Cover Image
close this bookՍարգսյան Գագիկ Խորենի (1926-1998)
View the documentԳ. Խ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԳ. Խ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Գագիկ Խորենի Սարգսյանը ծնվել է 1926 թ. ապրիլի 6-ին Երևանում։ Վախճանվել է 1998 թ. օգոստոսի 25-ին Մոսկվայում։
1943 թ. ավարտել Երևանի Կրուպսկայայի անվ. հայկական միջնակարգ դպրոցը։
1950 թ. ավարտել է Լենինգրադի համալսարանի պատմության ֆակուլտետը։
1951-1954 թթ. ԽՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքի ասպիրանտ։
1954 թ. շնորհվել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1954-1971 թթ. աշխատել է ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում։
1954-1956 թթ. կրտսեր գիտաշխատող։
1956-1962 թթ. ավագ գիտաշխատող։
1962-1966 թթ. դիրեկտորի տեղակալ ՝ գիտական գծով։
1966-1971 թթ. բաժնի վարիչ։
1956-1962 թթ. ՀՍՍՀ ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի գիտնական քարտուղար։
1967 թ. շնորհվել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
1967-1972 թթ. Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դասախոս։
1971-1994 թթ. ՀՀ ԳԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն։
1974 թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ։
1977-1984 թթ. Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի դասախոս։
1978-թ.-ից ՀՍՍՀ ԳԱ «Պատմա-բանասիրական հանդեսի» խմբագրական խորհրդի անդամ։
1981 թ. ստացել է պրոֆեսորի գիտական կոչում։
1984 թ. ընտրվել է արևելագետների համամիութենական ասոցիացիայի հայկական մասնաճյուղի նախագահ։
1985 թ. արժանացել է Հայկական ՍՍՀ պետական մրցանակի՝ «Հայ ժողո վրդի պատմություն» ութհատորյակի կազմելուն մասնակցելու համար։
1985թ. պատմական գիտությունների սիրիական ընկերության պատվավոր անդամ։
1985-1995 թթ. Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի պրոֆեսոր։
1986 թ. ընտրվել է Հայկական ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս,
–Պարգևատրվել է Հայկական ՍՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրով՝ ծննդյան 60-ամյակի առթիվ։
1989-1990 թթ. Հայկական ՍՍՀ ԳԱ փոխպրեզիդենտ և խմբագրական –հրատարակչական խորհրդի նախագահ։
1989թ. “Вестник древней истории” հանդեսի խմբագրական խորհրդի անդամ։
1994 թ. արտաքին կապերի և միջազգային գիտական կենտրոն ների հետ համագործակցության գծով ՀՀ ԳԱԱ փոխպրեզիդենտ։
1994 թ. ՀՀ ԳԱԱ հումանիտար գիտությունների բաժանմունքի պատմական գիտությունների պրոբլեմային գիտխորհրդի նախագահ։
1995-1998 թթ. ՀՀ ԳԱԱ փոխպրեզիդենտ, հումանիտար գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար։