Cover Image
փակիր այս գիրքըԱվետիսյան Աիդա Ավետիսի (1938-2009)
Դիտել փաստաթուղթըԱ. Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըԱ. Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ա.Ա. Ավետիսյանը ծնվել է 1938 թվականի դեկտեմբերի 10-ին Երևան քաղաքում բանվորի ընտանիքում։

1955 թվականին մեդալով ավարտել է Պ. Պռոշյանի անվան միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը։ 1960 թ. ավարտել է ուսումը գերազանցության դիպլոմով, ընդունվել ասպիրանտուրա՝ օրգանական քիմիայի զարգացման համաշխարհային կենտրոններից մեկը հանդիսացող ԽՍՀՄ ԳԱ ակադեմիայի Ն. Դ. Զելինսկու անվան օրգանական քիմիայի ինստիտուտ, մեծարգո ակադեմիկոս Մ. Ֆ. Շոստակովսկու գիտական խմբում։ 1964 թ. Մոսկվայում պաշտպանել է թեկնածուկան թեզ և իր գիտական գործունեությունը նվիրել հետերոցիկլիկ միացությունների քիմիային, ավելի ստույգ՝ թթվածին-, ազոտ- և ծծմբական- հետերոցիկլիկ միացություններ։

Վերադառնալով հարազատ Երևան և համալսարան՝ աշխատանքի է անցել ԵՊՀ-ի քիմիական ֆակուլտետի օրգանական քիմիայի ամբոն որպես ասիստենտ, ավագ դասախոս, դոցենտ։ 1975 թ. պաշտպանել է դոկտորական թեզ «g- և b- լակտոնների ուսումնասիրություններ» թեմայով, ապա ստացել պրոֆեսորի գիտական կոչում։

1979 թ. եղել է օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, 1985 թ. ընտրվել է քիմիական ֆակուլտետի դեկան։

ԵՊՀ-ի քիմիական ֆակուլտետի դեկան, օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Ա. Ա. Ավետիսյանի գիտական գործունեության ոլորտն է «O-N- և S- պարունակող հետերոցիկլերի քիմիան և նոր կենսաբանական ակտիվ միացությունների սինթեզը նրանց հիման վրա»։ Իր հիմնարար հետազոտությունների շնորհիվ Ա.Ա. Ավետիսյանն արժանացել է գիտական հասարակայնության ճանաչմանը։ Հինգ և վեց անդամանի հագեցած և չհագեցած թթվածնավոր հետերոցիկլերի բնագավառում նրա աշխատանքների շնորհիվ մշակվել է բութենոլիդների և պիրանոնների ստացման նոր՝ ընդհանուր եղանակ՝ – a– և b–կետոսպիրտների և շարժուն մեթիլենային խմբեր պարունակող միացությունների փոխարկման հիման վրա։ Շնորհիվ ելանյութերի մատչելիության, էքսպերիմենտալ տեխնիկայի պարզության և բարձր ելքերի՝ ստացվող հետերոցիկլերը հանդիսանում են ելանյութային միացություններ զանազան սինթեզների համար։ Այս փոխարկման բազայի վրա ստացվել են մի շարք նոր ֆունկցիոնալ տեղակալված բութեն և պենտենոլիդներ, որոնց միափուլ կատալիտիկ հիդրումը հանգեցրել է օրգանական սինթեզի համար շատ արժեքավոր սինթոններ հանդիսացող ֆունկցիոնալ տեղակալված բութիրո և վալերոլակտոնների ստացմանը։ Ուսումնասիրվել է վերոհիշյալ սինթոնների ռեակցիոնունակությունը տարբեր ուժերի և բնույթի նուկլեոֆիլների նկատմամբ։ Ստացվել են մի շարք նոր հետերոցիկլիկ և հետերոարոմատիկ միացություններ։ Հայտնաբերվել է ռեակցիայի նոր ուղղություն՝ կետոսպիրտների և շարժուն մեթիլենային խումբ պարունակող միացությունների փոխազդեցության ժամանակ, որը կարելի է համարել համապատասխան հետերոսպիրանների սինթեզի եղանակ։

Սինթեզված օրգանական տարբեր դասերի միացությունները ոչ միայն քիմիական հիմնարար գիտության՝ կառուցվածք-ռեակցիոնունակություն-կենսաբանական ակտիվության կապի բացահայտման մոդելային միացություններ են, այլև ելանյութեր նպատակային սինթեզներում՝ բնական միացությունների ստացման համար։

Մշակվել է կումարինների սինթեզի նոր ընդհանուր եղանակ սալիցիլային ալդեհիդի և շարժուն մեթիլենային խմբեր պարունակող միացությունների կոնդենսացման հիման վրա։ Ցույց է տրված, որ այս փոխարկումը դյուրին և բարձր ելքերով է ընթանում ինչպես հիմնային ագենտների ներքո, այնպես էլ միջֆազային կատալիզի պայմաններում։

Ա. Ա. Ավետիսյանի կողմից սիստեմատիկ հետազոտություններ են տարվում լակտոնների ֆոտոքիմիական սինթեզի և փոխարկումների բնագավառում։ Աշխատանքները են նաև ախաձեռնվել՝ կապված շրջակա միջավայրի պահպանման և հումքապահպան պրոցեսների որոնման պրոբլեմների հետ։ Առաջարկվել է բութենոլիդներրից տեղակալված պինակոնների ստացման ֆոտովերականգնման եղանակը։ Ուսումնասիրվել է չհագեցած լակտոնների և ալկենների ու ալկինների ֆոտոցիկլո միացման ռեակցիան։ Ցույց է տրվել, որ ստացված ֆոտոցիկլոադուտները մատչելի ելանյութեր են ինչպես սպիրոհետերոցիկլերի, այնպես էլ բնական դիլակտոնային հակաբիոտիկների նպատակային սինթեզի համար։

Մշակվել է թիոլակտամների (թիոպիրոլիդոնի, թիոպիպերիդոնի և թիոկապրոլակտամի) ստացման ընդհանուր եղանակ։ Ստացվել է մոդիֆիկացված պոլիվինիլպիրոլիդոնը (ՊՎՊ), որը բացառում է ՊՎՊ-ի (արյան փոխարինող նյութ) արտադրության խոտանը, նույնիսկ այն դեպքում, երբ արտադրական պայմաններում ստացվում է բժշկական կարիքների համար ոչ պիտանի պոլիմեր (կեղտոտվածությունը անցանկալի խառնուրդներով, և այլն)։

Հայտնաբերվել է հիդրազոնների ցիկլացմամբ պիրազոլիդոնների ստացման նոր ռեակցիա։ Ռեակցիան ունի ընդհանուր բնույթ, ի տարբերություն այլ հայտնի մեթոդների, հնարավորություն է տալիս օղակում տարբեր տեղակալիչների մեծ ընտրության։ Այս փոխարկումը ներկայացնում է նաև տեսական մեծ հետաքրքրություն, ռեակցիոնունակություն և ֆունկցիոնալ խմբերի ներմոլեկուլյար փոխազդեցություն մոդելավորման բնագավառում։ Հայտնաբերված և հաստատված է օղակա-շղթայական տաուտոմերիայի առաջին օրինակը ֆունկցիոնալ տեղակալված պիրազոլիդոն -3-ների շարքում։

Կենսաբնական սկրինինգը ցույց է տալիս, որ սիթեզված տարբեր դասերի միացություններում առկա է բարձր կենսաբանական ակտիվությամբ օժտված միացությունների մի մեծ շարք։ Դրանք, մասնավորապես, ցուցաբերում են հիպոթենզիվ, պսիխոտրոպ և հակացնցումային, հակաալերգիկ, անալգետիկ (ցավազրկող), հակաբորբոքային, հակավիրուսային, կոնցերոլիտիկ ակտիվություններ, ինչպես նաև հակասնկային և սպազմոլիտիկ ազդեցություն։

Ա. Ա. Ավետիսյանի կողմից ղեկավարվող օրգանական քիմիայի ամբիոնն ունի ստեղծագործական համագործակցության պայմանագրեր շատ գիտահետազոտական ինստիտուտների, բուհերի ամբիոնների, գիտա-արտադրական միավորումների, ինչպես նաև արտասահմանյան երկրների համալսարանների հետ։

Մոսկվայի Քիմիա-տեխնոլոգիական ինստիտուտի բարձրամոլեկուլյար միացությունների ամբիոնի հետ համատեղ մշակվել են սելեկտիվ պոլիմերային սորբենտների ստացման մեթոդներ՝ ա) մշակվել են կոմպլեքսագոյացնող անիոնիտների ստացման եղանակներ։ Ստացված անիոնիտները օժտված են կոմպլեքսագոյացնող ունակությամբ ծանր և ազնիվ մետաղների աղերի, էլեմենտար յոդի և բրոմի, ինչպես նաև հանքային թթուների նկատմամբ։ բ) մշակվել են ազոտ և ծծումբ պարունակող կոմպլեքսագոյացնող սելեկտիվ սորբենտների ստացման եղանակներ, որոնք օժտված են ծանր և ազնիվ մետաղների հետ կոմպլեքսագոյացնող, իսկ հանքային ու օրգանական թթուների նկատմամբ՝ կլանիչ հատկություններով։

Ազովի Ձկնատնտեսության գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ աշխատանքներ են տարվել ձկնարդյունաբերության մեջ ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի (աճի կարգավորիչներ, միկրոպարարտանյութեր, բուժող պրեպարատներ և հակասեպտիկներ) կիրառելու ուղղությամբ։ Սինթեզված հինգ միացություններ ներդրվել են ավազային ձկնարդյունաբերության մեջ՝ որպես աճի խթանիչներ, ջրավազանների սանիտարական վիճակը բարելավող, բակտերիոստատիկ և որոշ վնասատու ջրիմուռների աճը կանխող միջոցներ։ Սինթեզված 3-մեթիլ-4-(հիդրոզինոկարբոնիլէթիլ) -2պիրազոլին-5-ոնի չնչին քանակներիների մուծումը ջրավազաններում բերում է ձկների քաշի կրկնակի աճ։

Ա. Ա. Ավետիսյանի աշխատանքները սերտորեն կապված են արտադրության հետ։ Նրա կողմից ստացված շատ գիտական մշակումներ ներդրված են արտադրության մեջ։ 250 նոր նյութերի ստացման մեթոդները ներդրված են Երևանի Քիմիական Ռեակտիվների գործարանում։ Դրանց թվում են այնպիսի լայն կիրառական նշանակություն ունեցող միացություններ, ինչպիսիք են՝ ալլիլացետոնը, գինեթթվի դիմեթիլ էսթերը, մերկապտոսաթթուն, դիբրոմքացախաթթուն, իտակոնաթթուն, մեթիլալը և այլն։ Գորկու Քիմիկա-դեղագործական գործարանում ներդրվել է ռադիկուլիտ, լյումբագո, իշիազ և այլ հիվանդությունների բուժման համար օգտագործվող «Նիկոմելոն» քսուկի ստացման եղանակը։

1965 թվականին Ա.Ա. Ավետիսյանը վարել է «օրգանական քիմիա» և «բարձրմոլեկուլային միացությունների քիմիա» ընդհանուր կուրսերի դասախոսությունները և մասնագիտական գործնական աշխատանքները ԵՊՀ-ի քիմիական և կենսաբանական ֆակուլտետներում, ինչպես նաև որակավորման բարձրացման ֆակուլտետում, հատուկ առարկաներ՝«Չհագեցած միացությունների քիմիա», «հետերոցիկլիկ միացությունների քիմիա», «ացետիլենի քիմիա», «պոլիմերների ֆիզիկոքիմիա», «օրգանական քիմիայի տեսության հիմունքներ»։

Ա. Ա. Ավետիսյանը հմտորեն զուգակցել է մանկավարժական աշխատանքը գիտական աշխատանքների հետ։ Նա 500 տպագրված գիտական աշխատանքների հեղինակ է, որոնք հրատարակվել են ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային մասնագիտացված ամսագրերում։

Ա. Ա. Ավետիսյանի գիտական տարբեր ուսումնասիրություններ զեկուցվել են միջազգային, հանրապետական և ներհամալսարանական համագումարներում, գիտաժողովներում և սեմինարներում։ Նա բազմիցս մասնակցել է միջազգային գիտաժողովների (Բրյուսել` 1968 թ., Մադրիդ` 1974 թ., Բրատիսլավա` 1982 թ. և 1987 թ., Մոսկվա` 1986 թ., Ռոստոկ` 1989 թ., Փարիզ՝ 1993 թ.)։

Ա. Ա. Ավետիսյանն ակտիվորեն զբաղվել է գիտամանկավարժական կադրերի պատրաստմամբ, նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 35 թեկնածուական և 4 դոկտորական թեզ։

Պրոֆեսոր Ա. Ա. Ավետիսյանը իրականացրել է նաև գիտակազմակերպչական գործունեություն։ Նա ընտրվել է «օրգանական քիմիա» մասնագիտությամբ քիմիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան շնորհող խորհրդի նախագահ, ԵՊՀ-ի խորհրդի և Օրգանական քիմիայի ինստիտուտի գիտական աստիճաններ շնորհող խորհրդի անդամ։ Հիմնադրման օրվանից հանդիսանում է «Քիմիա և քիմիական տեխնոլոգիա» միջբուհական գիտական ամսագրի գլխավոր խմբագիր։ Ա. Ա. Ավետիսյանի գիտա-մանկավարժական բեղմնավոր գործունեությունը ըստ արժանվույն գնահատվել է ինչպես Երևանի պետական համալսարանի ղեկավարության, այնպես էլ Հայաստանի հանրապետության ղեկավարության կողմից (2008 և 2009 թթ. նրան շնորհվել է ԵՊՀ-ի ոսկե մեդալ, 1999 թ.«Անանիա Շիրակացի» մեդալ, 2004 թ. Ա. Ա. Ավետիսյանը գիտաշխատող համահեղինակների խմբի հետ պարգևատրվել է Հայաստանի հանրապետության նախագահի մրցանակով՝ բնագիտության բնագավառում, ասիմմետրիկ սինթեզի աշխատանքների համար)։

Արժանացել է նաև «ԽՍՀՄ գյուտարար» կրծքանշանի (1980 թ.), ԽՍՀՄ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարության «Աշխատանքում գերազանց հաջողությունների համար» կրծքանշանի։

Պրոֆեսոր Աիդա Ավետիսի Ավետիսյանը եղել է հարգված գիտնական, դասախոս, մանկավարժ, գործընկեր և օրինակելի քաղաքացի։