Cover Image
aizvērt šo grāmatuԲաբայան Արաքսի Թովմասի (1906-1993)
Skatīt dokumentuԱ. Թ. ԲԱԲԱՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Skatīt dokumentuԱ. Թ. ԲԱԲԱՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Atvērt šo mapi un apskatīt saturuՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Խորհրդահայ քիմիկոս- օրգանիկ Արաքսի Թովմասի Բաբայանը ծնվել է 1906 թ. մայիսի 5-ին, Երևանում: Վախճանվել է Ա. Թ. Բաբայանը 1993 թ. փետրվարի 13-ին:
1924 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետ:
1929 թ. ավարտել է ԵՊՀ գյուղատնտեսական ֆակուլտետը գյուղատնտեսի մասնագիտությամբ:
1926-1928 թթ. աշխատել է Պետ. Համալսարանին և Հողժողկոմ – ին առընթեր Կենտրոնական միացյալ քիմիական լաբորատորիայում:
1928 թ. աշխատանքի է ընդունվել Անդրկովկասյան ֆեդերացիայի անվ. անասնաբուժական ինստիտուտում որպես քիմիայի ամբիոնի ասիստենտ, ապա՝
1933-1938 թթ.՝ օրգանական քիմիայի ամբիոնի դոցենտի պաշտոնակատար:
1938-1942 թթ.՝ օրգանական քիմիայի ամբիոնի դոցենտ:
1942-1945 թթ.՝ անօրգանական-օրգանական-կենսաբանական քիմիայի ամբիոնի վարիչ:
1945-1956 թթ.՝ օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, իսկ օրգանական քիմիայի և կենսաբանական քիմիայի ամբիոնների միավորվելուց հետո՝ ամբիոնի պրոֆեսոր:
1932-1935 թթ. աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի անօրգանական քիմիայի ամբիոնում և գիտահետազոտական լաբորատորիայում:
1933 թ. ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական ֆակուլտետի 3-րդ կուրս:
1935-1946 թթ. եղել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի քիմիական ինստիտուտի ավագ գիտաշխատող:
1937 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական ֆակուլտետը ճարտարագետ - քիմիկ հետազոտողի մասնագիտությամբ:
1937 թ. հունվարին Լենինգրադի քիմիատեխնոլոգիական ինստիտուտում (ներկայիս` Սանկտ Պետերբուրգի պետական տեխնոլոգիական ինստիտուտ) պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ “Изучение реакции образования диметилгексиндиола и опыты по его расщеплению” և ստացել է քիմիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1945 թ. մարտին Երևանի պետական համալսարանում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` `“Исследования в области ацетиленовых - ɣ - гликолей”.
1945 թ. հունիսին Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից Ա. Թ. Բաբայանը ստացել է քիմիական գիտությունների դոկտորի գիտական աստիճան և արժանացել է պրոֆեսորի կոչման:
1945 թ. հուլիսին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից պարգևատրվել է «Անձնվեր աշխատանքի համար» մեդալով և պատվոգրով՝ 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ընթացքում դրսևորած անմնացորդ նվիրումի համար:
1945 թ. ԽՍՀՄ Հողժողկոմ – ի կողմից պարգևատրվել է «Սոցիալիստական գյուղատնտեսության գերազանցիկ» շքանշանով:
1946թ. Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի սկզբնական կուսակցական կազմակերպության կողմից ընդունվել է ՍՄԿԿ անդամության շարքերը:
1946-1948 թթ. եղել է Երևանի բժշկական ինստիտուտի օրգանական-կենսաբանական քիմիայի ամբիոնի պրոֆեսոր:
1947 թ. պարգևատրվել է ՀԱՄԼԿԵՄ ԿԿ պատվոգրով՝ Երևանի պիոներների պալատի քիմիայի խմբակում երեխաների արտադպրոցական դաստիարակության ուղղությամբ կատարած բազմամյա հասարակական աշխատանքի համար:
1947-1951 թթ. ընտրվել է ՀԽՍՀ 2-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:
1948 թ. խորհրդային կանանց դելեգացիայի կազմում մասնակցել է Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի 2-րդ կոնգրեսի աշխատանքներին Բուդապեշտում:
1949- 1953 թթ. ՀԽՍՀ ԳԱ քիմիայի ինստիտուտում աշխատել է գիտական գծով տնօրենի տեղակալ, այնուհետև՝ օրգանական քիմիայի սեկտորի ավագ գիտաշխատող:
1951-1955 թթ. ընտրվել է ՀԽՍՀ 3-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:
1955-1957 թթ. ՀԽՍՀ ԳԱ քիմիայի ինստիտուտում աշխատել է օրգանական քիմիայի սեկտորի վարիչ:
1955-1959 թթ. ընտրվել է ՀԽՍՀ 4-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր:
1956թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ:
1957 թ. ՀԽՍՀ ԳԱ օրգանական քիմիայի ԳՀԻ-ում աշխատել է որպես Ամինոմիացությունների լաբորատորիայի վարիչ։
1960 թ. պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:
1961 թ. պարգևատրվել է Գերագույն խորհրդի պատվոգրով:
1961թ. արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:
1962 թ. Խաղաղության խորհրդային կոմիտեի դելեգացիայի կազմում եղել է Ֆինլյանդիայում:
1963 թ. Լոնդոնում զեկուցումով հանդես է եկել Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միության 19-րդ կոնգրեսում (Международный союз теоретической и прикладной химии, ИЮПАК (МСТПХ), International Union of Pure and Applied Chemistry, IUPAC).
1967 թ. պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով:
1968 թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս:
1970 թ., ի նշանավորումն Վ. Ի. Լենինի ծննդյան 100-ամյա տարելիցի, պարգևատրվել է «Անձնվեր աշխատանքի համար» մեդալով:
1970 թ. Բարեկամության խորհրդային ընկերությունների միության (Союз советских обществ дружбы (ССОД)) դելեգացիայի կազմում եղել է Նորվեգիայում:
1972 թ. Խորհրդային Միության դելեգացիայի կազմում Շվեյցարիայում մասնակցել է ИЮПАК 2-րդ կոնգրեսին՝ ֆիզիկական և օրգանական քիմիայի գծով:
1976 թ. պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով:
1986 թ. օրգանական քիմիայի զարգացման և այդ բնագավառում լավագույն կադրերի պատրաստման գործում ունեցած մեծ ծառայությունների և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ վաստակաշատ գիտնականը արժանացել է կառավարական պարգևի:
1991 թ. Ա. Թ. Բաբայանն ազատվել է Օրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչի պաշտոնից և նշանակվել Օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրինության խորհրդատու: