Cover Image
close this bookԳաբրիելյան Էմիլ Սամսոնի (1931-2010)
View the documentԷ. Ս. ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
View the documentԷ. Ս. ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Open this folder and view contentsՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
View the documentԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐ

Ծնվել է 1931թ. հունվարի 31-ին, Հայաստանի Խորհրդային Հանրապետության Աշտարակ քաղաքում: Վախճանվել է 2010թ. հուլիսի 21-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
1938 թ. ընդունվել է Երևանի 26 կոմիսարների անվ. դպրոց:
1948 թ. ընդունվել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ:
1954 թ. գերազանցությամբ ավարտել է վերոհիշյալ ֆակուլտետը:
1954-1959 թթ. ՀԽՍՀ առողջապահության նախարարության ուղեգրով աշխատել է ՀԽՍՀ Արթիկի շրջանի բուժ-միավորումում՝
1954-1955 թթ.՝ որպես ուռուցքաբան և դատաբժշկական փորձագետ,
1955-1958 թթ.՝ որպես վիրաբույժ և գլխավոր բժիշկ,
1958-1959 թթ.՝ գլխավոր բժշկի տեղակալ և վիրաբույժ:
1956 թ.` ԽՄԿԿ անդամ:
1959-1960 թթ. եղել է Երևանի բժշկական ինստիտուտի Դեղաբանության ամբիոնի ավագ լաբորանտ,
1960-1967 թթ.՝ ասիստենտ,
1961-1971 թթ. պրոռեկտոր:
1967 թ.՝ ասիստենտ և ինստիտուտի կուսակցական կոմիտեի ազատված քարտուղար,
1967 թ.՝ ազատված քարտուղար և Դեղաբանության ամբիոնի դոցենտի պաշտոնակատար:
1967 թ.` գործուղում Մեծ Բրիտանիա:
1967-1968 թ.՝ Դեղաբանության ամբիոնի դոցենտի պաշտոնակատար:
1968 թ. ստացել է դոցենտի կոչում:
1968-1971 թթ.՝ Դեղաբանության ամբիոնի դոցենտ:
1968 թ.՝ գործուղում Շվեդիա:
1969-1971 թթ.՝ Դեղաբանության ամբիոնի դոցենտ և բժշկական ինստիտուտի՝ ուսումնական գծով պրոռեկտոր:
1971 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ “Влияние нейроактивных средств на мозговое кровообращение” և նրան շնորհվել է բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
1971-1975 թթ. վարել է Երևանի բժշկական ինստիտուտի ռեկտորի պաշտոնը:
1972 թ.՝ գործուղում ԱՄՆ:
1972 թ. ինստիտուտում հիմնադրել է գիտաբժշկական տեղեկատվության բաժին:
1972 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում:
1972-1975 թթ. եղել է բժշկական ինստիտուտի Դեղաբանության ամբիոնի պրոֆեսոր:
1974 թ.՝ գործուղում ԳՖՀ:
1975 թ.՝ գործուղում Ֆինլանդիա:
1975-1989 թթ. եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարար և, հասարակական կարգով, բժշկական ինստիտուտի Դեղաբանության ամբիոնի սիրտ-անոթային համակարգի դեղաբանության պրոբլեմային լաբորատորիայի վարիչ:
1976 թ.՝ գործուղում Պորտուգալիա, Անգլիա:
1976 թ. հիմնադրել է ԵԲԻ դեղաբանության ամբիոնի արյան շրջանառության դեղաբանության ԳՀԼ:
1976 թ. արժանացել է «Աշխատանքային կարմիր դրոշ» շքանշանի, «Անձնվեր աշխատանքի համար» հոբելյանական մեդալի:
1977 թ.՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ «Դեղաբանություն» մասնագիտության գծով:
1978 թ.՝ գործուղում Լեհաստան, Ֆրանսիա:
1978 թ. Կրակովի Ն. Կոպեռնիկոսի անվ. Բժշկական ակադեմիայի գիտական խորհրդի որոշմամբ պարգևատրվել է «Բժշկագիտության բնագավառում գիտական նվաճումների համար» դիպլոմով և «Յագելոնի համալսարանի հիմնադրման 600-ամյակին» մեդալով:
1979 թ.՝ գործուղում Հունգարիա:
1981 թ. արժանացել է «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանի և 2 մեդալի:
1982 թ. արժանացել է «Դեղաբանական գիտության զարգացման գործում ակնառու ներդրման համար»՝ Ն. Պ. Կրավկովի անվան մեդալի և դիպլոմի:
1983 թ.՝ գործուղում Իտալիա:
1983 թ. արժանացել է «Սոցիալիստական համագործակցության երկրների գիտատեխնիկական համագործակցության մեջ ակտիվ մասնակցության և ներդրման համար»՝ ՏՓԽ-ի երկրների կոորդինացման պատվավոր դիպլոմի:
1984 թ.՝ գործուղում Կանադա, Անգլիա:
1985 թ.՝ ծառայողական գործուղում Ֆինլանդիա:
1985 թ. արժանացել է Ն. Ի. Պիրոգովի մեդալի:
1987 թ.՝ ԽՍՀՄ «Գիտելիք» ընկերության դիպլոմ և Պ. Ն. Կրավկովի մեդալ:
1988-1994 թթ.՝ ԵԲԻ դեղաբանության ամբիոնի վարիչ:
1989 թ.՝ գործուղում Իտալիա, ԱՄՆ:
1989-1994 թթ.՝ դեղաբանության ամբիոնի՝ Ուղեղի արյան շրջանառության դեղաբանության Գ/Խ լաբորատորիայի վարիչ:
1991թ. ՝«Շևալյե»՝ ազնվականության տիտղոս:
1992 թ. ՝ «Ծառայություններ կյանքի համար» շքանշան, Սպիտակ խաչի ասպետների համաշխարհային միաբանության կողմից նրան շնորհվել է «Մարդասիրության ասպետ» տիտղոսը և պարգևատրվել է ասպետական խաչով:
1992 -2010 թթ.՝ ՀՀ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալության հիմնադիր-տնօրեն:
1992 թ.՝ Անոթաբանների միջազգային քոլեջի գիտխորհրդի անդամ:
1993թ.՝ «Դեղեր և բժշկություն» բժշկագիտական ամսագրի գլխավոր խմբագիր:
1994 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս «Դեղաբանություն» մասնագիտության գծով, ստանձնել է ՀՀ Դեղաբանների ընկերության նախագահի և ՀՀ առողջապահության նախարարությանն առընթեր Դեղտեսչության նախագահի պաշտոնները:
1994-2002 թթ.՝ ՀՀ ԳԱԱ փոխնախագահ և բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար:
1994-2005 թթ. ՀՀ ԳԱԱ Նախագահության անդամ:
1994 թ.՝ գործուղում ԱՄՆ, Կանադա, Դանիա:
1996-1998 թթ. եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հիմնական դեղերի ծրագրի ղեկավար կոմիտեի անդամ:
1997 թ.՝ Գիտությունների միջազգային ակադեմիայի և Տեղեկատվայնացման միջազգային ակադեմիայի անդամ և «Արմենիկում» ծրագրի գիտական քարտուղար:
1999 թ. արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կալինգա» միջազգային մրցանակի դափնեկրի հեղինակավոր կոչման:
2000թ.՝ ՀՀ Մխիթար Հերացու մեդալ:
2000-2002 թթ. վարել է ՀՀ ԳԱԱ փոխնախագահի, Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնները:
2001 թ. ընտրվել է ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի, ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի, Եվրոպայի՝ Առողջության հետազոտման խորհրդատվական կոմիտեի անդամ, Սուրբ Մեծն Ներսես բժշկական կենտրոնի վարչության նախագահ:
2002 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ փոխնախագահի պաշտոնում:
2003 թ.՝ ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների էլեկտրոնային հանդեսի գլխավոր խմբագիր:
2003 թ.՝ Եվրոպայի բնական գիտությունների ակադեմիայի Պաուլ Էռլիխի ոսկե մեդալ, Ռ. Ղ. Վիրխովի ոսկե մեդալ:
2004 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ապա՝ ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար:
2006 թ. ՀՀ կառավարության 15.12.2006 թ. թ. 2212-Ն որոշմամբ ՀՀ ԳԱԱ փոխնախագահների պաշտոնների վերացման կապակցությամբ ազատվել է ՀՀ ԳԱԱ փոխնախագահի պարտականություններից և, համաձայն իր դիմումի, ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի, ինչպես և, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամի պարտականություններից:
2008 թ. Սուրբ Մաշտոց-Սուրբ Սահակ շքանշան: