Cover Image
close this bookՔուչուկյան Արման Թագվորի (1932-2020)
View the documentԱ. Թ. ՔՈՒՉՈՒԿՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱ. Թ. ՔՈՒՉՈՒԿՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Արման Թագվորի Քուչուկյանը ծնվել է Բուլղարիայի Սոֆիա քաղաքում։ Հայրը՝ Թագվոր Պետրոսի Քուչուկյանը լուսանկարիչ էր, մայրը՝ տնային տնտեսուհի։ Իր նախնական կրթությունը նա ստացել է Սոֆիայի յոթնամյա հայկական դպրոցում, որն ավարտելուց հետո, 1946 թ. ընտանիքի հետ ներգաղթել են Հայկական ՍՍՀ։ Այստեղ նա շարունակել է կրթությունը միջնակարգ դպրոցում։
1951 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը «ֆիզիկա» մասնագիտությամբ, ուսումն ավարտելուց հետո 1957 թ. ընդունվել է աշխատանքի Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ (այնուհետև՝ Ս.Ն.Մերգելյանի անվ.Մաթեմատիկական մեքենաների գ/հ ին.-տ), հետագայում զբաղեցնելով՝ ընդհանուր նշանակության հաշվիչ մեքենաների և համալիրների բաժանմունքի պետի պաշտոնը։
1967-1968 թթ. ընթացքում նա հեռաչափական տեղեկատվության մշակման գծով հատուկ համակարգերի գլխավոր կոնստրուկտորն էր։
Ա.Թ. Քուչուկյանը մի շարք հաշվիչ մեքենաների (ԵՍ1030, ԵՍ 1045, ԵՍ1046) հաշվողական համալիրների (ՎԿ2Մ45,ՎԿ 2Պ45, «Մարշրուտ-1», ՎԿ2Մ46, ՎԿ3Մ45) և սարքերի (ԵՍ2345, ՍՈՎԿ) գլխավոր կոնստրուկտորն է եղել ։ Այնուհետև նա դար ձել է ԷՀՄ ԵՍ1170-ի և ՄՎԿ46 հաշվողական համալիրների գլխավոր կոնստրուկտորը։
Ա.Թ. Քուչուկյանը ակտիվ կուսակցական և հասարակական գործիչ է եղել. ՍՄԿԿ շարքեր է մտել 1972 թ., եղել է ԵրՄՄԳՀի-ի կուսկոմիտե անդամ, ընտրվել է Երևանի 26 կոմիսարների անվ. շրջանի շրջանային խորհրդի պատգամավոր։
70-ական թվականների սկզբներին հայ մասնագետները Ա.Թ. Քուչուկյանի ղեկավարությամբ մասնակցեցին ЕС 1030 համալիրի մշակմանը, որն աննախադեպ քայլ էր հայրենական հաշվիչ մեքենաների ստեղծման գործում։
Նա մասնակցել է տրամաբանական էլեմենտների «Մագնիում», համապարփակ ЭВМ «Արագած» ու «Հրազդան - 3» միասնականացված համակարգերի մշակմանը։ 1965-1973 թթ. նա հանդիսացել է «Մաշրուտ-1» հաշվիչ կառավարման համակարգի գլխավոր կոնստրուկտորը՝ Մոսկվայի երկաթգծի հանգույ ցում տոմսերի նախորոշված պահեստավորման նպատակով։
Հաջող մշակման և այդ համակարգի ներդրման համար 1974 թ. Ա.Թ. Քուչուկյանը արժանացել է Հայկական ՍՍՀ Պետական մրցանակի դափնեկրի պատվավոր կոչմանը։
1970-1975 թթ. Ա.Թ. Քուչուկյանը հանդիսանում էր ԷՀՄ ЕС1030-ի գլխավոր կոնստրուկտորը(ավելի, քան 350 ԷՀՄ- ներ կիրառություն են գտել ՍՍՀՄ-ում և արտասահմանում ), և դրա լավագույն մշակման ու ներդրման համար նա երկրոդ անգամ 1976 թ. արժանացել է Հայկական ՍՍՀ Պետական մրցանակի։
Ա.Թ. Քուչուկյանի կողմից ղեկավարած գիտականների խումբը մեծ ձեռքբերումներ ունեցավ ԷՀՄ-երի և կոմպլեքսների խնդիրների լուծման գործում։
Որպես գլխավոր կոնստրուկտոր Ա.Թ. Քուչուկյանը ղեկավարել է ԷՀՄ ЕС 1045-ի մշակման և յուրացման աշխատանք ները, որոնք նախատեսված էին խոշոր Հաշվողական կենտ րոն ների և հասարակական կառույցների օգտագործման համար։ Նրա կողմից առաջադրվել են մի շարք նոր կառուցո ղական վճիռներ՝ ուղղորդված մոդելի տեխնիկա-տնտեսական և շահագործման բնութագրի կատարելագործմանը։
Նրա ղեկավարությամբ մշակվել և յուրացվել են, առաջինը ՍՍՀՄ-ում և ԱՊՀ –ում, ЕС2345 մատրիցային ծրագրակազմ սարքի(процессор) սերիական արտադրությունը, որը ЕС1045-ի հետ համատեղ նախատեսվել են տվյալների մշակում սեյսմոգրամմի վերծանմամբ, աերոլուսանկարներով, հեռաչափական տեղեկատվություններով և այլն։
Ա.Թ. Քուչուկյանը հանդիսանում էր երկմեքենա ВК2М45 հաշվողական համակարգի և, առաջինը, հաշվողական երկպրոցեսսորային համակարգ ВК2П45 ЕС ЭВМ-ի գլխավոր կոնստրուկտորը, որը թույլ է տալիս լուծել հույժ կարևոր խնդիրներ բարձր հուսալիությամբ և արտադրողությամբ։ Նա գլխավոր կոնստրուկտորն էր ԷՀՄ ԵՍ1046 “Շարք–3 ” ԵՍ ԷՀՄ-ի , ղեկավարում էր մշակման հիմնական ուղղությունները և ներդնում ԷՀՄ-ներ սերիական արտադրության մեջ 1980-1984 թվականների ընթացքում։
Նա 1983թ.արժանացավ Լենինյան մրցանակի դափնեկրի կոչմանը՝ գիտական հիմունքների մշակման, նախագծման և ժողովրդական տնտեսության մեջ մի շարք մոդելների ներդրման, ԵՍ ԷՀՄ “Շարք–1” “Շարք–2” հաշվողական կոմպլեքսների ստեղծման համար։
Ա.Թ. Քուչուկյանի գիտական գործունեությունը բարձր գնահատվեց ՍՍՀՄ կառավարության կողմից. Նա արժանացել է «Աշխատանքա յին Կարմիր Դրոշի» շքանշանի, «Աշխատանքային արիության համար» մեդալի (ի նշանավորումն Վ.Ի.Լենինի ծննդյան 100-ամյակի)։
Սովետական Միությունում ռադիոտեխնիկայի զարգացման և մեծ ծառայությունների համար պարգևատրվել է «ՍՍՌՄ Պատվավոր ռադիստ» կրծքանշանով, երեք ոսկե և մեկ բրոնզե ՍՍՌՄ ԺՏՆՑ-ի (Ժող.տնտես. նվաճում. Ցուցահանդես)ի մեդալներով։
Երկար տարիներ գիտության և տեխնիկայի բնագավառում բեղմնավոր գործունեության համար Ա.Թ. Քուչուկյանին շնորհվեց «Հայկ. ՍՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործչի» պատվավոր կոչում։
Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության հետ գիտա-տեխնիկական կապերի զարգացման և ամրապնդման գործում մատուցած ծառայությունների համար Ա.Թ. Քուչուկյանը պարգևատրվել է Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության «Ծառայությունների համար» I աստիճանի շքանշանով։
Նա ակտիվորեն մասնակցել է կապիտալիստական և սոցիալիստական երկրներում կազմակերպված գիտա-տեխնիկական գիտաժողովներին, հաշվողական տեխնիկայի ցուցահանդեսներին։
Ա.Թ. Քուչուկյանի գիտական հիմնական հետաքրքրությունները վերաբերվում են ԷՀՄ-ների նախագծմանը և հաշվողական կոմպլեքսներին. նրա կողմից մշակվել են հաշվողական սիստեմների նախագծման հիմունքներ և մեթոդոլոգիա (հասարակական մասսայական սպասարկման կառույցներում օգտագործելու համար). ի նշանավորումն այդ աշխատանքների 1979թ. նրան շնորհվել է տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
Նա ղեկավարում էր ԷՀՄ-ների սեկցիան և հաշվողական կոմպլեոսների խորհուրդը, միաժամանակ հանդիսանում էր ԵրՄՄԳՀԻ-ի ԷՀՄ-ների մասնագիտացված սեկցիայի նախագահի տեղակալ։
Ա.Թ. Քուչուկյանը հրապարակել է 2 գիրք, 13 գյուտ և ավելի, քան 50 գիտական աշխատություններ նվիրված Հաշվողական տեխնիկային։
Նա հանդիսանում է ՍՍՀՄ ԳԱ Տիեզերական էլեկտրառադիոտեխնիկայի, էլեկտրոնիկայի հայկական մասնաճյուղի գիտական խորհրդի անդամ և եղել է ԵՍ ԷՀՄ-ների գծով ԱՊՀ-ի Գլխավոր կոնստրուկտորների խորհրդի մշտական անդամ։
Ա.Թ. Քուչուկյանին հատուկ են պատասխանատվության զգացումը իր և շրջապատի նկատմամբ. մեծ ջանքեր է ներդրել երիտասարդ կադրերի դաստիարակության գործում, նրանց մեջ արմատավորել սերը դեպի աշխատանքը, խիստ հսկողություն սահմանել պետական շահերի պահպանության, աշխատանքային-արտադարական կարգապահություն հաստատման նպատակներով։
1957թվականից Ա.Թ. Քուչուկյանը ակտիվորեն մասնակցել է Ս.Ն. Մերգելյանի անվ. Երևանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի գիտական և հասարակական գործունեությանը, որտեղ նա մոտ 60 տարիների իր անձնուրաց աշխատանքով արժանացել է ինստիտուտի աշխատողների հարգանքին և հիացմունքին, որտեղ իշխել է բարիացակամ և բարեկիրթ հարաբերություններ։
Գիտակազմակերպչական աշխատանքների հետ միաժամանակ ակտիվորեն մասնակցել է երիտասարդ կադրերի պատրաստմանը, որպես պրոֆեսոր Երևանի պոլիտեխնիկական ինս տիտուտի Հաշվողական տեխնիկայի ամբիոնում նա դասավանդել է «ԷՀՄ-ների ճարտարապետություն» և «Հաշվողական համակարգեր ու կոմպլեքսներ» հատուկ կուրսերը։
Հայաստանի Հանրապետության նախագահի 2002 թվականի մրցանակին արժանացել է, «Տեխնիկական գիտություններ և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» ուղղությամբ, «ՀՀ պետական մարմինների էլեկտրոնային կառավարման համալիրի բժշկական հաստատությունների ՄԻԴԱՍ համակարգ» աշխատանքը։ Համակարգը իրականացված է եղել Երևանի մաթեմատիկական մեքենաների գ/հ ինստիտուտի կողմից, որի աշխատանքային խմբի ղեկավարն է եղել ակադ. Արման Քուչուկյանը։