեցող էլեկտրամագնիսական ճառագայթների կլանման գործակցի զրոյացումը ակուստիկ դաշտերի առկայության պայմաններում,
•կորպուսկուլյար և ալիքային տեսության զուգակցումը ռենտգենյան ճառագայթների լրիվ վերամղման պայմաններում,
•քվազիչերենկովյան ճառագայթման դեպքում նոր «գրամման» և նրա կիրառությունները նյութերի կառուցվածքների ուսումնասիրության բնագավառում,
•ամորֆ նյութերում էլեկտրամագնիսական դաշտերի առկայության պայմաններում անցումային ճառագայթումը և օգտագործումը որպես մոնոքրոմատիկ և ինտենսիվ ճառագայթման աղբյուր,
•ուլտրառելյտիվիստիկ էլեկտրոնների և պոզիտրոնների պինդ մարմնի մակերևույթին զուգահեռ շարժման ընթացքում ռենտգենյան ճառագայթման առաջացման երևույթը ակուստիկ ալիքների առկայության պայմաններում,
•զույգերի (e-, e+) ծնման կտրվածքի փոփոխման դինամիկան ակուստիկ ալիքների առկայության պայմաններում,
• ակուստիկ ալիքների միջոցով ցածր ջերմաստիճանային պլազմայի բնութագրիչների կառավարման և պլազմայում ցածր հաճախականության ակուստիկ ալիքների գրգռման և ուժեղացման երևույթները, փու լային անցումները, ինչպես նաև նշված երևույթների տարածա-ժամանակային կարգավորման հարցերը։
ՀՀ ԳԱԱ-ի կողմից 1996 թ. նրան շնորհվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսի կոչում, եղել է ՌԴ Ա.Մ. Պրոխորովի անվան Ինժեներական գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, Բելգորոդի պետական համալսարանի կոնդենսացված վիճակի ֆիզիկայի մասնա գիտության բնագավառում գլխավոր մասնագետ, Եպհ-ի Ֆիզիկայի բնագավառում գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահի տեղակալ ՝ կոնդենսացված ֆիզիկայի, ակուստիկայի և պլազմայի ֆիզիկայի ուղղություններով։ Եղել է Եպհ-ի ֆիզիկայի ֆակուլտետի գիտխորհրդի անդամ,«ՀՀ ԳԱԱ Տեղեկագիր. ֆիզիկա», «Электротехника» ամսագրերի խմբագրական կոլեգիայի անդամ։ 2009 թ.-ից ղեկավարել է «Electron, Positron, Neutron and X-Ray Scattering under External Influences» միջազգային պարբերական գիտաժողովը և Գուրգեն Ասկարյանի անվան երիտասարդ գիտնականների դպրոցը։
1998 թ.-ին Գերմանիայի Մայնց քաղաքի «MAMI» միկրոտրոնի վրա նրա ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ քվազի չերենկովյան ճառագայթման բնագավառում կատարված փորձարարական աշ խատանքների ընթացքում հայտնաբերվեց նոր երևույթ, որը հնարավորություն է ընձեռել ստանալ ցանկացած բյուրեղային ցանցի տարածական պատկերը և միաժամանակ իմանալ նյութի բաղադրությունը։ Գերմանացի կոլեգաները հանդես եկան գիտական հաղորդագրությամբ, որ ստացվել է նոր տիպի գրամմա և, ի պատիվ հայազգի գիտնական Ա.Ռ.Մկրտչյանի, այն անվանեցին «Ալպիկո գրամմա»։
Ակուստոֆիզիկայում և պինդ մարմնի ֆիզիկայում հիմնարար ու կիրառական հետազոտությունների բնագավառում կատարվող աշխատանքների հիման վրա Ա.Ռ. Մկրտչյանի անմիջական մասնակցությամբ և ղեկավարությամբ ստեղծված են մի շարք գիտական սարքավորումներ՝ ջերմային ճառագայթման ընդունիչներ մմ, սմ և դմ ալիքների տիրույթում. գամմա-ակուստիկ՝ ժամանակի սպեկտրոմետր ԳԱՍ 1, գամմա-ակուստիկ սպեկտրոմետր ԳԱՍ 2, ակուստոռենտգենյան մոդուլյատոր АРМ -1՝ տարածության և ժամանակի մեջ ռենտգենյան ճառագայթման պարամետրերի կառավարման համար. նոր տիպի ռեզիստիվ կոմպոզիցիոն նյութերի հիման վրա տարբեր տիպի տաքացուցիչներ. դեֆլեկտորներ, ջերմային նեյտրոնների ռենտգենյան տիրույթի ճառա գայթների ( հինգ ազատության աստիճանով ) «օպտիկական» էլեմենտներ (ոսպնյակներ, հայելիներ,մոդուլյտորներ և այլն), ռեզոնատորներ, իոնիզացնող ճառագայթման գերզգայուն, արագընթաց, կոորդինատազգայուն գրանցիչներ, որոնք չափում են հիդրոակուստիկ դաշտերի պարամետրերը և այլն։ Ստեղծված բոլոր սարքավորումները լայն կիրառություններ են գտել ինչպես գիտական ուսումնասիրություններում, այնպես էլ ժողովրդական տնտեսության մեջ։
Կիրառական ֆիզիկայում նրա վերջին աշխատանքները վերաբերվում են նոր ֆիզիկական սկզբունքների մշակմանը, որոնք հնարավորություն ընձեռնեցին ստեղծելու իոնիզացնող ճառագայթների համար նոր արագագործ ու դիրքազգայուն հաշվիչներ, մատրիցային սև-սպիտակ ու գունավոր հարթ պաստառներ և փոքր չափերի՝ միլիմետրերի, սանտիմետրերի և դեցիմետրերի ալիքի երկարություն ունեցող ջերմային ճառագայթների ընդունիչներ, փոքր չափերի գերնուրբ կոորդինատաչափեր և այլն։ Ինստիտուտում ստեղծված սարքավորումների և սարքերի հիման վրա հաջող կերպով կատարվում են մեծ ծավալի ֆինանսական պայմանագրային աշխատանքներ, որոնք վավերացված են դիրեկտիվ օրգանների և գերատեսչական հիմնարկների որոշումներով։
Ա.Ռ. Մկրտչյանը հեղինակ է ավելի քան 250 գիտական հոդվածների և հեղինակային իրավունքների։ Նա մեծ ուշադրություն է դարձ րել գիտական կադրերի պատրաստմանը։ Նա հիմնադրել է գիտական դպրոց և պատրաստել բազմաթիվ աշակերտներ պինդ մարմնի ֆիզիկայի բնագավառում։ Ա.Ռ. Մկրտչյանի ղեկավարությամբ թեկինածուական և դոկտորական թեզեր են պաշտպանել 50-ից ավելի գիտաշխա տողներ, որոնցից 18-ը՝ դոկտորական։
Ա.Ռ. Մկրտչյանի կողմից կատարված հիմնարար հետազոտությունների վերաբերյալ պարբերաբար հանդես են եկել անվանի գիտնականներ, մասնավորապես նոբելյան մրցանակակիրներ՝ Ա.Մ. Պրոխորովը, Ն.Գ. Բասովը, Ռ.Լ. Մյոսբաուէրը, ԽՍՀՄ ԳԱ նախա գահ Ա.Պ. Ալեքսանդրովը, ՀԽՍՀ ԳԱ նախագահ Վ.Ա. Համբարձումյանը, ԽՍՀՄ ակադեմիկոսներ Վ.Ի. Գոլդանսկին, Յու.Մ. Կագանը, Ա.Մ. Պետրոսյանցը, Ե.Պ. Վելիխովը, Ս.Տ. Բելյաևը, Յու.Վ. Գուլյաևը, Ն.Ս. Կոզակը, Գ.Մ. Ղարիբյանը և այլն։
Ա.Ռ. Մկրտչյանի կողմից կատարված գիտա-կազմակերպչական աշխատանքներից հարկ է նշել հետևյալները. 1971թ. ՀԽՍՀ ԳԱ-ի հանձնարարությամբ կազմակերպել է ՀԽՍՀ ԳԱ հաշվողական կենտրոնին կից ֆիզիկա-տեխնիկական կենտրոն Գորիս քաղաքում, որը և այնտեղ սկիզբ դրեց կոնդենսացված միջավայրերի սպեկտրոսկոպիայի բնագավառում կատարվող գիտահետազոտական աշխատանքներին:
1978-1979 թթ. անմիջականորեն մասնակցել է Երևանի պետական համալսարանի խիտ միջավայրերի ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի կազմակերպմանը:
1979թ. Երևանի պետ. Համալսարանի խիտ միջավայրերի գ/հ ինստիտուտի «խիտ միջավայրերի սպետրոսկոպիա» բաժնի հիման վրա կազմակերպեց ՀԽՍՀ ԳԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների բաժինը, որը կարճ ժամանակում վերածվեց լուրջ գիտահետազոտա կան կենտրոնի՝ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի։ Ինստիտուտի կողմից կատարված գիտական մշակումները ժողովրդական տնտեսության մեջ շուտուփույթ ներդնելու և համապատասխան մասնագիտությամբ մասնագետներ պատրաստելու նպատակով:
Ա.Ռ. Մկրտչյանը Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտին կից կազմակերպեց փորձնա-փորձարարական գործարան ք. Մեղրիի մասնաճյուղով, փորձնա-փորձարարական գործարան Կապանում, Հատուկ կոնստրուկտորական բյուրո և «Գիտական սարքաշինության» ամբիոն Երևանի ճարտարագիտական համալսարանում։
Նա եղել է նաև ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտին կից «պինդ մարմնի ֆիզիկա» մասնագիտության գծով դոկտորական թեզերի պաշտպանության մասնագիտացված խորհրդի նախագահ, ՀՀ ԳԱԱ «ԳԱ տեղեկագիր,Ֆիզիկա» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ, Երևանի ճարտարագիտական համալսարանի մեխանիկական ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ։
Ա.Ռ. Մկրտչյանը արդյունավետ կերպով զբաղվում է նաև արտասահմանյան երկրների հետ գիտա-արտադրական կապերի հարցերով։ Նրա գիտակազմակերպչական տաղանդը և արտասահանյան երկրների հետ գիտական կապերը (Ի.Վ. Կուրչատովի անվ. գիտատեխնիկական կենտրոն, Միկրոէլեկտրոնիկայի ինստիտուտ, Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ, Մոսկվայի պետ. Համալսարան, Սանկտ-Պետերբուրգի համալսարան, Տոմսկի պոլիտեխնիկական ին.-տ, Բելգորոդի պետ. Համալսարան, Բ.Ի. Ստեպանովի անվան ֆիզիկայի ինստիտուտ, Ռոզենդորֆյան գիտահետազոտական կենտրոնի միջուկային և ադրոնային ֆիզիկայի ին.-տ (Գերմանիա), Գիտական հետազոտությունների Ազգային կենտրոն՝ Օպտիկայի ին.-տ, Բյուրեղագիտության ին.-տ (Գրենոբլ, Ֆրանսիա) ծանր տարիներին ոչ միայն ապահովեցին ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի գոյությունը, այլև հնարավորություն տվեցին զարգացնել նոր թեմատիկ ուղղություններ, կնքել գիտական պայմանագրեր, շահել արտասահմանյան գրանտներ, կազմակերպել արտադրություն, պահել աշխատատեղեր, որը կարող էր անել միայն գիտությանը ամբողջությամբ նվիրված մեծ գիտնականը և ազնիվ մարդը ։
Նրա շնորհիվ ինստիտուտի աշխատանքները դուրս են բերվել միջազգային ասպարեզ, և նա այսօր գիտական ղեկավար է մի շարք միջազգային դրամաշնորհների (միջազգային գիտա-տեխնիկական կենտրոնի եվրոպական, ԱՄՆ-ի, ՌԴ-ի դրամաշնորհները)։
Ա.Ռ. Մկրտչյանը գիտահասարակական ակտիվ գործունեության համար պարգևատրվել է Անանիա Շիրակացի մեդալով (2003 թ.), Դավիթ Անհաղթի արծաթե մեդալով (2008 թ.), ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության նվաճումների և միջազգային ցուցահանդեսների ոսկյա և արծաթե մեդալներով և բազմաթիվ դիպլոմներով, Հայաստանի գիտության և կրթության նախարարության(2012), Երևանի պետ. համալսարանի, Երևանի ճարտարագիտական համալսարանի (2012), Յու.Ա. Գագարինի անվան ոսկյա մեդալներով (2008), Ն.Ն. Սեմյոնովի անվան, Ա.Ի. Բերգի անվ. (2012թ.-ից), Ա.Մ. Պրոխորովի անվ. Ինժեներական գիտությունների ակադեմիա, Գյորգի Պոբեդանոսեցի անվ. ոսկյա մեդալով(2012 – MO PA), Բոլոր հայերի Ծայրագույն պարիարք և կաթողիկոս Վազգեն I-ի Հոբելյանական շքանշանով՝ հայ ժողովրդին մատուցած ծառայությունների համար (1980 թ.) և այլն։
Ա.Ռ. Մկրտչյանը իր կողմից կատարված աշխատանքների համար «7th International Conference “Charged and Neutral Particles Channeling Pheno mena Channeling 2016”. Italy, September 25-30, 2016» միջազգային կոնֆերանսի կողմից ճանաչվել է Ռենտգենյան ճառագայթման նոր տիպի աղբյուրների ստեղծման և օպտիկայի հեղինակ։
Պարգևատրվել է նաև «Золотым лауреатом Евразейскийской премии» в номинации «Наука, специалный приз»» ոսկե մեդալով:
Անհրաժեշտ է նշել Ա.Ռ. Մկրտչյանի անձնական հոգացողությունը ու ներդրած ջանքերը փախստականներին և երկրաշարժից տուժածներին օգնություն կազմակերպելու գործում, նրա կատարած բազում գործերի շնորհիվ՝ Հայաստանի շրջաններում, առանձնապես՝ Արցախում սոցիալ-տնտեսական բազայի զարգացման բնագավառում։
Այսպիսին է ակադեմիկոս, դոկտոր-պրոֆեսոր Ալպիկ Ռաֆայելի Մկրտչյանի՝ գիտնական-մարտիկի և հարգված ու սիրված մարդու նկարագիրը։