Cover Image
փակիր այս գիրքըՂարիբջանյան Գևորգ Բագրատի (1920-1999)
Դիտել փաստաթուղթըԳ. Բ. ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Դիտել փաստաթուղթըԳ. Բ. ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ
Բացիր այս թղթապանակը և դիտիր բովանդակությունըՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Գևորգ Բագրատի Ղարիբջանյանը ծնվել է 1920 թ. մայիսի 5-ին Լենինական (Գյումրի) քաղաքում: Վախճանվել է 1999 թ. դեկտեմբերի 28-ին Երևանում։
1937 թ. ավարտել է Երևանի Ն.Կ. Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը:
1937-1941 թթ. սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում։
1941-1945 թվականներին ծառայել է Կարմիր բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին:
1942 թ. ընդունվել է ՍՄԿԿ շարքերը:
1945-1948 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը:
1948-1981 թթ. ընտրվել է Հայաստանի կոմկուսի 14-27 համագումարների պատգամավոր:
1948 թ. ստացել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1948-1950թթ. Հայաստանի ԼԿԵՄ Կենտկոմի քարտուղար:
1951-1954 թթ. ՍՄԿԿ Կենտկոմին կից մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղի ՍՄԿԿ պատմության սեկտորի վարիչ:
1954 թ. ընտրվել է Հայաստանի կոմկուսի կենտկոմի անդամության թեկնածու:
1954-1961 թթ. Հայաստանի կոմկուսի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալ, դպրոցական բաժնի վարիչ, գիտության և ուսումնական հաստատությունների բաժնի վարիչի տեղակալ:
1955 թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
1957 թ. շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում:
1960, 1966 թթ. պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:
1960 թ. ընտրվել է ՍՍՀՄ ժուռնալիստների միության անդամ:
1961-1968 թթ. Հայաստանի կոմկուսի Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար:
1961-1981 թթ. Հայաստանի կոմկուսի Կենտկոմի անդամ:
1964 թ. շնորհվել է Քութաիսի քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում:
1965 թ. ընտրվել է Հայկական ՍՍՀ ԳԱ թղթակից անդամ:
1965-1976 թթ. ՍՍՀՄ բարձրագույն և միջնակարգ կրթության մինիստրությանն առընթեր բարձրագույն որակավորման հանձնաժողովի անդամ:
1966-1969 թթ. Հայաստանի կոմկուսի Կենտկոմի բյուրոյի անդամության թեկնածու:
1967 թ. ՍՍՀՄ յոթերորդ գումարման Գերագույն սովետի երրորդ նստաշրջանում հանդես է եկել ճառով:
1968 թ. շնորհվել է Հայկական ՍՍՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
- Շնորհվել է Լենինական (Գյումրի) քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում:
1968-1977 թթ. ՍՄԿԿ Կենտկոմին կից մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական նասնաճյուղի դիրեկտոր:
1968-1982 թթ. Սովետահունգարական բարեկամության ընկերության հայկական բաժանմունքի նախագահ:
1970-1975 թթ. լույս է տեսել «Լենինը և Անդրկովկասը» եռահատոր աշխատությունը:
1970-1982 թթ. Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրության անդամ:
1971 թ. ընտրվել է Հայկական ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս:
- Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով:
1974 թ. Ընտրվել է ՍՍՀՄ գրողների միության անդամ:
1975 թ. մասնակցել է պատմաբանների միջազգային ութերորդ կոնգրեսին (Մոսկվա):
- Դասախոսություններ է կարդացել Հնդկաստանի Անդրաբրադեշ նահանգում և Մադրասում:
- ՍՍՀՄ փիլիսոփայական ընկերության անդամ:
1976 թ. պատմաբանների սովետալեհական սիմպոզիումում սովետական հինգ պատվիրակությունների ղեկավար (Վարշավա):
1976-1982 թթ. Հայկական ՍՍՀ մինիստրների խորհրդին կից գիտության և տեխնիկայի բնագավառում Պետական մրցանակներ շնորհող հանձնաժողովի անդամ:
1977-1982 թթ. Հայկական ՍՍՀ ԳԱ պատմության և տնտեսագիտության բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար:
1978 թ. հաստատվել է Հայկական ՍՍՀ ԳԱ նախագահությանը կից Արտասահմանյան գաղափարական հոսանքների պրոբլեմների գիտական խորհրդի նախագահ:
1979 թ. հաստատվել է ՍՍՀՄ ԳԱ «Միջազգային բանվորական և ազգային-ազատագրական շարժումների պատմության» կոմպլեքսային պրոբլեմի գիտական խորհրդի հայկական մասնաՃյուղի նախագահ:
- Քաղաքական գիտությունների միջազգային միության իններորդ համաշխարհային կոնգրեսի մասնակից (Մոսկվա):
- Շնորհվել է Ստեփան Շահումյանի անվան մրցանակ:
1980 թ. պատմագիտության բնագավառում ունեցած վաստակի համար և ծննդյան վաթսունամյակի կապակցությամբ պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով:
- Մասնակցել է պատմական գիտությունների 15-րդ միջազգային կոնգրեսին` Բուխարեստում:
- Մասնակցել է «ՍՍՀՄ-ում ազգային հարցի լուծումը և նրա նշանակությունը Ասիայի ու Աֆրիկայի զարգացող երկրների համար» թեմայով համամիութենական սիմպոզիումին (Երևան): Պարգևատրվել է Խաչատուր Աբովյանի անվան մեդալով:
1981 թ. պարգևատրվել է Հունգարասովետական բարեկամության ընկերության «Ոսկե պսակ» Պատվո նշանով: Մասնակցել է ՍՍՀՄ և ռումինական պատմաբանների հանձնաժողովի գիտական կոնֆերանսին (Երևան):
1982 թ. ՍՍՀՄ փիլիսոփայական ընկերության երրորդ համագումարի պատգամավոր (Մոսկվա):
1982-1985 թթ. ԳԱ Պատմության ինստիտուտի բաժնի վարիչ:
1985-1999 թթ. ՀՀ ԳԱԱ գիտական տեղեկատվության կենտրոնի տնօրեն: