Cover Image
close this bookՄառ Նիկողայոս Յակովի (1865-1934)
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ն. Յ. ՄԱՌԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ն. Յ. ՄԱՌԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Նիկողայոս Յակովլևիչ Մառը ծնվել է 1865թ. հունվարի 7-ին Վրացական ՍՍՌ Քութաիսի քաղաքում: Վախճանվել է 1934 թ. դեկտեմբերի 20-ին Լենինգրադում:
1873 թ. սովորել է Օզուրգեթի գավառական դպրոցում:
1884 թ. ավարտել է Քութաիսիի գիմնազիան:
1884 թ. ընդունվել է Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետը:
1888 թ. վրացական «Իվերիա» թերթում լույս է տեսել նրա «Վրաց լեզվի բնույթն ու առաձնահատկությունները» գիտական առաջին հոդվածը:
1890 թ. ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետը:
1891 թ. որպես պրիվատ-դոցենտ դասախոսություններ է կարդացել Պետերբուրգի համալսարանում` հայերեն, վրացերեն, արաբերեն, պարսկերեն և այլ լեզուների վերաբերյալ:
1893-1917 թթ. պեղել է (ընդմիջումներով) Հայաստանի միջնադարյան մայրաքաղաք Անին:
1894 թ. Գերմանիայի Ստրասբուրգ քաղաքում լսել է դասախոսություններ` հին փիլիսոփայության և լեզվաբանության վերաբերյալ:
1894-1895 թթ. լսել է հռչակավոր լեզվաբան Հ. Հյուբշմանի դասախոսությունները` հին հունարեն, գրաբար, պահլավերեն, պարսկերեն լեզուների վերաբերյալ:
1896 թ. Վիեննայում, Հռոմում, Վենետիկում և Ինսբուրգում աշխատել է հին ձեռագրերի վրա:
1898-1899 թթ. աշխատել է Թբիլիսիի և էջմիածնի թանգարաններում պահված ձեռագրերի վրա:
1899 թ. պաշտպանել է մագիստրական դիսերտացիա «Վարդան Այգեկցու առակները» թեմայով:
1900 թ. նշանակվել է Պետերբուրգի համալսարանի հայ-վրացական բանասիրության ամբիոնի վարիչ:
1901 թ. պաշտպանել է դոկտորական դեսերտացիա` «Իպպոլիտ-մեկնություն` երգ երգոց» - ի թեմայով և ստացել է դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում:
1903 թ. լույս է տեսել «Грамматика древнеармянского языка» աշխատությունը:
1905 թ. Երուսաղեմում ուսումնասիրել է վրացերեն ձեռագրերը:
1900-1913 թ. լույս են տեսել «Тексты и разыскания армяно-грузинской филологии» մատենաշարի գրքերը:
1909 թ. ընտրվել է ռուսական կայսերական ակադեմիայի ակադեմիկոս:
1910 թ. գործուղվել է Լազիստան և հրատարակել ճաներեն (լազերեն) լեզվի քերականությունը:
1911 թ. ռուսական հնագիտական ընկերության հանձնարարությամբ, Սմիռնովի հետ միասին գործուղվել է Գառնի և հայտնաբերել «ձկնանման վիշապները»:
1911-1912 թթ. գործուղվել է Սվանեթիա և Աբխազիա, ուսումնասիրվել է աբխազերեն և սվազերեն լեզուները:
1911-1919 թթ. լույս են տեսնում «Яфетические элементы в языках Армении» մատենաշարի ուսումնասիրությունները:
1913-1916 թթ. ուսումնասիրել Հյուսիսային Կովկասի և Դաղստանի լեզուները:
1915-1916 թթ. ակադեմիկոս Հ. Ա. Օրբելու հետ մեկնել է Վան, հայտնաբերել ու ուսումնասիրել ուրարտերեն բևեռագիր արձանագրությունները:
1920-1924 թթ. մշակել է հնէաբանության վերլուծության մեթոդը և գործադրել է մի շարք գիր չունեցող լեզուների ուսումնասիրման և վերլուծման բնագավառում 1920 թ. մեկնել է Իսպանիա և ուսումնասիրել բասկերեն լեզուն:
1922 թ. Վ. Ի. Լենինի անմիջական նախաձեռնությամբ և հանձնարարությամբ հիմնել է նյութական կուլտուրայի պատմության ակադեմիան (ГАИМК), որը ղեկավարել է մինչև իր մահը:
1923 թ. ՍՍՌՄ գիտական աշխատողների համամութենական առաջին համագումարում ընտրվել է կենտրոնական խորհրդի նախագահ:
1925 թ. ընտրվել է Լենինգրադի խորհրդի և համամիութենական արհեստակցական միությունների կենտրոնական խորհրդի (ՀԱՄԿԽ) անդամ:
1925 թ. հիմնադրել է Արևելքի ժողովուրդների ազգագրության և ազգային կուլտուրայի ուսումնասիրության ինստիտուտը և հանդիսացել նրա առաջին դիրեկտորը:
1925-1930 թթ. աշխատել է որպես Լենինգրադի հանրային գրադարանի դիրեկտոր:
1927-1928 թթ. գիտական արշավախումբ է կազմակերպել Հյուսիսային Աֆրիկա` տեղական լեզուները ուսումնասիրելու նպատակով:
1928 թ. ՍՍՌՄ կառավարությունը նրան շնորհել է Լենինյան Մրցանակ` գիտական բարձորակ աշխատությունների համար:
1929 թ. հիմնադրել է կոմունիստական ակադեմիայի մատերիալիստական լեզվաբանության սեկցիան:
1929-1934 թթ. դասախոսություններ է կարդացել Լենինգրադի պետական համալսարանում և Փարիզի արևելյան կենդանի լեզուների ինստիտուտում:
1930 թ. ընտրվել է ՍՍՌՄ գիտությունների ակադեմիայի փոխպրեզիդենտ:
1930 թ. XVI պարտհամագումարը, առանց թեկնածուական ստաժի, ընդունել է կոմունիստական պարտիայի անդամության շարքերը:
1931 թ. պարգևատրվել Լենինի շքանշանով:
1931 թ. հիմնել է ՍՍՌՄ գիտությունների ակադեմիայի հաբեթաբանության ինստիտուտը, որը հետագայում վերանվանվեց «Լեզվի և մտածողության ինստիտուտ»:
1933-1934 թթ. գիտական արշավախումբ է կազմակերպել դեպի Հունաստանի հարավային ափերը և Կիպրոս: Ուսումնասիրել է այնտեղի հնությունները և հուշարձանները: