Cover Image
close this bookՄարտիրոսյան Ռադիկ Մարտիրոսի (1936)
View the documentՌ. Մ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՌ. Մ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսի Մարտիրոսյանը ծնվել է 1936 թ. մայիսի 1-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում:
1953 թ.- ընդունվել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ:
1958 թ.- գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը՝ աստղաֆիզիկոսի որակավորմամբ:
1958-1960 թթ.- եղել է ՀԽՍՀ ԳԱ Բյուրականի աստղադիտարանի կրտսեր գիտաշխատող:
1960 թ.- ընդունվել է աշխատանքի ՀԽՍՀ ԳԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում:
1960 թ. ՀՀ ԳԱԱ նախագահ Վ.Հ. Համբարձումյանի առաջարկությամբ և աջակցությամբ ընդունվել է ԽՍՀՄ ԳԱ Պ. Լեբեդևի անվ. Ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրա` Նոբելյան մրցանակի դափնեկիր Ա. Մ. Պրոխորովի ղեկավարությամբ:
1963 թ.- ավարտել է ասպիրանտուրան:
1964 թ.- պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1964-1968 թթ.- ՀԽՍՀ ԳԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում եղել է ավագ գիտաշխատող:
1965 թ.- ից՝ Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դասախոս:
1968-1970 թթ.- ՀԽՍՀ ԳԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի լաբորատորիայի բաժնի վարիչ:
1970-1980 թթ.- ՀԽՍՀ ԳԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի՝ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն:
1980 թ.- պաշտպանել է դոկտորական ատենախոսություն և ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
1980-2006 թթ.՝- ՀԽՍՀ ԳԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն:
1981 թ.- պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով:
1982 թ.- նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:
1983-1986 թթ.- ղեկավարել է ԵՊՀ-ում իր նախաձեռնությամբ ստեղծված Գերբարձր հաճախականությունների (ԳԲՀ) ռադիոֆիզիկայի ամբիոնը:
1985 թ.- պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամության շքանշան»-ով:
1986 թ.- գիտության բնագավառում ներդրած ծանրակշիռ ավանդի համար նա ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ:
1986 թ.- պարգևատրվել է «Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան»-ով:
1986 թ.- ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ:
1987 թ.- պարգևատրվել է «Գագարինի անվան մեդալ»-ով:
1988 թ.- արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի՝ գիտության և տեխնիկայի բնագավառում գիտական ներդրումների համար:
1989 թ.- արժանացել է ՈւԽՍՀ պետական մրցանակի՝ գիտության և տեխնիկայի բնագավառում գիտական ներդրումների համար:
1990 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:
1993-2006 թթ.՝ - ԵՊՀ ռեկտոր:
1995 թ.- դարձել է ԵՊՀ-ում գործող ֆիզիկայի մասնագիտական խորհրդի նախագահը:
1999 թ.- պարգևատրվել է ՀՀ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:
2004 թ.- պարգևատրվել է Իտալիայի նախագահի շքանշանով:
2005 թ.- պարգևատրվել է Ֆրանսիայի կառավարության և ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշաններով:
2006 թ.- ստանձնել է ԳԲՀ ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնի վարիչի պաշտոնը:
2006 թ.- նրան շնորհվել է «Գիտական ուսումնասիրությունների և բարձրագույն կրթության բնագավառում ձեռք բերած բացառիկ նվաճումների համար» ԵՊՀ մեդալ:
2006-2021 թթ.՝- ՀՀ ԳԱԱ նախագահ:
2007 թ.- պարգևատրվել է Հայ առաքելական եկեղեցու «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» շքանշանով:
2017 թ. - պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: