Cover Image
close this bookԹերզյան Հարություն Արտաշեսի (1932-2016)
View the documentՀ. Ա. ԹԵՐԶՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentՀ. Ա. ԹԵՐԶՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հարություն Արտաշեսի Թերզյանը ծնվել է 1932 թ. հուլիսի 27-ին Երևանում ծառայողի ընտանիքում։ Վախճանվել է 2016 թ. հոկտեմբերի 10-ին։
։ 1941-1950 թթ. սովորել է Երևանի Ա.Հ.Մռավյանի անվան դպրոցում
։ 1950-1955 թթ.–Կ. Մարքսի անվ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետի ուսանող։
1955-1957 թթ. – Գործուղվել է աշխատանքի Վ.Ի. Լենինի անվ. Հայէլեկտրոգործարան որպես ավագ ինժեներ-կոնստրուկտոր։
1957-1958 թթ. - տեղափոխվել է աշխատանքի Կոմպլեքսային էլեկտրասարքավորումների Համամիութենական գ/հ ինստիտուտ (սկզբում եղել է ավագ ինժեներ, ապա՝բաժնի վարիչ և ենթամասնաճյուղի գլխավոր կոնստրուկտոր)։
1958 թ. - Տուրիստական ուղևորություն Ֆրանսիա։
1958-1964 թթ. - ԿԷՀԳՀԻ-ի առաջատար կոնստրուկտոր։
1964 թ. - թեկնածուական թեզի պաշտպանություն Էլեկտրամեխանիկայի Համամիութենական գ/հ ինստիտուտի գիտական խորհրդում (Մոսկվա)։
1964-1965 թթ. - ԿԷՀԳՀԻ-ի ավագ գիտական աշխատող։
1957-1989 թթ. - Ավագ ինժեներ, առաջատար կոնստրուկտոր, ավագ գիտ. աշխատող, լաբորատորիայի վարիչ, ՀԳՀԻԿԷ բաժնի վարիչ, ՍՍՀՄ Էլեկտրոտեխ.արդ. մին. Էլեկ տրոտրանսպորտային մեքենաշինության ՍԱՊՐ-ի գլխավոր կոնստրուկտոր։
1980 թ. - Մոսկվայի էներգետիկական ինստիտուտի մասնագիտացված խորհրդում դոկտորական թեզի պաշտպանություն,
–ՍՍՀՄ Բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովի որոշմամբ՝ շնորհվեց տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
1985-1989 թթ. - Կ.Մարքսի անվ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուիտի պրոֆեսորի պաշտոնակատար (համատեղության կարգով)։
1987 թ. - Տուրիստական ուղևորություն Ֆինլանդիա։
1986 թ. - ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ։
1989-1994 թթ. - Երևանի պոլիտեխնիկական ինստիտուիտի ամբիոնի վարիչ։
1993 թ. - Տուրիստական ուղևորություն Անգլիա։
-Հայաստանի ինժեներական համալսարանի փոխպրեզիդենտ։
1993-2016 թթ. - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի գիտական աշխատանքների գծով փոխպրեզիդենտ։
1996 թ. - Հայաստանի ԳԱԱ-ի ակադեմիկոս։