Cover Image
փակիր այս գիրքըՋրբաշյան Մխիթար Մկրտչի (1918-1994)
Դիտել փաստաթուղթըԱԿԱԴԵՄԻԿՈՍ Մ. Մ. ՋՐԲԱՇՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըԱԿԱԴԵՄԻԿՈՍ Մ. Մ. ՋՐԲԱՇՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Մխիթար Մկրտչի Ջրբաշյանը ծնվել է Երևանում 1918 թ. սեպտեմբերի 11-ին։ Վախճանվել է 1994 թ. մայիսի 6-ին Երևանում։
1935 թ.՝ ավարտել է միջնակարգ դպրոցը։
1936-1941 թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը՝ «մաթեմատիկոս» որակավորումով։
1942-1945 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում՝ «ֆունկցիաների տեսություն» մասնագիտությամբ։
1945 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
- Սկզբում՝ համատեղությամբ, այնուհետև մշտական աշխատանքի է անցել ՀՍՍՀ ԳԱ Մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտում։
1949 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն Մոսկվայի պետական համալսարանում՝ ստանալով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
1950 թ. արժանացել է պրոֆեսորի կոչման։
1953 թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ։
1955 թ. եղել է ՀՍՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտի ֆունկցիաների տեսության բաժնի վարիչ։
1956 թ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս։
1957-1960 թթ.՝ ընտրվել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկան։
1964 թ. արժանացել է ՀԽՍՀ Գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչման։
1964-1978 թթ. ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ նախագահության անդամ։
1966-1994 թթ.՝ ՀՍՍՀ ԳԱ «Տեղեկագիր. Մաթեմատիկա» հանդեսի գլխավոր խմբագիր։
1963-1973 թթ․՝ ՀՍՍՀ ԳԱ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար։
1971 թ. պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
1971-1989 թթ. նշանակվել է ՀՍՍՀ ԳԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն։
1978 թ. պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով։
1978-1994 թթ.՝ Երևանի պետական համալսարանում ամբիոնի վարիչ։
1989 թ. ՀՍՍՀ ԳԱ նախագահության որոշմամբ նշանակվել է ՀՍՍՀ ԳԱ Մաթեմատիկայի ինստիտուտի պատվավոր տնօրեն։