Cover Image
close this bookՇուքուրյան Յուրի Հայկի (1940-)
View the documentՅու. Հ. ՇՈԻՔՈԻՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՅՈՒ. Հ. ՇՈՒՔՈԻՐՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

1940 թ. Նոյեմբերի 5-ին, Երևանում ծառայողի ընտանիքում ծնվել է Յուրի Հայկի Շուքուրյանը։
1958 թ. ավարտել է Չկալովի անվ. միջնակարգ դպրոցը ոսկե մեդալով։
1958-1963 թթ. ուսանել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում «մաթեմատիկական հաշվիչ գործիքներ և սարքեր» մասնագիտությամբ։
1961-1963 թթ. եղել է պոլիտեխնիկական ինստիտուտի գիտահետազոտական սեկտորի ЭТ-2 լաբորատորիայի լաբորանտ։
1962թ. ԽՍՀՄ սպորտի վարպետ (սուսերամարտ):
1963-1964թթ. պոլիտեխնիկական ինստիտուտի ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի ամբիոնի ասիստենտ։
1964-1967 թթ. ԵՊՀ-ի հաշվողական մաթեմատիկայի ամբիոնի ասպիրանտ։
1967-1971 թթ. ՀՍԽՀ ԳԱ Հաշվողական կենտրոնի ավագ ինժեներ։ 1968 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «մաթեմատիկական կիբեռնետիկա» թեմայով։
1971-1980 թթ. Ս.Ն. Մերգելյանի անվ. Երևանի մաթեմատիկական մեքենաների Գ/Հ ինստիտուտի բաժնի վարիչ։
1972 թ.-ից դասախոսական աշխատանք Երևանի պետական համալսարանում (ավագ դասախոս, դոցենտ, պրոֆեսոր)։
1973թ.- ից ՍՄԿԿ անդամ։
1975թ. ստացել է ավագ գիտաշխատողի կոչում, «տեխնիկական կիբեռնետիկա և տեղեկատվության տեսություն» մասնագիտության գծով։
1975թ.,1987թ. Գործուղում Լեհաստան։
1980-1986 թթ. Երևանի մաթեմատիկական մեքենաների Գ/Հ ին.-տի մաթեմատիկական բաժանմունքի վարիչ, մի շարք մշակումների գլխավոր կոնստրուկտորի տեղակալ մաթեմատիկական ապահովման գծով։
1982 թ. պաշտպանել է դոկտորական թեզ նվիրված՝ ԷՀՄ-ների արագագործ և հուսալի միկրոծրագրային կառուցվածքների ավտոմատացված նախագծման միջոցների համալիրի ստեղծմանը։
1983 թ. շնորհվել է տեխնիկական գիտությունների դոկտորի կոչում։
1983 թ. ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագրով պարգևատրվել է ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի «Պատվո նշան» շքանշանով։
1983 թ.-ից ԵՊՀ-ի ԷՀՄ մաթեմատիկական ապահովման, համակարգերի տեսության ամբիոնների պրոֆեսոր։
1986 թ. տեղափոխվել է աշխատանքի ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիա։
1988– 2006 թթ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն։
1987 թ. գործուղվել Հունգարիա։
1990 թ. ընտրվել է ԳԱ թղթակից անդամ։
1994 թ. տեխնիկայի և տեղեկատվական խնդիրների գիտական խորհրդի նախագահ և ՀՀ ԳԱ նախագահության անդամ։
1995թ. ընտրվել է «Արարատ» միջազգային ակադեմիայի (Ֆրանսիա) թղթակից-անդամ:
1996 թ.-ից ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։
2000 թ. պարգևատրվել է «Սբ. Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։
1995-2006 թթ. ընտրվել է ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար։
2006 թ. մ/օ ԻԱՊԻ տնօրենի խորհրդական։
2006 թ.-ից նշանակվել է ՀՀ ԳԱԱ փոխնախագահ։
2011 թ. արժանացել է գիտության ՀՀ վաստակավոր գործիչ կոչման:
2021թ. նշանակվել է ՀՀ ԳԱԱ նախագահության խորհրդական: