Cover Image
close this bookԱբրահամյան Ռազմիկ Արշալույսի (1943)
View the documentՌ. Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՌ. Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոնի վարիչ՝ դոկտոր պրոֆեսոր Ռազմիկ Արշալույսի Աբրահամյանը ծնվել է 1943թ. Ախալքալակի շրջանի (Վրաս.) Սուլդա գյուղում ծառայողի ընտանիքում ։ 1961թ. 1961թ. ոսկե մեդալով ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, 1967թ. գերազանցության դիպլոմով՝ Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ Անմիջապես աշխատանքի է անցել և մինչև 1971թ. աշխատել Վեդիում, այնուհետև Մոսկվայի մանկաբարձության և գինեկոլոգիայի համամիութենական գ/հ. ինստիտուտում, որտեղ պաշտպանել է թեկնածուական և դոկտորական ատենախոսությունները և ստացել բժշկական գիտ. դոկ. գիտական աստիճան, հետագայում՝ պրոֆեսորի կոչում։
1975թ. Ռ. Ա. Աբրահամյանը վերադառնալով Հայաստան՝ հիմնադրել է հանրապետական հիվանդանոցի մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքը։ Բնատուր մեծ օժտվածության, աշխատասիրության,կազմակերպչական բացառիկ ձիրքի, մասնագիտական և գիտամանկավարժական գիտելիքների բարձր մակարդակի շնորհիվ Ռ. Ա. Աբրահամյանը ինքնուրուն է հարթել իր ուղին՝ անցնելով աշխատանքային գործունեության բոլոր աստիճաններով՝ շարքային բժշկից մինչև ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, անրապետության ամենախոշոր ծննդօգնության հիմնարկներից մեկի՝ վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն, եզակի մի հիմնարկի, որն իր գործունեությամբ չի զիջում եվրոպական չափանիշներին, Երևանի պետական բժշկական ինստիտուտի ասիստենտից մինչև ամբիոնի վարիչ, գիտական հետազոտողից մինչև բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ։
Ռ. Ա. Աբրահամյանը Հայաստանում համարվում է մանկաբարձության ժամանակակից մի շարք ճյուղերի գիտական ուղղությունների՝ պերինատալոգիայի, ռեպրոդուկտոլոգիայի, գինեկոլոգիական էնդոսկոպիկ վիրաբուժության հիմնադիրը։
Ռ. Ա. Աբրահամյանի ղեկավարած ամբիոնում և կլինիկայում սովորել են ոչ միայն հանրապետության առաջատար մասնագետներ, այլ նաև արտասահմանցի ո ւսանողներ։
Նա ներկայումս հանրապետության մանկաբարձա-գինեկոլոգիական ծառայության հիմնասյուներից է, հմուտ կլինիցիստ, անզուգական վիրաբույժ, մանկավարժ և գիտնական։
«Պրոֆ. Աբրահամյանին բնորոշ է հիմնադրելու և առաջինը գործելու սկզբունքը՝
1975թ. հանրապետական հիվանդանոցի մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքի հիմնադիր՝բաժանմունքի վարիչ,
1988թ. վերանվանվել և հիմնադրվել է ՀՀ ԱՆ հանրապետական ծննդատունը՝ գլխավոր բժիշկ,
1990թ. որպես նորույթ կազմավորվել է ՀՀ ԱՆ մանկաբարձա-գինեկոլոգիական ուսումնագիտաբուժական համալիրը.այս բազայի վրա ամբիոնի ստեղծում,
1993թ. վերանվանվել և հիմնադրվել է պերինատոլոգիայի,մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնը, որն այնուհետև վերածվել է վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի,
1997թ. մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիայի հիմնադրամ,
2007թ. Մանկաբարձություն, գինեկոլոգիա և նեոնատոլոգիա գիտագործնական հանդեսի ստեղծում՝ գլխ. խմբագիր և այլն» (բ.գ.դ. Մ.Զ. Նարիմանյանի բնութագրից)։
Պրոֆ. Ռ. Աբրահամյանը վերարտադրողական առողջության քաղաքականության ազգային ծրագրերի հիմնական հեղինակներից մեկն է։ Նրա գլխավորությամբ մշակվել են վերարադրողական առողջության և պերինատալ բուժօգնության բարելավման ազգային ծրագրերն ու ռազմավարությունը, որոնք նպատակ են հետապնդում բարձրացնել ծնելիությունը և բնական աճը, բարելավել գենոֆոնդը։
Ներկայումս պրոֆ. Ռ. Աբրահամյանը ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգն է, ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետների խորհրդի, Մանկաբարձ-գինեկոլոգների ասոցիացիայի նախագահն է։
Նա հաջողությամբ կոորդինացնում է հանրապետության ծննդօգնության հիմնարկների գիտաբուժական և կազմակերպչա-մեթոդական օգնությունը։
2000թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ։ Բժշկական համալսարանի և մի շարք այլ ամսագրերի խմբագրական խորհուրդների անդամ է, «Մանկաբարձություն, գինեկոլոգիա և նեոնատոլոգիա» ամսագրի գլխավոր խմբագիրն է։ ԵՊԲՀ-ում գործող 061 «Մանկաբարձության, գինեկոլոգիայի և ուռուցքաբանության»մասնագիտական խորհրդի նախագահն է։
Ռ. Ա. Աբրահամյանի գիտական գործունեությունը ըստ արժանվույն է գնահատվել տարբեր երկրների գիտնականների և գիտական կազմակերպությունների կողմից, բազմիցս ղեկավարել է միջազգային կոնֆերանսների և համագումարների նիստերը։
Պրոֆ. Ռ. Ա. Աբրահամյանի գիտաբժշկական և մանկավարժական գործունեությունն արտացոլվում է 300-ից ավելի գիտական աշխատություններում, այդ թվում՝ 22 մենագրություն, 34 մեթոդական ցուցում (ստանդարտների, ուղեցույցների մշակում և գիտական արդյունքների ներդրում)։ Բժշկական համալսարանի ուսանողների, կլինիկական օրդինատորների և բժիշկների համար հեղինակել, տպագրել և վերատպագրել է մանկաբարձության և գինեկոլոգիայի 5 դասագիրք։ Հեղինակ է 10 նորարարական առաջարկի և գիտական հայտնագործությունների։
1990թ.-ից Ռ. Ա. Աբրահամյանը գլխավորում է Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնը։ Անգնահատելի է նրա մանկավարժական գործունեությունը տեղացի և արտասահմանցի մասնագետների պատրաստման գործում։ Նրա գլխավորությամբ մշակվել են դասավանդման նորագույն տեխնոլոգիաներ, մեթոդաբանություն և ուսումնական գրա կանություն։ Բավական է նշել, որ նա «Մանկաբարձություն» և «Գինեկոլոգիա», մայրենի լեզվով, միակ դասագրքերի հեղինակն է։ Նրա դասախոսությունները և գործնական պարապմունքներն առանձնանում են բարձր գիտամեթոդական մակարդակով, գիտական մեծ նորույթով, մատչելիությամբ, պատկերավոր ներկայացմամբ։ Նա առաջիններից մեկն էր, որ ուսումնական պրոցեսում ներդրեց ուսանողների պրակտիկ հմտությունների ուսուցումը, բուժական գործում ուսանողների ներգրավումը։ Նրա ղեկավարած ամբիոնը լավագույններից մեկն է բժշկական համալսարանում, որտեղ մասնագիտանում և կատարելագործվում են ուսանողները, հանրապետության քաղաքների ու շրջանների մասնագետները։
Ռ. Ա. Աբրահամյանը 2000թ. արժանացել է հանրապետության բարձրագույն պարգևի՝ Մխիթար Հերացու անվան շքանշանի։ 2002թ. մասնակցել է «Եվրոմիություն XXI դար» նախագծի մրցանակաբաշխությանը և արժանացել «XXI դարի լավագույն հիմնարկ» մրցանակի։ 2002թ. մասնակցել է նաև ՀՀ կառավարության «Որակի ապահովման բնագավառում» մրցանակաբաշխությանը և արժանացել մրցանակի, իսկ 2004թ.՝ ՀՀ նախագահի մրցանակի։