Cover Image
փակիր այս գիրքըԹերզյան Հարություն Արտաշեսի (1932-2016)
Դիտել փաստաթուղթըՀ. Ա. ԹԵՐԶՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըՀ. Ա. ԹԵՐԶՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հ.Ա. Թերզյանը ծնվել է 1932 թ. Երևան քաղաքում։ 1941-1950 թթ. սովորել է Երևանի Ա.Հ.Մռավյանի անվ. դպրոցում։
1950 թ. ընդունվել և 1955 թ. ավարտել է Երևանի Կ.Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտը, ստանալով ճարտարագետի որակավորում էլեկտրական մեքենաներ և ապարատներ մասնագիտությամբ։ Ինստիտուտը ավարտելուց հետո նշանակվել է աշխատանքի Վ.Ի. Լենինի անվան Հայէլեկտրոգործարանի հատուկ կոնստրուկտորական բյուրո։
1957թ. հունվարին Հայէլեկտրոգործարանից տեղափոխվել է նոր կազմակերպված Կոմպլեքսային էլեկտրասարքավորումների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտ, որտեղ անցել է երկարատև աշխատանքային ուղի ավագ ճարտարագետից մինչև բաժնի վարիչ՝ ենթաճյուղի գլխավոր կոնստրուկտոր։
1989թ. մինչև 1994թ. եղել է Երևանի Պոլիտեխնիկական ինստի տուտի էլեկտրական ապարատների և ավտոմատացման համակար գերի ամբիոնի վարիչը։
1993թ. նշանակվել է Հայաստանի պետական Ճարտարագիտական Համալսարանի գիտական աշխատանքների գծով փոխպրեզիդենտ։
1975-1990թթ. եղել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի և ԻՖԱԿ-ի մի շարք գիտա-հասարակական կազմակերպություների անդամ։ Մասնավորապես՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի տիեզերական և էլեկտրոնիկայի Գիտական խորհրդի մեծ հզորության տիեզերական էներգետիկայի սեկցիայի անդամ, ՝ ԽՍՀՄ ԳԱ «Կիբեռնետիկա» համալիր պրոբլեմի Գիտական խորհրդի վիճակա գրական օպտիմալացման հանձնաժողովի անդամ, ավտոմատ կառավարման ԽՍՀՄ Ազգային կոմիտեի Հայկական տարածքային խմբի նախագահի տեղակալ (ԻՖԱԿ)։
2016թ. Հ.Ա. Թերզյանը ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և տեխնիկական գիտությունների պրոբլեմային խորհրդի նախագահի տեղակալ էր, ՀԳԱԱ «Տեղեկագր- տեխնիկական գիտությունների» սերիայի Գլխավոր խմբագրի տեղակալը, ՀՊՃՀ-ի Ինֆորմատիկա, հաշվողական տեխնիկա և ավտոմատացում ուղղությամբ՝ գիտության դոկտորի աստիճան շնորհող մասնագիտացված խորհրդի նախագահ։
1964թ. Հ.Ա. Թերզյանը Էլեկտրամեխանիկայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի (Մոսկվա) գիտական խորհր դում պաշտպանել է թեկնածուական թեզ։
1968թ. Հ.Ա. Թերզյանը ստացել են ավագ գիտական աշխատողի կոչում։
1980թ. Մոսկվայի Էներգետիկական ինստիտուտի մասնագիտացված խորհրդում պաշտպանել է դոկտորական թեզ և նույն տարում ԽՍՀՄ ԲԱՀ նախագահությունը շնորհեց տեխնիկական գիտություն ների դոկտորի գիտական աստիճան։
1986թ. ընտրվել է ՀԳԱԱ թղթակից-անդամ «Հաշվողական տեխնիկա և կառավարման համակարգեր» մասնագիտությամբ։
1987թ. Հ.Ա. Թերզյանին շնորհվել է պրոֆեսորի կոչում։
Հ.Ա. Թերզյանը ավտոմատացված նախագծման, կառավարման համակարգերի տեսության և հաշվողական տեխնիկայի բնագավառ ներում ճանաչված գիտնական է։ Նա համարվում է հիմնադիրներից մեկը նոր հեռանկարային ուղղության՝ էլեկտրամագնիսական համակարգերի դաշտերի և պրոցեսների մաթեմատիկական մոդելավորման օրիգինալի և մոդելի երևույթների լրիվ կառուցվածքային նմանության հիման վրա։ Նրա և իր աշակերտների կողմից առա ջադրված կառուցվածքային մոտեցման եղանակի հիման վրա ստեղծված են եզակի նմանակամոդելավորման սարքավորումներ (մասնագիտացված նմանակային հաշվիչ մեքենաներ), որոնք հան դիսանում են արդյունավետ միջոցներ օպտիմալ որոշումներ ընդունելու համար։
Մեծ ճանաչում են ստացել նրա աշխատանքները ավտոմատացված նախագծման բնագավառում։ Նա ունի խոշոր ներդրում նախագծա-կոնստրուկտորական աշխատանքների ավտոմատացման տեսթյան զարգացման մեջ։ Նրա կողմից առաջադրված են մի շարք արդ յունավետ օպտիմիզացիայի մեթոդներ։
Հ.Ա. Թերզյանի կողմից մշակված ավտոնոմ էներգետիկայի էլեկտրամեխանիկական միջոցների օպտիմալ նախագծման և ավտոմատացված կառուցվածքա-ստեղծման հիմնական դրույթներն ու գիտական հիմունքները հնարավորություն են տալիս առանձին ճարտա րագիտական խնդիրների լուծումների ավտոմատացումից անցնել նախագծման համալիր ավտոմատացման։
Հ.Ա. Թերզյանի կողմից ստեղծվել է խոշոր գիտական դպրոց ավտոմատացված նախագծման և գիտական հետազոտությունների համակարգերի բնագավառում։
Նրա յուրահատուկ և շատ դեպքերում առաջնեկ համարվող գիտական աշխատանքները հիմք են հանդիսացել էլեկտրական մեքենաների ավտոմատացված սինթեզի և անալիզի նոր հեռանկարային ուղղության ստեղծմանը։
Նրա ղեկավարած կոլեկտիվը կարճ ժամանակում դարձավ էլեկտրամեքենաշինության մեջ ավտոմատացված նախագծման համալիրների ճանաչված առաջնորդը և ԽՍՀՄ էլեկտրատեխնի կական արդյունաբերության նախարարության կողմից նշանակվեց այդ ճյուղի գլխադասային կազմակերպության,ավտոնոմ էներգետի կայի միջոցների ավտոմատացված նախագծման բնագավառում։
Լինելով ենթաճյուղի ավտոմատացված նախագծման համակարգերի գլխավոր կոնստրուկտոր, Հ.Ա. Թերզյանը կարողացավ ծա վալել ծրագրային լայնամասշտաբ աշխատանք. գիտական հետազոտությունների խթանման, էլեկտրամեքենաշինական համակար գերի, նրանց արտադրության տեխնոլոգիական պրոցեսների և տեխ նոլոգիական հանդերձանքների ավտոմատացված նախագծման համալիրների ստեղծման և ներդրման համար։
Հ.Ա. Թերզյանի ղեկավարությամբ և նրա անմիջական մասնակցությամբ լուծված է ժողովրդական տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող խնդիր՝ ստեղծված է բարդ տեխնիկական համալիրների զարգացած, բարձրակարգ ավտոմատացված նախա գծման համակարգ։ Այս ծրագրա-տեխնիկական համալիրը այսօր լայն ճանաչում և ներդրում է գտել էլեկտրաշինության մեջ։
Հայաստանի Պետական Ճարտարագիտական համալսարանում նա ցուցաբերել է մանկավարժի, գիտնականի և գիտական հետազոտությունների կազմակերպչի անխոնջ ընդունակություն ներ։ Լինելով էլեկտրական ապարատների և ավտոմատացման միջոցների ամբիոնի վարիչ՝ նրա ջանքերի շնորհիվ ամբիոնում բացվել է «էլեկտրոնային և միկրոպրոցեսորային ապարատներ» հեռանկարային մասնագիտությունը։
Հ.Ա. Թերզյանը մեծ ուշադրություն է ցուցաբերել երիտասարդ բարձրորակ մասնագետների պատրաստմանը։ Նրա ղեկավարությամբ տասից ավելի ասպիրանտներ պաշտպանել են թեկնածուական թեզ։
Նա «Ավտոմատացված նախագծման համակարգեր (արդյունաբերություն)» և «Ղեկավարման համակարգերի և հաշվողական տեխ նիկայի էլեմենտներ ու սարքավորումներ» մասնագիտությունների գծով գիտության դոկտորի կոչում շնորհող մասնագիտացված խոր հրդի նախագահն է եղել։ 4 տարում գիտական խորհրդի կողմից մի քանի տասնյակ հետազոտողների շնորհվել է տեխնիկական գիտու թյունների դոկտորի և տ/գ թեկնածուի կոչումներ։
Հ.Ա.Թերզյանը՝ ՀՊՃՀ-ի գիտական աշխատանքների գծով փոխպրեզիդենտը, հաջողությամբ իրականացրել է Ճարտարագիտական համալսարանի գիտա-արտադրական համալիրի գիտական ղեկա վարություն։ Ներկայումս համալսարանում տարվում են պետբյու ջեից ֆինանսավորվող 35 գիտական նախագծեր, հիմնարար գիտու թյունների գծով, Եվրոպական համագործակցության հիմնաֆոն դերից ֆինանսավորվող 3 նախագծեր և կիրառական բնույթի 20 նախագծեր՝պայմանագրային հիմունքներով։
Նույնքան կարևոր է նաև Հ.Ա.Թերզյանի խմբագրական-հրատարակչական գործունեությունը։ Նա վարում էր ՀՀ ԳԱԱ-ի և ՀՊՃՀ-ի «Տեղեկագրի» տեխնիկական գիտություններ սերիայի գլխավոր խմբագրի տեղակալի աշխատանքները։
Նա հեղինակ է 100-ից ավելի գիտական հրատարակության, այդ թվում 4 մենագրությունների և 5 գյուտերի։